Այսօր՝ 17 փետրվարի 2020թ., 00:00

16-ամյա աղջկան սպանելու մեջ մեղադրվողի հոր հայտարարությունները


16-ամյա աղջկա սպանության մեջ կասկածվող Ռաֆայել Սուքիասյանը Գյումրիից էր, Երեւանում վարձով էր բնակվում եւս երկու ուսանողների հետ: Այս մասին Aravot.am-ին պատմեց Ռաֆայելի հայրը՝ Արա Սուքիասյանը․․․

«Ընդամենը մի քանի ամիս էր՝ անցել էր պայմանագրային զինծառայության, շատ ուրախ էր, ապրում էր իր համազգեստով, կոչումով: Ինքը սիրով մտավ այդ ծառայության մեջ, ու չեմ կարծում, որ նա կարող էր գնալ մի այնպիսի արարքի, որը բիծ գցեր այդ համազգեստի վրա․․․

Ապրում էր երկու ուսանողի հետ, մենք էլ ուզում էինք ընտանիքով տեղափոխվել Երեւան, որովհետեւ դրսում էր սնվում ու ծախսն էլ մի քիչ թանկ էր ստացվում, փնտրտուքի մեջ էինք, չկարողացանք Նոր տարուն գալ»,- պատմեց Արա Սուքիասյանը․․․

Ըստ նրա՝ դեպքի նախորդող երեկոյան էին որդու հետ խոսել, շատ հանգիստ էր, հետո իմացել էին, որ տղայի՝ Երեւանում ապրող ընկերներից մեկ-երկուսին ոստիկանություն են տարել, դեռ չգիտեին՝ հենց իր տղայի տեղը գտնելու համար էին ոստիկանություն տարվել.

«Այդ ժամանակ, որ խոսում էինք, ասացինք՝ տեղյակ ես, որ ծանոթներիդ բռնել են, ասաց՝ ոնց թե, տաքսու պատվերն էլ չեղարկեց, որ գնա, նրանց աջակցի: Ես էլ եկա Գյումրիից նրանց աջակցելու․․․

Ճանապարհի ընթացքում ընկերներս facebook-ով նյութն ուղարկեցին, ես շոկի մեջ եմ: Այդպես արարք արած մարդը չէր կարող այդպես հանգիստ խոսել կամ ասել ՝ ես հեսա հետ կդառնամ, կգնամ իրենց աջակցելու․․․

Իր բնավորությամբ տղաս վախկոտ է, չէր կարող նման բաներ անել: Ես ապշած եմ, որ facebook-ում արդեն իր նկարն են հրապարակել՝ առանց անմեղության կանխավարկածը հաշվի առնելու: Սա խայտառակություն է, հլը պարզեիք, նոր»․․․

Ինչ վերաբերում է սպանվածի պլանշետը վերցնելուն՝ Արա Սուքիասյանը վստահեցրեց՝ որդին պլանշետի կարիք էլ չուներ. «Հիմա հեռախոսներն այնպես են, որ պլանշետներն էլ են դուրս մղվում: Ինձ կողքից տեղեկացրին, որ ինքնախոստովանական է տվել, ինձ համար հասարակ բան է, թե մարդը ոնց է ոստիկանությունում ինքնախոստովանություն անում, ինքը մենակ, հարազատներից հեռու, բնավորությամբ էլ վախկոտ է»:

Մեր հարցին՝ ճանաչո՞ւմ էի սպանվածին, մեր զրուցակիցը պատասխանեց՝ ոչ. «Ինքը սիրած աղջիկ ունի, Նոր տարվան էլ եկել էին, Լոռու մարզից էր այդ աղջիկը, ինքը ավելի շատ ապրում էր ամուսնական լուծումների սպասումով: Այս արարքը բացարձակ իր նկարագրին չի գալիս, չի համատեղվում: Իրեն հաստատ «պոդստավկա են» արել, ինձ համար անհասկանալի է, որ առանց դատ ու դատաստանի նկարներն էլ հրապարակվում են, հակադարձելու ուժ ուղղակի չունեմ: Հակված եմ՝ ստիպել են ինքնախոստովանական տալ»:

Մեր հարցին՝ բացառվո՞ւմ է, որ սպանվածը հենց իր սիրած աղջիկը լինի, մեր զրուցակիցը պատասխանեց. «Սիրած աղջիկը Երեւանում ինչ գործ ուներ: Սիրած աղջիկը ինստիտուտ ավարտած աղջիկ է, էդ տարիքը՝ 16 տարեկան, էդ ինչ գործ ունի էդ երեխու հետ: Ինձ համար անհասկանալի է»:

Քիմ Քարդաշյանը խոսել է նոր հանրահավաքի մասին Երևանում փորձել են 7-ամյա աղջկա առեւանգել. կասկածյալի ինքնությունը հայտնի է․ (տեսանյութ) ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ կյանքով է ապրում Դոն Պիպոն Մանվել Գրիգորյանի «գահընկեց» լինելուց հետո Արցախի «էլիտար» զորամասը․ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Կնոջ նամակի իրական պատմությունը Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը ԱՅՍ ԹՌԻՉՔԻ ՀԱՄԱՐ ՀՀ 5 ՈՒՂԵՒՈՐ Է ԵՂԵԼ, ՈՐՈՆՑ ԵՒՍ ՉԵՆ ԹՈՂԵԼ. (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Ինչ է պատմում Արթուր ուսոցչուհին Սոնա Շահգելդյանը հոսպիտալացվել է Նիկոլ Փաշինյանի «պատասխանը»՝ Լևոն Քոչարյանին Փաշինյանը նույնիսկ ծաղկեպսակ չէր ուղարկել Սերժ Սարգսյանի խոսքը՝ Կուտոյանի հոգեհանգստին․ (տեսանյութ) Տարոն Մարգարյանը՝ Գեորգի Կուտոյանի մասին․ (տեսանյութ) Հրայր Թովմասյանը՝ Կուտոյանի հոգեհանգստին․ (տեսանյութ) Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի արարողությունը․ (տեսանյութ) Ով և ինչ պատճառով էր Կուտոյանին կանչել Լոնդոնից Գեորգի Կուտոյանի հարևանը նոր մանրամասներ է պատմել Երբ ծանոթ ձեռագրի կասկածները հանգիստ չեն տալիս․ Գոհար Աբաջյան Դեպքից առաջ Կուտոյանն ասել է, որ ցանկանում է երեք օր հանգստանալ. մնալով մենակ՝ ալկոհոլ է օգտագործել և․․․ «Մորքուրիս ամուսնուն էլ որ վերացրեցին, էլի նույն բաներն ասացին»․ Սոնա Շահգելդյան Վարչապետի աշխատակազմը՝ Կուտոյանի մահվան մասին Հրայր Թովմասյանն ու Գեորգի Կուտոյանը մտերիմ ընկերներ են եղել․ (Լուսանկարներ) Ի՞նչ էր ասում Գեորգի Կուտոյանը․ լսեք նրան Սերժ Սարգսյանը՝ Կուտոյանի մահվան մասին Ստյոպա Սաֆարյանն ինչ–որ բան գիտի՞ Հրայր Թովմասյանը լաց է լինում Կուտոյանի տան շենքի բակում. (Տեսանյութ) Ինչպես է Տաթևիկ Ռևազյանը մատուցող աշխատում Երևանի սրճարաններից մեկում․ (Video) Էս երեխայի ծնունդը լիքը բան է ասում․․․Աչաջուր համայնքում հսկա Տիգրան է ծնվել․ (Video) Ինչ է սպասվում Նունե Եսայանին Բարի լուր. Սամվել Կարապետյանը պապիկ է դարձել. (Լուսանկարներ)

Яндекс.Метрика
website by Sargssyan