Այսօր՝ 18 փետրվարի 2020թ., 00:00

Խեղդամահ արված 16-ամյա աղջկան հետեւել են կանգառից. մանրամասներ կատարվածից


Aravot.am-ը գրել է․ Երեւանում խեղդամահ հայտնաբերված 16-ամյա Սառա Կարապետյանը մինչեւ իններորդ դասարանը սովորել է Արտաշատի թիվ 1 դպրոցում: «Մեր դպրոցը չի ավարտել, այստեղից տեղափոխվել է Ոստանի դպրոց, մեր դպրոցում ինքը սուսիկ-փուսիկ, արտառոց պահվածք չի ունեցել, լուռ երեխա էր »,- Aravot.am-ին պատմեց դպրոցի տնօրեն Թինա Մարգարյանը:

Ոստանի դպրոցի տնօրեն Գեղամ Արշակյանն էլ մեզ հետ զրույցում պատմեց, որ հիանալի աշակերտուհի է Սառան եղել. «Շատ հիանալի երեխա է եղել, ուսումնառության բավականին բարձր մակարդակ ուներ: Այդ երեխային հետեւող չի եղել երեւի: Ինձ մոտ տեղափոխվեց թիվ 1 դպրոցից, մայրը չի հարմարվել կոլեկտիվի անդամների հետ, որոշել են գործերը տեղափոխել մեզ մոտ:

Անձամբ իմ հսկողության տակ է եղել, դասղեկի հետ կարողացել ենք այդ երեխայի մոտ զսպվածություն ձեռք բերել, ոչ թե վարքի, այլ դպրոց հաճախելու առումով: Ինքը դժվար դպրոց հաճախող երեխա էր, ծնողը երեւի մատների արանքով էր նայում, բերեց դպրոց, ու երեխան սկսեց բացակայել: Դասղեկին հանել, ուղարկել եմ իրենց տուն: Խնամված ընտանիք չէր, էդ կինը ոնց որ երկրորդ անգամ էր ամուսնացել:

Արտաշատի տղա էր, հեռվից ճանաչում եմ, բանվոր էր, եկավ, ասացի՝ Սառան դպրոց չի գալիս, խոստացավ ամեն առավոտ բերել, տանել, մի քանի օր բերեց, հետո հայրը Ռուսաստան գնաց ու էդպես…Երեխան ամենաբարձր միավորներն է ստացել միասնական քննություններին: 7 աշակերտ մեր դպրոցից դիմումով դուրս եկավ՝ Արտաշատի պետական հումանիտար քոլեջ գործերը տալու, 7-ից 6-ը չեն անցել մրցույթը, հետ են եկել մեր դպրոց, նորից ընդունել եմ, 7-ից մեկը, որ քոլեջ ընդունվել է, Սառան էր»:

Սառայի մայրը՝ Նելլի Կարապետյանը աշխատում է Ազատավան գյուղում գործող Գետափ տաքսի ծառայությունում, Ազատավան համայնքի ղեկավար Պետիկ Ղազարյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ Սառան շատ խելոք երեխա էր:

Նա նաեւ ասաց՝ Նելլի Կարապետյանն իրեն անձամբ է պատմել, որ, դեպքի օրը Երեւանում Սառան կանգառում կանգնած է եղել՝ ընկերուհու պլանշետը ձեռքին, սպանության մեջ մեղադրվող Ռաֆայել Սուքիասյանը նրան հետեւել է առանց ճանաչելու, Սառայի հետեւից գնացել է, հասել է տուն: Երբ աղջիկը դուռը բացել է, Ռաֆայելը հրել է նրան, հետեւից ներս մտել, պլանշետը փորձել է տանել, բայց քանի որ պլանշետը ընկերուհունն է, Սառան դիմադրել է, երիտասարդն էլ խեղդել է, պլանշետը հետը տարել: Պարոն Ղազարյանն ասաց նաեւ, որ Սառայի վարձակալած բնակարանն էր, տատիկն էլ պատրաստվում էր գնալ թոռան հետ ապրելու այդ բնակարանում:

Ի դեպ, որոշ տեղեկություններ կան, որ Սառան Ռաֆայելի ընկերուհին է եղել, նրանց ընկերությունը արդեն մի քանի տարի է՝ շարունակվել է, իսկ նշված պլանշետում եղել է նյութ, որի շուրջ Ռաֆայելը վիճել է աղջկա հետ, ստիպել՝ այն ջնջի, իսկ Սառան դիմադրել է, սպառնացել հրապարակել այն: Ինչի շուրջ էլ վիճել են: Այս տեղեկությունը փորձեցինք ճշտել նաեւ Սառայի մորից՝ Նելլի Կարապետյանից: Մեզ հետ զրույցում նա ասաց. «Դատաբժիշկը տեղեկանք է տվել, որ իմ աղջիկը կույս է եղել, ասաց՝ ով էդ երեխայի բարոյականության մասին բան ասի, էս թուղթը կկոլոլես, բերանը կմտցնես, որ ծոծրակից դուրս գա: Ուսանող երեխա է եղել, ե՛ւ աշխատել է, ե՛ւ սովորել է, էդ էլ իր վարձած բնակարանը չէր, ընկերուհու բնակարանն է: Այդտեղ 10 րոպեի ինտերվալ է եղել, այդ բնակարանում ապրել է շեկլիկ աղջիկ, իմ երեխեն սեւ, երկար, մուգ մազերով երեխա է եղել, բանալին տվել է, բարձրանա վերեւ, իր ծննդյան օրն է եղել: Իմ երեխան այդ ոչնչությանը չի ճանաչել, ոչ մի շեղող հարց չկա: Ինչ եք ուզում իմանալ: Իմ երեխեն, եթե այդ տղու հետ ապրել է, ինչու պետք է խեղդեր»:  Նյութի աղբյուր՝ aravot.am

Քիմ Քարդաշյանը խոսել է նոր հանրահավաքի մասին Երևանում փորձել են 7-ամյա աղջկա առեւանգել. կասկածյալի ինքնությունը հայտնի է․ (տեսանյութ) ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ կյանքով է ապրում Դոն Պիպոն Մանվել Գրիգորյանի «գահընկեց» լինելուց հետո Արցախի «էլիտար» զորամասը․ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Կնոջ նամակի իրական պատմությունը Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը ԱՅՍ ԹՌԻՉՔԻ ՀԱՄԱՐ ՀՀ 5 ՈՒՂԵՒՈՐ Է ԵՂԵԼ, ՈՐՈՆՑ ԵՒՍ ՉԵՆ ԹՈՂԵԼ. (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Ինչ է պատմում Արթուր ուսոցչուհին Սոնա Շահգելդյանը հոսպիտալացվել է Նիկոլ Փաշինյանի «պատասխանը»՝ Լևոն Քոչարյանին Փաշինյանը նույնիսկ ծաղկեպսակ չէր ուղարկել Սերժ Սարգսյանի խոսքը՝ Կուտոյանի հոգեհանգստին․ (տեսանյութ) Տարոն Մարգարյանը՝ Գեորգի Կուտոյանի մասին․ (տեսանյութ) Հրայր Թովմասյանը՝ Կուտոյանի հոգեհանգստին․ (տեսանյութ) Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի արարողությունը․ (տեսանյութ) Ով և ինչ պատճառով էր Կուտոյանին կանչել Լոնդոնից Գեորգի Կուտոյանի հարևանը նոր մանրամասներ է պատմել Երբ ծանոթ ձեռագրի կասկածները հանգիստ չեն տալիս․ Գոհար Աբաջյան Դեպքից առաջ Կուտոյանն ասել է, որ ցանկանում է երեք օր հանգստանալ. մնալով մենակ՝ ալկոհոլ է օգտագործել և․․․ «Մորքուրիս ամուսնուն էլ որ վերացրեցին, էլի նույն բաներն ասացին»․ Սոնա Շահգելդյան Վարչապետի աշխատակազմը՝ Կուտոյանի մահվան մասին Հրայր Թովմասյանն ու Գեորգի Կուտոյանը մտերիմ ընկերներ են եղել․ (Լուսանկարներ) Ի՞նչ էր ասում Գեորգի Կուտոյանը․ լսեք նրան Սերժ Սարգսյանը՝ Կուտոյանի մահվան մասին Ստյոպա Սաֆարյանն ինչ–որ բան գիտի՞ Հրայր Թովմասյանը լաց է լինում Կուտոյանի տան շենքի բակում. (Տեսանյութ) Ինչպես է Տաթևիկ Ռևազյանը մատուցող աշխատում Երևանի սրճարաններից մեկում․ (Video) Էս երեխայի ծնունդը լիքը բան է ասում․․․Աչաջուր համայնքում հսկա Տիգրան է ծնվել․ (Video) Ինչ է սպասվում Նունե Եսայանին Բարի լուր. Սամվել Կարապետյանը պապիկ է դարձել. (Լուսանկարներ)

Яндекс.Метрика
website by Sargssyan