Քիմ Քարդաշյանը՝ Հենրիխ Մխիթարյանի ամուսնության մասին

Համացանցում շարունակոմ են անընդհատ նոր տեսանյութեր ու լուսանկարներ հայտնվել ֆուտբոլիստի հարսանիքից, և նոր մանրամասներ են հայտնի դառնում․․․
Մխիթարյանը տեսանյութեր էր հրապարակել, որոնցում երեւում էր՝ ինչպես է ձայնակցում Ալ բանոյին․․․
Նրա քույրը՝ Մոնիկա Մխիթարյանն էլ տեսանյութ էր հրապարակել՝ ինչպես է պարում նրա հետ․․․
Ինչպես դրանցից պարզ է դառնում, հարսանիքի ժամանակ երգել է իտալացի հայտնի արտիստ Ալ Բանոն։ Խնջույքը վարում էր հումորիստ Հայկ Պետրոսյանը․․․
Հյուրերի մասին մանրամասներ չկան: Հայտնի է, որ հարսանիքին մասնակցելու համար Իտալիա են գնացել Մխիթարյանի բարեկամները․․․
Լուսանկարներից երևում է, որ ներկա է եղել ֆուտբոլիստի գործակալը՝ հայտնի Մինո Ռայոլան․․․
Մխիթարյանը ու հայտնի գործարար Միքայել Վարդանյանի դուստր Բեթին՝ 23-ամյա Իզաբելլա Վարդանյանը, ամուսնացել են հունիսի 17-ին, Վենետիկի մոտ գտնվող Սուրբ Ղազար կղզու Մխիթարյան միաբանության եկեղեցում․․․
Հարսանիքից հետո Մխիթարյանը փոխել է թվիերի ու ինստագրամի իր էջերի գլխավոր լուսանկարները. տեղադրել է իր ու սիրելիի նկարը․․․
Մխիթարյանի և Բեթիի պսակադրությունը շնորհավորեցին տարբեր հանրահայտ անձինք, որոնց թվում, իր օրիգինալությամբ աչքի ընկավ՝ ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը․ Վերջինս խոսելով Հենրիխի մասին, ասել է․ " Ես, ցավոք սրտի, անձնապես ծանոթ չեմ աշխարհի ամենահայտնի հայ ֆուտբոլիստի հետ, սակայն շատ լավ բաներ եմ լսել նրա մասին։ Ուրախ եմ, որ Հենրիխը գտավ իր երկրորդ կեսին"․ ասել է Քիմը՝ ամերիկյան հեռուստաշոուներից մեկին հյուրընկալվելու ժամանակ․ իր էջում գրել է Աննա Պողոսյանը