Այսօր՝ 16 հուլիսի 2020թ., 00:00

Չհագեցա, չկշտացա իմ երկրից. հարցազրույց Սոս Սարգսյանի կենսագրական գրքի հեղինակի հետ


Թատրոնի և կինոյի հայ անվանի դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի 90-ամյակի կապակցությամբ AraratNews.am-ը հարցազրույց է անցկացրել «Սոս Սարգսյան. կենսամատենագիտություն» գրքի հեղինակ, մշակութաբան Մարիամ Հովհաննիսյանի հետ:

Մարիամ, կասե՞ք, թե ինչպես որոշեցիք կենսագրական գիրք գրել Սոս Սարգսյանի մասին:

4-րդ կուրսում պետք է դիպլոմային աշխատանք գրեինք: Հանձարարվեց ընտրել թեման: Որոշեցի այնպիսի մի բան գրել, որ մինչ այդ ոչ ոք չէր արել: Իմ ձեռագիրը ցանկացա տեսնել: Ուզում էի՝ հայ հանճարներից մեկի մասին լիներ աշխատանքս, բայցևայնպես՝ կենդանի հանճարի: Անմիջապես մտապատկերումս հայտնվեց Սոս Սարգսյանը: Թեման պատրաստ էր՝ Սոս Սարգսյանի կենսամատենագիտությունը: Հաստատվեց այն ամբիոնի նիստով, որից հետո անցա գործի: Պահանջվում էր 60 Էջ, ես ներկայացրեցի 120-ը:

Սոս Սարգսյանի հետ հանդիպումներից հատկապես ո՞ր պահն է տպավորվել:

Դրվագներ շատ-շատ են եղել։ Ու եթե խոսքը Սոս Սարգսյանի նման հանճարին է վերաբերում, ապա գրեթե բոլորը տպավորիչ են։ Բայց այս պահին մտքովս մեկն անցավ։ Դա էլ երևի պատմեմ։ Գրքի տպագրությունից հետո էր։ Որոշեցի ու ձեռնարկեցի գրքահավաք՝ օգնելու համար ՌԴ հայկական համայնքներից մեկին։ Գնացի Համազգային, որպեսզի վարպետից իր հեղինակած գրքերից ևս խնդրեմ։ Իմացավ՝ ինչի մասին է խոսքը, գոհունակ դեմք ընդունեց և իրեն հատուկ խորհրդավոր ու բարի ժպիտով ասաց, թե լավ գործ եմ անում. «Է՜ն պահարանը տեսնո՞ւմ ես, բաց արա ու որ գրքից ինչքան ուզում ես վերցրու»։ Մոտեցա, երեք գիրք վերցրեցի և տվեցի, որ մակագրի շապիկներին, ասաց. «Էդքան քի՞չ, էլի վերցրու»։ Եվս 3-ը վերցրեցի։ Մակագրեց. «Սրանք կարևոր են, բայց ես ուզում եմ, որ ամուսնանաս, ես էլ գամ հարսանիքիդ»։ Զարմացած նայում եմ ու լսում։ Հետո թևիցս բռնած ուղեկցեց մինչև թատրոնի մուտքը։ Քայլում էինք, զգում էի` վատառողջ է, ծանր է շնչում։ Հասանք մուտքի դռանը, գրկեց ինձ շատ ամուր ու հաջողություն մաղթեց։ Դա մեր վերջին հանդիպումն էր։ Լինում են, չէ՞, հանդիպումներ, որ ողջ կյանքի համար են։ Այդ հանդիպումը հավերժ կմնա իմ սրտում:

Ինչպիսի՞ն է Ձեր գնահատականը Սոս Սարգսյանի 90-ամյակի կապակցությամբ կազմակերպվող միջոցառումներին:

Դրական՝ իհարկե։ Դեռ օրերս Հայաստանի Ազգային գրադարանում Սոս Սարգսյանի 90-ամյակի առթիվ կազմակերպվեց մի հրաշալի միջոցառում, որին ես էլ էի մասնակցում։ Համազգային թատրոնի դերասաններն ընթերցեցին վարպետի վերջին գործը` «Ոտնամաններս» ստեղծագործությունը։ Ներկա էին Սոս Սարգսյանի կինը` տիկին Նելլի Սարգսյանը, նրա մտերիմներն ու ընկերները, Երևանի Մ. Իշխանի անվան թիվ 5 հիմնական դպրոցի և «Փոքրիկ իշխան» կրթահամալիրի սաներն ու ուրիշ հյուրեր։ Կարևորում եմ նմանօրինակ միջոցառումները, հատկապես, երբ դրանց ներկա են երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ, պատանիներ։ Դաստիարակչական նշանակություն ունեն։

