Քիմ Քարդաշյանի կնքահայրը ուշագրավ մանրամասներ է ներկայացրել

Պարզվում է` Էջմիածնում մկրտվել են ոչ միայն Քիմ Քարդաշյանի երեխաները, այլև հենց Քիմն ու նրա քույր Քորթնին...
Ընտանիքի կնքահայր Նաիրի Սրապիոնյանը որոշ մանրամասներ է պատմել...
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Քիմի երեք զավակները` Սեյնթը, Չիկագոն և Փսալմը ստացել են Վարդան, Աշխեն և Գրիգոր անունները...
Քորթնի Քարդաշյանի երեխաները նույնպես նույն օրը մկրտվել են։ Քորթնիի ավագ որդի Մեյսոն Դիսիքը ստացել է Նարեկ անունը...
«Անկեղծ ասած` երեխաներն այնքան շատ էին, որ բոլորի անուններն արդեն չեմ հիշում. նրանք դեռ պետք է մեզ իրենց տվյալներն ուղարկեն, որ գրանցենք մեր մատյանում»,– ժպտալով ասաց սարկավագը...
Սարկավագը պատմում է, որ թեև մկրտարանում առավոտվանից գիտեին, որ հեռուստաաստղն իր ընտանիքով գալիս է մկրտվելու, սակայն իր դերը այդ մկրտության մեջ դեռևս որոշված չէր...
«Ժամեր առաջ եմ իմացել, որ մկրտելու եմ ու կնքահայրն եմ լինելու։ Անհանգիստ չէի...
Իհարկե, ամեն օր չէ, որ հանրաճանաչ մարդկանց եմ մկրտում, սակայն թե՛ մկրտության մեջ, թե՛ կնքահայ լինելու` բավականին փորձառու եմ»,–ասաց Սրապիոնյանը...
Sputnik Արմենիայի հարցին` ինչպես են մկրտության ժամանակ իրենց զգացել Քարդաշյան երեխաները, լացե՞լ են, վախեցե՞լ, ոգևորված հետևե՞լ ընթացքին, սարկավագը ժպտալով ասաց...
«Երեխաներն այնքան շատ էին, որ մենք բոլոր հնարավոր տպավորություններն ու էմոցիաներն այդ օրը տեսանք»...
Քիմը նույնպես մկրտվել է Էջմիածնում և եկեղեցական անուն ստացել․ Ինչ է այն, և այլ ապշեցուցիչ մանրամասներ է ներկայացնում կնաքահայրը․․․
Ըստ եկեղեցական կարգի` կնքահայրը պետք է հետագայում կապ պահի իր սանիկի հետ։ Սարկավագի խոսքով` ժամանակը շատ սուղ էր Քարդաշյանների հետ մանրամասն ամեն ինչ քննարկելու համար, ու նա չգիտի` ապագայում ինչպես կլինի իրենց կապը․․․
Նաիրի Սրապիոնյանը 27 տարեկան է, ավարտել է Գևորգյան ճեմարանը, այժմ սարկավագ է Էջմիածնի մկրտարանում։ Քարդաշյան ընտանիքի կնքահայրը դառնալու առթիվ սարկավագին անգամ շնորհավորել են ու կատակով «քավոր» են ասում։ Քիմի եկեղեցական անունը դրվել է Հեղինե։