Այսօր՝ 22 նոյեմբերի 2019թ., 00:00

«Հեսա տեսեք՝ մայրիկն ինչպես եմ լացացնելու»


«Մարտի մեկի գործով Մանվել Գրիգորյանը բացատրություն կամ ցուցմունք չի տվել»,-այս մասին մամուլի ասուլիսին հայտարարեց Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը...

Նա նշեց, որ այդ քրգործի շրջանակներում վերջերս բացահայտվում են որոշակի փաստեր, ապացույցներ են ներկայացվում...

«Մասնավորապես, Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական կողմը ամիսներ առաջ մեկնաբանելով Մարտի մեկի քրգործի հետ կապված ինչ-որ դրվագներ, փաստեց հետևյալը. Քոչարյանը,

հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մարտի մեկի գործի ժամանակաշրջանում Մանվել Գրիգորյանը պաշտոնավարում էր ՊՆ փոխնախարար, և հաշվի առնելով, որ իբր, վերջինս ցանկացել է կամ կանգնել է ժողովրդի կողքին, դա է պատճառներից մեկը, որ որոշակի գործառույթներ իրականցվեցին...

Օրեր առաջ Մարտի 1-ի գործով տուժողի իրավահաջորդի ներկայացուցչի իրավապաշտպանն ասաց, որ քրեական գործի նյութերում առկա է մի ապացույց, որով երևում է, որ այդ օրերին Ռոբերտ Քոչարյանը խորհրդակցություն է հրավիրում, սակայն Մանվել Գրիգորյանը չի մասնակցում դրան, որտեղ Քոչարյանն ասում է՝

«Հեսա տեսեք՝ մայրիկն ինչպես եմ լացացնելու»։ Նախ, եթե դա իրոք այդպես է, ապա փաստեմ, որ «մայրիկ լացացնելն» իրավական կատեգորիա չէ, և երկրորդ, երբ դա արվում է երկրի առաջին դեմքի անունից, դա արդեն այլ գնահատման խնդիր է...

Ուղղակի դրանով երևում է հետևյալ պատկերը. այո՛, Մանվել Գրիգորյանը չի ներկայացել այդ խորհրդակցությանը՝ լավ հասկանալով, թե ինչ ցուցումներ պետք է լինեն և որոշակի անօրինական գործառույթներից զերծ մնալու համար ուղղակի չի գնացել և այդ տարիների գերագույն գլխավոր հրամանատարի հրամանը չի կատարել»,-ասաց փաստաբանը...

Պաշտպանը նշեց նաև, որ ինչ վերաբերում է «մայրիկ լացացնելուն», ապա թուրքն անգամ չի կարողացել Մանվել Գրիգորյանի «մայրիկը լացացնել»...

«Եվ առաջին, և երկրորդ, և երրորդ նախագահների օրոք եղել են դեպքեր, երբ ցանկացել են այդ նախագահները «լացացնել վերջինիս մայրիկը», բայց, ինչպես տեսնում եք, դա չի ստացվել»,-ասաց Բաղդասարյանն ու հավելեց՝ Մանվել Գրիգորյանի վրա հնարած գործ են ցանկանում կարել...

Չհագեցա, չկշտացա իմ երկրից. հարցազրույց Սոս Սարգսյանի կենսագրական գրքի հեղինակի հետ ՏԵՍԱՆՅՈՒԹ։ Ինչպես է Միհրանը՝ ամուսնոթյան առաջարկ անում, Արփիին Առաջիկա օրերի եղանակի մասին Մերկելը՝ Աննա հակոբյանի մասին «Հորեղբորս վերջին անգամ հոկտեմբերի 25-ին եմ տեսել». Գրետայի հուշերը՝ Վազգենի մասին մասին Կարեն Դեմիրճյանի թոռնուհու՝ Կարինե Դեմիրճյանի հարցազրույցը «Ովքեր են եղել Նիկոլի շիրմաքարը տեղադրողները» Քարդաշյանը գտել է՝ իր կյանքը փրկած գյումրեցի տղային և հանդիպում ունեցել Դեն Բիլզերյանի հաճելի անակնկալը՝ հայկական գուչիին Սամվել Ալեքսանյանի նվերը՝ Քարդաշյանին Արմեն Սարգսյանի նվերը՝ Քարդաշյանին Քիմ Քարդաշյանի նոր անակնկալը՝ երևանցիներին Իննա Խոջամիրյանը հանդիպում է Զիրոյանի հե՞տ․ հետևորդները շոկի մեջ են․ (Ֆոտո) Քարդաշյանն անվանական կոնյակի և գինու լուսանկարն է հրապարակել Թե ինչպես գյումրեցի տղան փրկեց Քիմ Քարդաշյանի կյանքը Քիմ Քարդաշյանի կնքահայրը ուշագրավ մանրամասներ է ներկայացրել Քիմ Քարդաշյանի և Արմեն Սարգսյանի հանդիպումը Սերժ Թանկյանն առաջ անցավ Քիմից․ Լավ նորություն Քիմ Քարդաշյանը բնակարան է գնել Երևանում․ (լուսանկարներ) Քիմ Քարդաշյանը ցանկություն է հայտնել՝ Քոչարյանին հանդիպելու՞ Նազենին անհաջող կերպով նմանակել է Քարդաշյանին` «առանց կրծկալ» զգեստ հագնելով. (Ֆոտո) Ա՜յ եթե հետույքը լիներ Քարդաշյանի պես, ես հաստատ կասեի՝ ովա դասալիք պաշտոնյան Քիմ Քարդաշյանը ժամանեց Երևան․ տեսանյութ Ինչու է ուշանում Քիմ Քարդաշյանը «Անհամբեր Նիկոլին եմ սպասում, որ տեսնեմ ու ասեմ․․․» Քիմ Քարդաշյանը անակնկալը՝ մեր գեղեցկադեմ մոդելին «Հայելի» մամուլի ակումբի ղեկավարի արձագանքը Լուկաշենկոյի սենսացիոն խոստովանությունը Ո՞վ է հայտնի դարձած գեղեցկուհի մոդելի՝ ընտրյալը․ (Ֆոտո) Ում զենքով է Հայկ Հարությունյանը խփել իրեն․ նոր մանրամասներ

Яндекс.Метрика
website by Sargssyan