Այսօր՝ 02 օգոստոսի 2021թ., 00:00

Դժվար է, ոչ, հնարավոր չէ թվարկել այս հրաշալի սերմերի բոլոր օգտակար հատկությունները


Դու սիրու՞մ ես դդմի սերմեր: Երկար ժամանակ է՝ դդմի սերմերն ամենապահանջված սերմերն են աշխարհում: Խնդիրը միայն համի կամ չափերի մեջ չէ, ուղղակի այս սերմը բացի հաճույքից մեզ տալիս է անգնահատելի օգուտ:

Դդմի սերմերի թանկարժեք բաղադրությունը

Դդմի սերմերը հանդիսանում են C, E, A և K վիտամինների առատ աղբյուր: E վիտամինը, որը հանդիսանում է հզոր հակաօքսիդիչ, այստեղ առկա է բոլոր տեսակներով, դրա շնորհիվ դդմի սերմերը դառնում են օրգանիզմը մաքրող և ամրապնդող իդեալական միջոց: Դդմի սերմերը 32-52% հագեցած են դդմի յուղով, որը պարունակում է մեծ քանակությամբ ցինկ: Իսկ ցինկը շատ անհրաժեշտ է առողջությանը, մաշկի գեղեցկության, եղունգների, մազերի և իմունիտետի համար, մանավանդ՝ աշնանը և գարնանը:

Ցինկը արդյունավետ է ազդում նաև տղամարդկանց և կանանց սեռական համակարգի վրա: Նորմալացնում է սեռական հորմոնների առաջացումը, հանդիսանում է պրոֆիլակտիկ միջոց շագանակագեղձի և արգանդի վզիկի խոցերի դեմ: Ֆոսֆորի և ցինկի համամասնությունը բարձրացնում է սպերմատազոիդ շարժունությունը և ձվաբջջի որակը:

Ֆոսֆորի պարունակությամբ այս սերմերը ռեկորդակիր են, 100 գ –ում պարունակվում է նաև օրվա չափաբաժնի 148% մագնեզիում և 100% մանգան: Եվ բացի դրանցից դդմի սերմերը պարունակում են կալիում, պղինձ, սելեն, երկաթ և բազմաթիվ այլ հանքային նյութեր:

Բուժում դդմի սերմերով

Յուրաքանչյուր տատիկ և մայրիկ գիտի, որ դդմի սերմերը ամենալավ միջոցն են ճիճուների դեմ:

Կանաչ թաղանթում գտնվող քուրբիտեն նյութը հաջողությամբ վերացնում է այդ մակաբույծներին: Հայտնի է նաև բազմաթիվ այլ բուսական հատկություններ:

Տղամարդկանց շագանակագեղձի համար

Դդմի սերմերը շագանակագեղձի վրա թողնում են հակաբորբոքային ազդեցություն, կարգավորում են նյութափոխանակությունը, ապահովում են շագանակագեղձի կանոնավոր աշխատանքը:

Ցածր իմունիտետի դեպքում

E, C վիտամինների և ցինկի բարձր պարունակության շնորհիվ դդմի սերմերը բարձրացնում են իմունիտետը, ցածրացնելով օրգանիզմի հակումը ինֆեկցիոն հիվանդությունների նկատմամբ: Օրգանիզմի դիմադրողականության բարձրացմանն օգնում է նաև սելենը:

Օսթեոպորոզի դեպքում

Դդմի կորիզները եզակի են ոչ միայն րանով, որ պարունակում են կալցիում(Ca) , որն անհրաժեշտ է ոսկորներին, այլ նաև մագնեզիում, ինչը պահպանում է և չի թողնում, որ կալցիումը հեռանա օրգանիզմից:

Այս զարմանահրաշ եռյակը ( կալցիում+մագնեզիում+ցինկ) – իդեալական համադրություն է ոսկրային համակարգի համար: Դդմի սերմերի ամենօրյա ընդունումը շատ օգտակար է, մանավանդ, երբ օսթեոպորոզի ռիսկը ավելի մեծ է:

Նկատելի է, որ սերմերը մշտապես օգտագործող մարդիկ քիչ են հիվանդանում ողնաշարային հիվանդություններով(հոդային): Կմախքի վրա այսպիսի լավ ազդեցություն է թողնում այս մթերքում պարունակվող յուղերը: Իզուր չէ, որ դդմի սերմերն օգտագործում են հոդային հիվանդությունների բուժման և պրոֆիլակտիկայի դեպքում:

Հիպերտոնիկ հիվանդությունների դեպքում

Անկանոն արյան ճնշմամբ մարդկանց անհրաժեշտ է օգտագործել դդմի սերմեր:

Սերմերի օգտագործումը սահմանափակված չէ, առավել ևս դրանց օգտագործումը չի վնասի առողջությանը: Այն կկարգավորի ճնշումը և կլավացնի ինքնազգացողությունը: Դա կապված է նրա հետ, որ դդմի սերմերը պարունակում են ֆիտոստերոլներ՝ բնական միացություններ, որոնք օգնում են օրգանիզմին պայքարել խոլեստիրինի դեմ:

