Այսօր՝ 18 փետրվարի 2020թ., 00:00

Տորթը դրել էինք սեղանին, մոմը՝ վրան. 16–ամյա սպանված աղջկա մորաքույրը մանրամասներ է պատմում


Հունվարի 5-ին Երևանի կենտրոնի բնակարաններից մեկում սպանված 16-ամյա աղջկա մորաքույրը NEWS.am-ի հետ զրույցում ասաց, որ տեղեկությունները, թե աղջիկը Երևանում վարձով բնակարանում էր ապրում, իրականությանը չեն համապատասխանում, նա գնացել էր ընկերուհու տուն՝ իր ծննդյան տարեդարձը նշելու...

«Դա իրենց տունը չէր, իր ընկերուհու տունն էր, իր ծննդյան օրը ընկերուհիների հետ նշել էր, պլանշետով հետս խոսալով աստիճաններով բարձրանում էր, տորթը դրել էինք սեղանին, մոմը՝ վրան, բայց տորթը մնաց սեղանին․․․ընկերուհին ասել է՝ բարձրացի, բանալին տվել է, ինքը գնացել է՝ հաց առնի, գա, ասել ա՝ գիշերը կսովածանանք, ինքն աստիճաններով բարձրացել է, եթե պլանշետը ընկերուհու ձեռքում լիներ, ընկերուհուն էր խեղդելու, բայց Աստված իր ձեռքն է տվել պլանշետը»,-նշեց աղջկա մորաքույրը․․․

Մորաքույրն ասաց, որ աղջկան հետապնդել են․ «Դուռը բացել է, խփել է գլխին, երեխեն շրջվել է՝ տեսնի՝ էդ ինչ էր, էլ չի թողել գոռա, կոկորդն է բռնել, դուռը բացված է եղել, հրել է ներս, գցել է մահճակալի վրա, բարձը դրել է բերանին մինչև տեսել է՝ էլ չի թպրտում, բայց մինչև վերջ պլանշետը ձեռքն էր մնացել երեխուս, ուրիշինն էր, ինքն էլ դրա համար պատասխանատու էր։ Ուրիշ ոչ մի բան։ Իմ երեխուն 16 տարեկան դառնալու օրը խեղդել են»։

Մորաքրոջ խոսքով՝ աղջիկը Երևանում կոսմետոլոգիա էր սովորում, ուզում էր լավ աշխատանք գտնել. «Մենք ենք իր հարազատները, հայր չուներ, 13 տարեկան քույր ունի, ոտքերը թուլացել են, նորմալ չի քայլում»։

Ընտանիքը վստահեցնում է, որ մեղադրյալի հետ աղջիկը որևէ կապ չի ունեցել։

Սպանության մեջ մեղադրվում է Գյումրիում գրանցված, այժմ Երևանի բնակիչ 26-ամյա Ռաֆայել Սուքիասյանը, որը Պաշտպանության նախարարության աշխատակից է։ Նա այժմ կալանավորված է։

Ըստ ոստիկանության, Սուքիասյանը ձերբակալվել է սպանության հաջորդ օրը քաղաքի կենտրոնից՝ Աբովյան փողոցից, խուզարկության ժամանակ էլ նրա մոտ հայտնաբերվել է սպանված աղջկա պլանշետը, նա տվել է ինքնախոստովանական ցուցմունք։

Քիմ Քարդաշյանը խոսել է նոր հանրահավաքի մասին Երևանում փորձել են 7-ամյա աղջկա առեւանգել. կասկածյալի ինքնությունը հայտնի է․ (տեսանյութ) ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ կյանքով է ապրում Դոն Պիպոն Մանվել Գրիգորյանի «գահընկեց» լինելուց հետո Արցախի «էլիտար» զորամասը․ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Կնոջ նամակի իրական պատմությունը Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը ԱՅՍ ԹՌԻՉՔԻ ՀԱՄԱՐ ՀՀ 5 ՈՒՂԵՒՈՐ Է ԵՂԵԼ, ՈՐՈՆՑ ԵՒՍ ՉԵՆ ԹՈՂԵԼ. (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Ինչ է պատմում Արթուր ուսոցչուհին Սոնա Շահգելդյանը հոսպիտալացվել է Նիկոլ Փաշինյանի «պատասխանը»՝ Լևոն Քոչարյանին Փաշինյանը նույնիսկ ծաղկեպսակ չէր ուղարկել Սերժ Սարգսյանի խոսքը՝ Կուտոյանի հոգեհանգստին․ (տեսանյութ) Տարոն Մարգարյանը՝ Գեորգի Կուտոյանի մասին․ (տեսանյութ) Հրայր Թովմասյանը՝ Կուտոյանի հոգեհանգստին․ (տեսանյութ) Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի արարողությունը․ (տեսանյութ) Ով և ինչ պատճառով էր Կուտոյանին կանչել Լոնդոնից Գեորգի Կուտոյանի հարևանը նոր մանրամասներ է պատմել Երբ ծանոթ ձեռագրի կասկածները հանգիստ չեն տալիս․ Գոհար Աբաջյան Դեպքից առաջ Կուտոյանն ասել է, որ ցանկանում է երեք օր հանգստանալ. մնալով մենակ՝ ալկոհոլ է օգտագործել և․․․ «Մորքուրիս ամուսնուն էլ որ վերացրեցին, էլի նույն բաներն ասացին»․ Սոնա Շահգելդյան Վարչապետի աշխատակազմը՝ Կուտոյանի մահվան մասին Հրայր Թովմասյանն ու Գեորգի Կուտոյանը մտերիմ ընկերներ են եղել․ (Լուսանկարներ) Ի՞նչ էր ասում Գեորգի Կուտոյանը․ լսեք նրան Սերժ Սարգսյանը՝ Կուտոյանի մահվան մասին Ստյոպա Սաֆարյանն ինչ–որ բան գիտի՞ Հրայր Թովմասյանը լաց է լինում Կուտոյանի տան շենքի բակում. (Տեսանյութ) Ինչպես է Տաթևիկ Ռևազյանը մատուցող աշխատում Երևանի սրճարաններից մեկում․ (Video) Էս երեխայի ծնունդը լիքը բան է ասում․․․Աչաջուր համայնքում հսկա Տիգրան է ծնվել․ (Video) Ինչ է սպասվում Նունե Եսայանին Բարի լուր. Սամվել Կարապետյանը պապիկ է դարձել. (Լուսանկարներ)

Яндекс.Метрика
website by Sargssyan