Այսօր՝ 03 ապրիլի 2020թ., 00:00

Ինչի է պատրաստվում Ադրբեջանը. Բաքուն փոխում է կերպարը


 

1in.am-ը գրում է․

Ադրբեջանական կողմը տեղեկություն է տարածել Ֆիզուլիի ուղղությամբ իր մեկ զոհի մասին, հայտնելով, թե դա տեղի է ունեցել հայկական կողմի կրակոցից:

Այս տեղեկությունը առանձնահատուկ իմաստ է ստանում մի կողմից սահմանին հարաբերական կայունության և ամիսներ շարունակ զոհերի բացակայության ֆոնին, մյուս կողմից՝ մարտի 29-ին Վիեննայում սպասվող Փաշինյան-Ալիև հանդիպման:

Հանդիպման հանգամանքը պաշտոնապես հաստատվել է մարտի 27-ին: Հատկանշական է, որ հանդիպումից առաջ տեղեկություն է տարածել նաև Հայաստանի ՊՆ-ն, սակայն ոչ թե զոհի կամ վիրավորի, այլ կրակոցների միջոցով ադրբեջանական դիրքային առաջմղման փորձը կասեցնելու մասին:

Ընդ որում, Հայաստանի ՊՆ տարածած տեղեկատվության մեջ նշվում էր, որ խոսքը վերաբերում է հյուսիս-արևելյան սահմանային ուղղությանը, այսինքն՝ Տավուշի մարզին:

Մասնավորապես, խոսքը վերաբերել է Բերդավան գյուղի մոտ դիրքերին, չեզոք գոտում դիրքերն առաջ մղելու և ամրացնելու ադրբեջանական փորձին: Սրա ֆոնին Բաքուն տեղեկություն է տարածում զոհի մասին:

Ամենևին զարմանալի չի լինի, եթե այդ տեղեկությունը լինի մտացածին, այսինքն՝ ադրբեջանական բանակում ոչ կանոնադրական հարաբերությունների հետևանքը ներկայացվի իբրև հայկական կրակոցի զոհ: Առավել ևս, որ դրանով Ադրբեջանը կփորձի լուծել մի քանի հարց:

Մի կողմից իր զինվորի մահվան համար պատասխանատվությունը հանել վրայից, մյուս կողմից՝ Վիեննայի հանդիպումից առաջ հայկական կողմին ներկայացնել որպես Դուշանբեի պայմանավորվածությունները խախտող, այդպիսով իր վրայից հանելով նաև պատասխանատվությունը Տավուշի ուղղությամբ դիրքային առաջմղման փորձի համար:

Թերևս կասկածից վեր է, որ Վիեննայի հանդիպումից առաջ ականատես ենք առնվազն տեղեկատվական դիրքային պայքարի:

Հարցն այն է, թե Ադրբեջանի այդ մարտավարությունն ինչ հարց է փորձում լուծել, Վիեննայից առաջ մթնոլորտի կարճաժամկետ հարց, թե՞ ավելի երկար հաշվարկ, այսպես ասած, սահմանային լարվածության տանող «լեգիտիմ» քայլեր կատարելու համար:

Բոլոր դեպքերում, Երևանն ու նաև Ստեփանակերտը պետք է պատրաստ լինեն ոչ միայն դիվանագիտական ճակատում, այլ սահմանին, բառի բուն իմաստով, ադրբեջանական հնարավոր սադրանքները կանխարգելելու համար:

Մյուս կողմից հատկանշական է, որ ադրբեջանական կողմն է բարձր մակարդակի հայ-ադրբեջանական հանդիպումներից առաջ հայտնում կորստի մասին, այն դեպքում, երբ տխուր «ավանդույթ» էր դարձել այն,

որ Սարգսյան-Ալիև հանդիպումներից առաջ կամ հետո զոհ էր ունենում հայկական կողմը՝ Բաքվի ռազմական դիվանագիտության տրամաբանության շրջանակում: Վիեննայից առաջ «զոհի» կերպարով է փորձում ներկայանալ Բաքուն:

Այդ խաղի հանդեպ պետք է լինել, իհարկե, չափազանց ուշադիր, մյուս կողմից էլ այստեղ անշուշտ արտացոլվում է իրավիճակի ընդհանուր տրամաբանության փոփոխությունը, երբ ռազմական դիվանագիտության կամ շանտաժի հնարավորությունները բավականին սահմանափակվում են, և Բաքուն ելքեր է փնտրում «զոհի» կերպարում:

Հայկական ռազմավարության խնդիրներից մեկը պետք է լինի մի կողմից չկորցնել զգոնությունն ու պատրաստ լինել որևէ լատենտ սադրանք կանխելուն, թույլ չտալուն, և մյուս կողմից պահել Ադրբեջանն այդ կերպարում, քանի որ դա է նաև ռեգիոնալ խաղաղությունն ու կայունությունը պահելու գրավականը:

Загрузка...
18 օր կարանտինում գտնվող մեր հայրենակիցը պատմում է Իսպանիայից Վլադիմիր Պուտինը սերտ շփում է ունեցել կորոնավիրուսով վարակակրի հետ Արսեն Թորոսյանը հրաշալի լուր հայտնեց Կորոնավիրուսը հաղթահարած Օլգա Կուրիլենկոն պատասխանել է հիվանդության մասին հարցերին Կորոնավիրուսը չի փոխանցվում օդով. ԱՀԿ «Մնաս բարով, տատ ջան․ Կներես, որ սպասնեցի քեզ»․ Հուզիչ պատմություն Նախարարությունը՝ փողոց դուրս գալու նոր կանոններ է սահմանել Տանը ո՞ր մակերեսների վրա են կուտակվում ավելի մեծ քանակությամբ վիրուսներ 7 և բակտերիաներ Վարչապետը դիմեց ժողովրդին․ Նոր հայտարարություն Արսեն Թորոսյանը հայտարարությամբ հանդես եկավ «Ասացին գրառումս խուճապածին է, պետք է ջնջեմ»․ Արտավազդ Սահակյան Էդուարդ Շարմազանովն ինքնամեկուսացվել է Վարակը չի ապրի. COVID-19-ը կարող է նվազել մարտի վերջից ԱՀԿ գլխավոր տնօրենը առողջ կենսակերպի խորհուրդներ է հրապարակել տանը մնացողների համար Ցավոք սրտի, այդպես էլ չկարողացա շնորհակալություն հայտնել․ Հուզիչ պատմություն` բուժաշխատողի ու մեր բոլորի մասին Եվս մի երիտասարդ աղջիկ հրաժարվում է վերցնել Փաշինյանի տված բուկլետն ու Շուշանի նվիրած ծաղիկը․ (Video) Իմ մահվան համար աղոթող բոլոր կանանց Երևանում շտապօգնության աշխատակիցներն իրանական համարանիշներով բեռնատարից իջեցնում են վարորդին և դիմակ հագցնելով՝ հավանաբար տեղափոխում հիվանդանոց. shamshyan.com Ի՞նչ պատահեց Մերկել-Փաշինյան հանդիպման ժամանակ, երբ հանկարծ խափանվեցին «թարգմանիչ» սարքերը. (Տեսանյութ) Քիմ Քարդաշյանը խոսել է նոր հանրահավաքի մասին Երևանում փորձել են 7-ամյա աղջկա առեւանգել. կասկածյալի ինքնությունը հայտնի է․ (տեսանյութ) ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ կյանքով է ապրում Դոն Պիպոն Մանվել Գրիգորյանի «գահընկեց» լինելուց հետո Արցախի «էլիտար» զորամասը․ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Կնոջ նամակի իրական պատմությունը Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը ԱՅՍ ԹՌԻՉՔԻ ՀԱՄԱՐ ՀՀ 5 ՈՒՂԵՒՈՐ Է ԵՂԵԼ, ՈՐՈՆՑ ԵՒՍ ՉԵՆ ԹՈՂԵԼ. (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Ինչ է պատմում Արթուր ուսոցչուհին Սոնա Շահգելդյանը հոսպիտալացվել է Նիկոլ Փաշինյանի «պատասխանը»՝ Լևոն Քոչարյանին Փաշինյանը նույնիսկ ծաղկեպսակ չէր ուղարկել

Яндекс.Метрика
website by Sargssyan