Ի՞նչ եք կարծում, այսօր հայ երիտասարդները բավարար չափով ճանաչո՞ւմ են Համազգային պետական թատրոնի հիմնադրին:

Գլոբալ առումով չեմ կարող ասել իհարկե, սակայն մասնագիտական կողմնորոշում ունեցողները վստահ եմ` ճանաչում են։ Այսօր Երևանի փողոցներում փակցված են պաստառներ տարբեր ժամանակների հայ հանճարների նկարներով ու նրանց մասին տեղեկատվությամբ։ Սոս Սարգսյանի դիմանկարները ևս մի քանի տեղ տեսել եմ։ Ողջունելի ժեստ է կազմակերպիչների կողմից։ Իմ ճանաչած երիտասարդների շրջանում Սոս Սարգսյանը ոչ միայն ճանաչելի է, ավելին ասեմ, չափից դուրս սիրելի է։ Անգամ, երբ գնում էի վարպետի հետ հանդիպելու, շատ է եղել, որ խնդրել են ինձ հետ գալ և տեսնել հանճարեղ Սոս Սարգսյանին։

ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստի գործունեության վերագնահատման և արժևորման համար, ըստ Ձեզ, ի՞նչ քայլեր են այսօր ձեռնարկվում:

Այսօր ուրախալի է նախ այն, որ շարունակում է իր բեղուն գործունեությունը Սոս Սարգսյանի անունը կրող և վարպետի հիմնած Համազգային պետական թատրոնը։ Հասարակությունը գնում է թատրոն. հրաշալի իրողություն է դա։ Հայ կինոնահապետը հզոր Հայաստանի տեսլականով էր ապրում։ Լիահույս եմ՝ դեռ կգա այդ Հայաստանը։

Մի քիչ կխոսե՞ք Սոս Սարգսյանի քաղաքական հայացքների մասին: Ձեր կարծիքով՝ բարիկադների ո՞ր կողմում կլիներ այսօր Սոս Սարգսյանը:

Քաղաքականությունից շա՜տ հեռու եմ։ Ինքս ինձ համարում եմ մշակույթի մարդ թե’ մասնագիտությամբ, և թե’ էությամբ։ Սակայն մի հարցում վստահ եմ, որ, որպես հսկա սար, Սոս Սարգսյանը ամեն ժամանակ կանգնած է եղել և այսօր էլ կկանգներ Հայոց հողի վրա։ Նրա ապրած ամեն մի ակնթարթը հայասիրություն ու հայրենասիրություն է։ Նրա թողած ժառանգությունը անասելի մեծ է։ Ուզում եմ նաև մեջբերել վարպետի հետևյալ խոսքը. «…Ես անընդհատ կարոտում եմ Հայաստանը, չեմ կշտանում։ 80 տարի սիրեցի Հայաստանը և չհագեցա, չկշտացա իմ երկրից»։

Մարիամ, գիրքը գրելիս պարբերաբար հանդիպումներ եք ունեցել Սոս Սարգսյանի հետ. կասե՞ք, եղել են արդյոք հատվածներ, որոնք Սոս Սարգսյանը չի ցանկացել, որ հրապարակվեն:

3 տարի պահանջվեց, որ գիրքը ծնվի։ Երբեմն-երբեմն գնում էի Համազգային թատրոն, Թատերական ինստիտուտ։ Հանդիպում էի նրա հետ։ Երբեք չի հարցրել` ինչ գրքի մասին է խոսքը, և ինչ է ընդգրկված։ Հիշում եմ՝ երբ լույս էր տեսել, խմբագրի` իմ սիրելի դասախոսներից Արմինե Հակոբյանի հետ գնացինք տեսակցելու վարպետին։ Գիրքը սեղանին էր դրված, թերթում էր։ Շատ ուրախացավ մեր ներկայությունից։ Հետո ասաց. «Էսքան բան արեցիք ինձ համար, բա ե՞ս ինչ անեմ ձեզ համար»։

