Այսօր՝ 17 հունվարի 2021թ., 00:00

Ինչո՞ւ են տեղաշարժվել «Իսկանդեր» և «Սկադ» համակարգերը․․․


168.am-ի տեղեկություններով՝ «Իսկանդեր» և «Սկադ» համակարգերը, որոնք պատերազմի ավարտից հետո բերվել էին իրենց մշտական տեղակայման վայրեր, այսօր կրկին դուրս են բերվել ու տարվել տարբեր ուղղություններով:
Հիշեցնենք, որ երբ ողջ պատերազմի ընթացքում մարդիկ տարակուսում էին, թե երբ է կիրառվելու «Իսկանդեր» օպերատիվ մարտավարական հրթիռային համալիրը, որը նախատեսված է հակառակորդի կենդանի ուժի, ամրաշինական կառույցների և տնտեսական ենթակառուցվածքների ոչնչացման համար և ունակ է խոցել նաև շարժվող թիրախներ, Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, 44 օր հասարակությանը թյուրիմացության մեջ գցած Արծրուն Հովհաննիսյանը մի կողմից ասում էր, թե պետք չէ գերագնահատել դրա նշանակությունը, իսկ մյուսից էլ՝ նշում, թե դրա կիրառման ժամանակը չէ․․․

Հիշեցնենք նաև, որ ռուսական արտադրության «Իսկանդեր-Մ» համակարգերից ունի միայն ՌԴ-ն: Արտասահմանյան գնորդների համար Ռուսաստանն արտադրում է «Իսկանդեր-Է» համակարգերը, որոնք «Իսկանդեր-Մ»-ի պարզեցված տարբերակն են: Պարզեցված համակարգն ունի մինչև 280 կմ հեռահար հարված: Դա, հավանաբար, պայմանավորված է նրանով, որ միջազգային համաձայնագրերով չի թույլատրվում կիրառել 300 կմ-ից ավելի հեռահարություն ունեցող զինատեսակներ: «Իսկանդեր-Է» համակարգերի առաջին և միակ գնորդը համարվում է Հայաստանը:

Ինչևէ, պատերազմն ավարտվեց, և արդեն դրա ավարտից հետո շատերն ասացին, որ հայկական կողմը, այնուամենայնիվ, «Իսկանդեր» կիրառել է: Նշում էին նաև ուղղությունը՝ Շուշի: Պաշտոնական մեկնաբանություն, բնականաբար, չտրվեց:

Ի դեպ, նոյեմբերի 19-ին տված ասուլիսի ընթացքում այդ հարցը տրվեց նաև ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ, ՊՆ Ռազմական վերահսկողության ծառայության նախկին պետ, գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանին, ով ասաց՝ ես գիտեմ, որ կրակել է, բայց չեմ ասի որտեղի վրա։

Հուսանք, որ գոնե հիմա, երբ արդեն իրական սպառնալիք է ստեղծվել արդեն Հայաստանի սահմանների համար, այդ հարվածային համակարգերը կկիրառվեն մեր հայրենիքի սահմանների անառիկության պահպանման համար:

Ի՞նչ եղանակ է սպասվում հանրապետությունում՝ մոտակա օրերին Ինչո՞ւ են տեղաշարժվել «Իսկանդեր» և «Սկադ» համակարգերը․․․ Սաշիկ Սարգսյանի անսպասելի ու ճոխ նվերը՝ Նիկոլ Փաշինյանին Հրաշքով փրկված ընտանիք, վիրավոր խաղաղ բնակչություն. հրետակոծված Ստեփանակերտը՝ տեսանյութումում Ռաֆոն՝ սիրված դերասանի մասին Ինչպես է անցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ծննդյան տարեդարձը Ի՞նչ հեռախոսազրույց է տեղի ունեցել Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի միջև․ (տեսանյութ) ՇՏԱՊ․ Երևանում կինն իր՝ կորոնավիրուսից մահացած հոր անկողնային պարագաները հանել և դրել է հարկում, մուտքի պատերին քսելով իջեցրել ներքև Սերժ Սարգսյանի խոսքը՝ եվրոպացի գործընկերներին «Փաշինյանի արձագանքը՝ օրվա գլխավոր թեմային» Ով է Սայաթ Շիրինյանը․ (Լուսանկարներ) Կենդանակերպի երեք նշան, ովքեր ամենաշատն են պաշտպանված կորոնավիրուսից Տիգրան Ավինյանը ձեռագիր նամակ է գրել փոքրիկ աղջկան 5 նշան, որոնք վկայում են, որ դուք արդեն կրել եք COVID-19-ը․ ՍՏՈՒԳԵՔ Մեկ շաբաթ է՝ կարանտինում 9 ամսական երեխաս ոչինչ չի ուտում. 168.am (Ֆոտո) 18 օր կարանտինում գտնվող մեր հայրենակիցը պատմում է Իսպանիայից Վլադիմիր Պուտինը սերտ շփում է ունեցել կորոնավիրուսով վարակակրի հետ Արսեն Թորոսյանը հրաշալի լուր հայտնեց Կորոնավիրուսը հաղթահարած Օլգա Կուրիլենկոն պատասխանել է հիվանդության մասին հարցերին Կորոնավիրուսը չի փոխանցվում օդով. ԱՀԿ «Մնաս բարով, տատ ջան․ Կներես, որ սպասնեցի քեզ»․ Հուզիչ պատմություն Նախարարությունը՝ փողոց դուրս գալու նոր կանոններ է սահմանել Տանը ո՞ր մակերեսների վրա են կուտակվում ավելի մեծ քանակությամբ վիրուսներ 7 և բակտերիաներ Վարչապետը դիմեց ժողովրդին․ Նոր հայտարարություն Արսեն Թորոսյանը հայտարարությամբ հանդես եկավ «Ասացին գրառումս խուճապածին է, պետք է ջնջեմ»․ Արտավազդ Սահակյան Էդուարդ Շարմազանովն ինքնամեկուսացվել է Վարակը չի ապրի. COVID-19-ը կարող է նվազել մարտի վերջից ԱՀԿ գլխավոր տնօրենը առողջ կենսակերպի խորհուրդներ է հրապարակել տանը մնացողների համար Ցավոք սրտի, այդպես էլ չկարողացա շնորհակալություն հայտնել․ Հուզիչ պատմություն` բուժաշխատողի ու մեր բոլորի մասին

Яндекс.Метрика
website by Sargssyan