Այսօր՝ 01 ապրիլի 2020թ., 00:00

Սերժ Սարգսյանի ուղերձը. ժամանակը մոտենում է


1in.am-ը գրել է․ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը նախօրեին հայտարարել է, թե Սերժ Սարգսյանի խոսելու ժամանակը մոտենում է և նա կպատասխանի հանրությանը հուզող բոլոր հարցերին:

Աշոտյանը, իհարկե, չի մանրամասնել, թե ինչքան է մոտ այդ ժամանակը՝ ասելով, թե կխոսի Սերժ Սարգսյանի փոխարեն: Այս դեպքում իհարկե հարց է առաջանում, թե արդյոք Սարգսյանն է նրան հորդորել խոսել թեկուզ այդքանն ու ասել, որ ժամանակը մոտենում է:

Որովհետև, առնվազն այդքանով Աշոտյանը խոսել է նրա փոխարեն: Իսկ Սերժ Սարգսյանն օրեր առաջ Շախմատի տանն ընդամենը հայտարարել էր, որ կխոսի, երբ ժամանակը գա: Մոտ է այդ ժամանակը, թե հեռու, նա չէր ասել:

Այդպիսով, հիմք կա եզրակացնելու, որ Արմեն Աշոտյանը բարձրաձայնել է Սերժ Սարգսյանի ուղերձը, հայտարարելով, թե մոտ է նրա խոսելու ժամանակը:

Ինչն է հատկապես դա պայմանավորելու՝ խոսելը և հարցերին պատասխանելը, այդքան էլ պարզ չէ, սակայն պետք է նկատի առնել մի հատկանշական հանգամանք:

Սերժ Սարգսյանի խոսելու ժամանակի «մոտենալու» մասին Արմեն Աշոտյանը բարձրաձայնում է բավականին հետաքրքիր մի իրողության ֆոնին:

Ռուսաստանի «Վեստի» հեռուստաալիքը և էլի լրատվամիջոցներ հանկարծ հիշել են Ռոբերտ Քոչարյանի գործը, նրան դասակարգել քաղբանտարկյալ, Նիկոլ Փաշինյանին մեղադրել քաղաքական վրեժի համար, նաև անդրադարձել հայտնի գաղտնալսումներին:

Ինչո՞ւ հանկարծ: Եվ արդյո՞ք դա Վիեննայի հանդիպումից առաջ Հայաստանի իշխանության վրա ճնշման փորձ է: Մյուս կողմից, առաջին անգամը չէ, որ Մոսկվայից անդրադառնում են Քոչարյանին, անգամ Պուտինն է երկու անգամ շնորհավորել նրան, Լազարևյան մի ամբողջ ակումբ է ստեղծվել նրա համար:

Արդյո՞ք պաշտոնական Մոսկվան այդքան անզոր է դարձել Հայաստանի դեմ, որ չի կարողանում լուծել մի Ռոբերտ Քոչարյանի հարց և ստիպված է պարբերաբար անդրադառնալ այդ թեմային:

Թե՞ Մոսկվան պարզապես քարոզչական տարածք է տրամադրել երկրորդ նախագահին, այսպես ասած՝ հին ընկերության կարգով՝ համարելով, որ դրանից օգուտ կա, իսկ վնաս՝ ոչ, սակայն չհետապնդելով նրա ազատման հատուկ նպատակ:

Այս առումով իրավիճակը իսկապես անսովոր է և բավականին բարդ, առավել ևս, որ այս տիրույթում բավականին նշմարելի են նաև Հայաստանի իշխող համակարգի նախկին երկու առանցքային բևեռների կամ բևեռատերերի բարդ փոխհարաբերությունների պարզաբանման տարրերը:

Հատկապես հաշվի առնելով այն, որ դրանք նախորդ տասնամյակում էլ բավականին հաճախ են անցել Ռուսաստանով և բավականին բարդ ու ծանր հետևանքներ ունեցել Հայաստանի համար:

Այս առումով, ահա, խիստ հետաքրքիր է, որ ռուսական «Վեստիով» Ռոբերտ Քոչարյանի գործին ծավալուն և կարեկից անդրադարձից հետո Սերժ Սարգսյանն իր տեղեկատվական խողովակով հայտարարում է, որ մոտենում է իր խոսելու բանը, ինչն այլ կերպ հնարավոր է դիտարկել, որ մոտենում է Քոչարյան-«Վեստիին» պատասխանելու ժամանակը:

Загрузка...
Վլադիմիր Պուտինը սերտ շփում է ունեցել կորոնավիրուսով վարակակրի հետ Արսեն Թորոսյանը հրաշալի լուր հայտնեց Կորոնավիրուսը հաղթահարած Օլգա Կուրիլենկոն պատասխանել է հիվանդության մասին հարցերին Կորոնավիրուսը չի փոխանցվում օդով. ԱՀԿ «Մնաս բարով, տատ ջան․ Կներես, որ սպասնեցի քեզ»․ Հուզիչ պատմություն Նախարարությունը՝ փողոց դուրս գալու նոր կանոններ է սահմանել Տանը ո՞ր մակերեսների վրա են կուտակվում ավելի մեծ քանակությամբ վիրուսներ 7 և բակտերիաներ Վարչապետը դիմեց ժողովրդին․ Նոր հայտարարություն Արսեն Թորոսյանը հայտարարությամբ հանդես եկավ «Ասացին գրառումս խուճապածին է, պետք է ջնջեմ»․ Արտավազդ Սահակյան Էդուարդ Շարմազանովն ինքնամեկուսացվել է Վարակը չի ապրի. COVID-19-ը կարող է նվազել մարտի վերջից ԱՀԿ գլխավոր տնօրենը առողջ կենսակերպի խորհուրդներ է հրապարակել տանը մնացողների համար Ցավոք սրտի, այդպես էլ չկարողացա շնորհակալություն հայտնել․ Հուզիչ պատմություն` բուժաշխատողի ու մեր բոլորի մասին Եվս մի երիտասարդ աղջիկ հրաժարվում է վերցնել Փաշինյանի տված բուկլետն ու Շուշանի նվիրած ծաղիկը․ (Video) Երևանում շտապօգնության աշխատակիցներն իրանական համարանիշներով բեռնատարից իջեցնում են վարորդին և դիմակ հագցնելով՝ հավանաբար տեղափոխում հիվանդանոց. shamshyan.com Ի՞նչ պատահեց Մերկել-Փաշինյան հանդիպման ժամանակ, երբ հանկարծ խափանվեցին «թարգմանիչ» սարքերը. (Տեսանյութ) Քիմ Քարդաշյանը խոսել է նոր հանրահավաքի մասին Երևանում փորձել են 7-ամյա աղջկա առեւանգել. կասկածյալի ինքնությունը հայտնի է․ (տեսանյութ) ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ կյանքով է ապրում Դոն Պիպոն Մանվել Գրիգորյանի «գահընկեց» լինելուց հետո Արցախի «էլիտար» զորամասը․ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Կնոջ նամակի իրական պատմությունը Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը ԱՅՍ ԹՌԻՉՔԻ ՀԱՄԱՐ ՀՀ 5 ՈՒՂԵՒՈՐ Է ԵՂԵԼ, ՈՐՈՆՑ ԵՒՍ ՉԵՆ ԹՈՂԵԼ. (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Ինչ է պատմում Արթուր ուսոցչուհին Սոնա Շահգելդյանը հոսպիտալացվել է Նիկոլ Փաշինյանի «պատասխանը»՝ Լևոն Քոչարյանին Փաշինյանը նույնիսկ ծաղկեպսակ չէր ուղարկել Սերժ Սարգսյանի խոսքը՝ Կուտոյանի հոգեհանգստին․ (տեսանյութ) Տարոն Մարգարյանը՝ Գեորգի Կուտոյանի մասին․ (տեսանյութ)

Яндекс.Метрика
website by Sargssyan