Այսօր ընթերցողին ինչո՞վ կհետաքրքրի Մարիամ Հովհաննիսյանի «Սոս Սարգսյան» մենագրությունը: Կասե՞ք, թե ԽՍՀՄ և ՀԽՍՀ ժողովրդական արտիստի կյանքի ո՞ր դրվագներն են հատկապես լուսաբանվել Ձեր գրքում:

Մատենագիտությունները, որպես կանոն, գիտատեղեկատվական գրականության տեսակ են։ Իրենց մեջ ամբողջականացնում են տվյալ թեմային կամ անձին վերաբերող ինֆորմացիան։ Տվյալ պարագայում Սոս Սարգսյանի կենսամատենագիտությունը նախատեսված է ընթերցողների այն շերտի համար, որը հետաքրքրված է և լրջորեն ուսումնասիրում է Սոս Սարգսյանի թե’ մշակութային, թե՛ հասարակական-քաղաքական գործունեությունը։

Զրուցեց Օլյա Շահինյանը

Ռաֆոն՝ սիրված դերասանի մասին Ինչպես է անցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ծննդյան տարեդարձը Ի՞նչ հեռախոսազրույց է տեղի ունեցել Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի միջև․ (տեսանյութ) ՇՏԱՊ․ Երևանում կինն իր՝ կորոնավիրուսից մահացած հոր անկողնային պարագաները հանել և դրել է հարկում, մուտքի պատերին քսելով իջեցրել ներքև Սերժ Սարգսյանի խոսքը՝ եվրոպացի գործընկերներին «Փաշինյանի արձագանքը՝ օրվա գլխավոր թեմային» Ով է Սայաթ Շիրինյանը․ (Լուսանկարներ) Կենդանակերպի երեք նշան, ովքեր ամենաշատն են պաշտպանված կորոնավիրուսից Տիգրան Ավինյանը ձեռագիր նամակ է գրել փոքրիկ աղջկան 5 նշան, որոնք վկայում են, որ դուք արդեն կրել եք COVID-19-ը․ ՍՏՈՒԳԵՔ Մեկ շաբաթ է՝ կարանտինում 9 ամսական երեխաս ոչինչ չի ուտում. 168.am (Ֆոտո) 18 օր կարանտինում գտնվող մեր հայրենակիցը պատմում է Իսպանիայից Վլադիմիր Պուտինը սերտ շփում է ունեցել կորոնավիրուսով վարակակրի հետ Արսեն Թորոսյանը հրաշալի լուր հայտնեց Կորոնավիրուսը հաղթահարած Օլգա Կուրիլենկոն պատասխանել է հիվանդության մասին հարցերին Կորոնավիրուսը չի փոխանցվում օդով. ԱՀԿ «Մնաս բարով, տատ ջան․ Կներես, որ սպասնեցի քեզ»․ Հուզիչ պատմություն Նախարարությունը՝ փողոց դուրս գալու նոր կանոններ է սահմանել Տանը ո՞ր մակերեսների վրա են կուտակվում ավելի մեծ քանակությամբ վիրուսներ 7 և բակտերիաներ Վարչապետը դիմեց ժողովրդին․ Նոր հայտարարություն Արսեն Թորոսյանը հայտարարությամբ հանդես եկավ «Ասացին գրառումս խուճապածին է, պետք է ջնջեմ»․ Արտավազդ Սահակյան Էդուարդ Շարմազանովն ինքնամեկուսացվել է Վարակը չի ապրի. COVID-19-ը կարող է նվազել մարտի վերջից ԱՀԿ գլխավոր տնօրենը առողջ կենսակերպի խորհուրդներ է հրապարակել տանը մնացողների համար Ցավոք սրտի, այդպես էլ չկարողացա շնորհակալություն հայտնել․ Հուզիչ պատմություն` բուժաշխատողի ու մեր բոլորի մասին Եվս մի երիտասարդ աղջիկ հրաժարվում է վերցնել Փաշինյանի տված բուկլետն ու Շուշանի նվիրած ծաղիկը․ (Video) Իմ մահվան համար աղոթող բոլոր կանանց Երևանում շտապօգնության աշխատակիցներն իրանական համարանիշներով բեռնատարից իջեցնում են վարորդին և դիմակ հագցնելով՝ հավանաբար տեղափոխում հիվանդանոց. shamshyan.com Ի՞նչ պատահեց Մերկել-Փաշինյան հանդիպման ժամանակ, երբ հանկարծ խափանվեցին «թարգմանիչ» սարքերը. (Տեսանյութ)

Яндекс.Метрика
website by Sargssyan