Դեպրեսիայի դեպքում

Դդմի սերմը պարունակում է տրիպտոֆան՝ շատ թանկարժեք ամինաթթու, որը օրգանիզմում դառնում է սերոտին(«երջանկության հորմոն»ՙՙՙ), այսինքն բարձրացնում է տրամադրությունը: Երեկոյան ժամերին սերոտինը դառնում է մելատոնին, որը կարգավորում է գիշերվա և ցերեկվա քնի ռեժիմը:

Տոքսիկոզի դեպքում

Հղիության ընթացքում կանանց կեսը տառապում են տոքսիկոզից և դրա թողած հետևանքներից, և միայն դդմի կորիզները կարող են վերացնել փսխումը և սրտխառնոցը, ինչպես նաև մարմնին մատակարարում է օգտակար թթուներով և ճարպերով:

Դիաբետի դեպքում

Քչերը գիտեն, որ դդմի սերմերի օրական 20-30 գ օգտագործման դեպքում արյան մեջ ինսուլինի մակարդակը կարգավորվում է: Բժիշկները խորհուրդ են տալիս շաքարախտով հիվանդ մարդուն այն ներառել սննդակարգի մեջ:

Կանանց առողջության դեպքում

A և E վիտամինների (որոնց անվանում են նաև գեղեցկության վիտամիններ), ինչպես նաև ցինկի մեծ քանակություն պարունակելու շնորհիվ դդմի սերմերը գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մաշկը կմաքրի բշտիկներից և կորյակներից: Ավելին, կամրանան եղունգները, կլավանա մազերի որակը, դրանք կդառնան ամուր:

Դդմի սերմերը հանդիսանում են փրկություն կանանց համար կլիմաքսի շրջանում, չէ՞ որ այն նվազեցնում է քրտնարտադրությունը և անցկացնում է գլխացավը:

Մարսողական համակարգի խնդիրների դեպքում:

Շնորհիվ մանրաթելերի ահռելի քանակության , սերմերը լավացնում են մարսողությունը, թեթևացնում է ստամոքսի սպազմը, կանխում են գազերի առաջացումը:

Միզաքարային հիվանդություն

Դդմի սերմերի սիստեմատիկ օգտագործումը կանխում է կալցիումի օքսոլիտի առաջացումը մեզի մեջ, որը հանդիսանում է պրոֆիլակտիկ միջոց միզաքարային հիվանդության ժամանակ: Այն նաև միզամուղ է:

Նևրոզի և սթրեսսի դեպքում

Դդմի սերմերում առկա են B վիտամիններ և կիսահագեցած ճարպաթթուներ(O3), որոնք ամրացնում են նյարդային համակարգը և պաշտպանում են օրգանիզմը նևրոզից, նյարդային կծկումներից և այլ սթրեսային հետևանքներից:

Այրոցների դեպքում

Դդմի սերմերը հրաշալի բուժում են տարբեր այրոցները և դժվար ապաքինվող վերքերը : Դրա համար սերմերից պատրաստում են շիլա, դնում են վերքի վրա և թողնում մի քանի ժամ:

Հակացուցումներ

Գաստրոէնտերոլոգները դդմի սերմերը խորհուրդ չեն տալիս աղեստամոքսային հիվանդությամբ տառապող մարդկանց, ովքեր ունեն բարձր թթվայնություն: Ինչպես նաև աղիքային անանցանելիության դեպքում;

Խորհուրդ չի տրվում նրանց, ովքեր ունեն ալերգիա դդմից:

Դդմի սերմերի չափից շատ օգտագործումը վնասում է ատամների էմալը և գիրացնում է:

Մեղրով գնդիկներ դդմի սերմերով պրոստատիտի բուժման համար

Բաղադրություն:

500 գ թարմ դդմի սերմեր
1 բաժակ բնական մեղր
Կեղևազատել սերմերը և չորացնել. Մաքրած սերմերը աղալ մսաղացով: 1 բաժակ մեղրը և աղացած սերմերը լցնել ափսեի մեջ և մանրակրկտորեն խառնել: Այնուհետև մի քանի ժամ թողնել սառնարանում:

Երբ խառնուրդը պնդանա, նրանից պատրաստել փոքր գնդիկներ, այնպես, որ տեղավորվի բերանում, մոտավորապես 2 սմ տրամագծով:

Մեղրով, դդմի սերմերից գնդիկները պատրաստ են:

Բարի ախորժակ:

Ամեն առավոտ բերանումդ քիչ-քիչ հալեցրու այսպիսի մի գնդիկ և այն կօգնի քեզ ոչ միայն պրոստատիտի բուժման համար:

Մաշ Կաբանները Թաքցնում Են ՍԱ․Այս Միջոցը Ընդամենը 2 Օրում Վերացնում Է Սն Կային Հի Վանդությունները, Ոտքերի Ճաքերը և Կրունկների Կոշ Տուկները Ահա թե ովքեր են ամենաբարի մարդիկ Անհավանшկան մեթոդ. պпրտի մեջ բшմբակ դրեք և վայրկյшններ անց ապշած կմնшք ադյпւնքից. ես шչքերիս չէի հшվատում ԹԵՍՏ. Ի՞նչ կենդանի տեսար առաջինը. այն շատ բան կպատմի քո մասին Բացառիկ ճշգրտության ԹԵՍՏ. Պահեք երազանք և ընտրեք ձեզ դուր եկած աստղը, այն կպատմի, թե երբ և ինչպես կկատարվի ձեր երազանքը ԹԵՍՏ․ Ընտրեք պատկերներից մեկը և իմացեք մոտակա օրերի համար վերին ուժերի կողմից ձեզ ուղղված հաղորդագրությունը Երբ հիշողությունս սկսեց վատանալ, խմեցի այս հրաշք հեղուկը. հիմա հիշում եմ նույնիսկ բոլոր հեռախոսահամարները Դժվար է, ոչ, հնարավոր չէ թվարկել այս հրաշալի սերմերի բոլոր օգտակար հատկությունները Բժիշկները գունատվել էին! 20 տարեկանի նման առողջ կլինեք, միայն թե մոռացեք ՍԱ Կոճապղպեղի ճարպը այրող ջուրը կօգնի կորցնել բոլոր ավելորդ կիլոգրամները Ընդամենը 21 օր, և ձեր ենթաստամոքսային գեղձը կլինի առողջ՝ շնորհիվ պարզ բաղադրատոմսի Ինչու է անհրաժեշտ ոսպ ուտել. 7 լուրջ պատճառ Նույնիսկ ամենահին ու անհույս վիճակում գտնվող թավաները կփայլեն նորի պես․ այս միջոցն ուղղակի փրկություն է Հրատապ դիետա․ փորի ճարպից ազատվելու էֆեկտիվ եղանակ՝ ընդամենը 1 օրում. 100% աշխատող միջոց Վանգայի 40 լավագույն բաղադրատոմսերը. Ինչպես հաղթահարել ալկոհոլային կախվածությունը, արգանդի միոման ու բարձր ճնշումը Վերջ բոլոր տեսակի դիետաներին․ ընդամենը մի քանի օր առավոտյան խմեք այս խառնուրդը և կազատվեք որովայնի հատվածում ավելորդ քաշից Ծանոթացեք այս արժեքավոր բույսի հետ` գնարբուկ գարնանային: Փրկում է ծանր թոքաբորբից, բրոնխիտից և ևս 20 հիվանդությունից Իսկ գիտե՞ք, թե ինչ կլինի ձեզ հետ, եթե օրական 200 գրամից ավել ընկույզ ուտեք. ա՜յ քեզ բան. սա ինձ համար նորություն էր 2 դեղնուցը կօգնի բուժել ծնկների ցավն ու կազատի ձեզ տհաճ զգացողություններից. բնական արդյունավետ միջոց Ազատվեք 7-10 կգ ավելորդ քաշից և մաքրեք աղիները՝ ընդամենը օգտագործելով այս հրաշք միջոցը Ամեն առավոտ մի գդալ կերեք այս խառնուրդից և հանգիստ ապրեք մինչև խոր ծերություն Այս խառնուրդը բուժում է անգամ ամենասարսափելի հազը, բրոնխիտը և ոչ միայն. տատիկիս բաղադրատոմսը, որ շատերին է օգնել Սա խմում եք երեկոյան ժամը 7-ին, իսկ առավոտյան ժամը 7-ին օրգանիզմից դուրս կգան նախորդ օրվա կուտակած բոլոր ճարպերն ու տոքսինները Կիվին երիկամների, շաքարային դիաբետի, խոլեստերինի և ողջ օրգանիզմի համար, անպայման կարդացեք, բժիկները խորհուրդ են տալիս Դիաբետ. 5 նշան, որոնց մասին գիտեն քչերը. անուշադրության մի մատնեք Ինչպես բուժել լյարդը տան պայմաններում. 100%-անոց արդյունք Հարգելի կանայք, Ձեզ համար շատ կարևոր. Ինչպես ընդմիշտ ազատվել շուրթերի վերևի անցանկալի մազերից… Աղը կօգնի ազատվել անհաջողություններից. Այն ի զորու է փոխել ցանկացածի կյանքը դեպի լավը. Ահա թե ինչպես… Ընդամենը 1 գաղտնի բաղադրիչի շնորհիվ իմ 30 տարվա գազօջախը դեռ նորի տեսք ունի Մասուրի օգտակար հատկություններ, որոնք կզարմացնեն ձեզ

Яндекс.Метрика
website by Sargssyan