Այսօր՝ 17 հունվարի 2020թ., 00:00

Նիկոլ Փաշինյանի կոչը. ի՞նչ է պետք հեղափոխությանը


 

1in.am-ը գրում է․

Հեղափոխության արժեքներին և տրամաբանությանը հավատարիմ մնալու մասին վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, որ հնչեց կառավարության փետրվարի 21-ի նիստում, անշուշտ, կարևոր հայտարարություն է և ողջունելի:

Միաժամանակ, սակայն, հայտարարությունը առաջացնում է նաև հարց՝ իսկ կառավարությունը հավատարիմ չէ՞, հեղափոխության տրամաբանության մեջ չէ՞, որ առաջացել է այդ մասին կառավարության նիստում հայտարարելու անհրաժեշտություն:

Ո՞վ էր վարչապետի հայտարարության հասցեատերը՝ կառավարության անդամներն ու գերատեսչությունների ղեկավարնե՞րը, թե՞ հանրությունը:

Այստեղ իրավիճակը նուրբ է, որովհետև, եթե հասցեատերը հանրությունն է, ապա հանրությանը այդպիսի հայտարարություններ պետք չենք, կամ ավելի ու ավելի քիչ են պետք գալու, և մարդիկ հեղափոխության արժեքներին հավատարմությունն ավելի ու ավելի շատ ուզում են տեսնել կառավարության և գերատեսչությունների աշխատանքի տեսքով, ոչ թե վարչապետի հայտարարությունների:

Վարչապետի հայտարարությունների առնչությամբ հանրությունն այս փուլում ուզում է տեսնել իհարկե, մի կողմից, ոգևորիչ մեսիջներ՝ ինչը Նիկոլ Փաշինյանի քաղաքական և հռետորական խարիզմայի առանցքային հատկանիշներից է, և նաև ռազմավարական ուղենիշներ, ինչը քաղաքական և պետական գործչի համար անհրաժեշտություն է՝ հատկապես պոստհեղափոխական իրավիճակներում:

Եթե հասցեատերը կառավարությունն է, պետական կառավարման համակարգը, ապա հազիվ թե հրապարակային մեսիջները և հռչակագրերը ունենան անհրաժեշտ էֆեկտը, և հեղափոխական արժեքների ու տրամաբանության վերաբերյալ, իհարկե, անհրաժեշտ հանձնարարականները կառավարման համակարգին պետք է հոսեն այսպես ասած՝ նույն կառավարման համակարգի օղակներով, կամ «պտտվեն» արյունատար համակարգի սկզբունքով:

Եթե դա չկա, հրապարակային հայտարարություններն էլ տեղ չեն հասնի հաստատ: Իսկ եթե դա կա, ապա չկա հրապարակային հայտարարությունների կարիք:

Սակայն, մյուս կողմից, այդ խնդիրները Նիկոլ Փաշինյանն անկասկած պատկերացնում է ամենից լավ, և կառավարության նիստում հայտարարությունները, թերևս, հենց դրա վկայություն են:

Դրանք հուշում են, որ վարչապետը զգում է հանրությանը ուղերձ հղելու կարիք՝ հեղափոխության արժեքները մոռացած չլինելու, դրանց առաջ հրապարակային պատասխանատվություն կրելու, գլխավոր պատասխանատուի կարգավիճակը մոռացած չլինելու մասին ուղերձի կարիք:

Նիկոլ Փաշինյանը հանրությանն այդպիսով ակնարկում է, որ ինքն էլ հասկանում է հանրային տարբեր շրջանակներում կառավարման համակարգի գործունեության արդյունավետության և հեղափոխական տրամաբանությանը համարժեք լինելու առնչությամբ հարցադրումների օբյեկտիվ հիմքերի առկայությունը:

Ասել կուզի, Փաշինյանը արձանագրում է, որ չի կտրվել իրականությունից և գիտակցում է, որ խնդիրը կա և այդ իսկ պատճառով բարձրաձայնում է կառավարության նիստում:

Եվ թերևս կբարձրաձայնի պարբերաբար, որովհետև խնդիրը կա, իսկ լուծման մեխանիզմները դեռևս չեն նշմարվում:

Սակայն, իր հերթին, վարչապետի բարձրաձայնումներն ավելի ու ավելի «ցածր» են լսվելու հանրության ականջին, որովհետև հանրությունը սկսում է դադարել սիրել ականջով, այլ անցնում է այն ռեժիմին, երբ սերն անցնում է «ստամոքսով»:

Սա ամենևին չի նշանակում, որ մարդիկ ստամոքսի համար են գնացել հեղափոխության, Ռոբերտ Քոչարյանի խոսքի հաստատումը չէ «սառնարանների դուռը գարնանը բացելու և դատարկություն տեսնելու» հետևանքի մասին:

Ստամոքսը տվյալ դեպքում կառավարության աշխատանքի նյութականացման, շոշափելիության ու չափելիության «հոմանիշն» է: Մեծ հաշվով անհրաժեշտ է անել կարևորագույն մի արձանագրում:

Մարդիկ կառավարությունից չեն ակնկալում լավ, կուշտ ու կուռ ապրել այսօր, այստեղ և հիմա: Մարդիկ ակնկալում են այսօրվանից տեսնել վաղը լավ ապրելու լրացուցիչ հնարավորությունների ձևավորման շոշափելի գործընթաց:

Եվ այս հանգամանքը մի պարզ օրինակով՝ Հարկային օրենսգրքի, որի փոփոխության նախագիծը փոքր ու միջին ձեռնարկատիրությամբ զբաղվողների մի ստվար շրջանակի մոտ ոչ միայն հեղափոխական տպավորություն չի թողել, այլ թողել է հակահեղափոխական տպավորություն:

Սա անշուշտ պատկերացնում է նաև վարչապետը, լայն իմաստով, ու դրա համար է հայտարարում հեղափոխությանը հավատարիմ մնալու, հեղափոխության տրամաբանության մեջ մնալու անհրաժեշտության մասին:

Բայց նաև հասկանալի է, որ վարչապետը չի կարող աշխատել պետական կառավարման համակարգի փոխարեն, նա գերմարդ չէ, և պետք էլ չէ, որ լինի՝ այդ համակարգը պետք է հանրությանը որպես համակարգ, ոչ թե մեկ գերմարդու ձեռքին եղած գործիքակազմ:

Եվ այստեղ թերևս հասնում ենք հիմնարար մի կետի. պետական համակարգը չպետք է դառնա գործիք գերվարչապետի համար, այլ վարչապետը պետք է դառնա հանրության գործիքը պետական համակարգից հենց համակարգային էֆեկտ ստանալու համար:

Բայց սա էլ իր հերթին պահանջում է հանրային ինքնակազմակերպման մակարդակի բարձրացում, որպեսզի պետական համակարգը իր այս պահին խառնածին տրամաբանությամբ զգա, որ հանրությունն ավելի կազմակերպված է, քան ինքը, և վարչապետը մենակ չէ այդ համակարգի հետ հարաբերությունում:

Загрузка...
Ինչպես է Տաթևիկ Ռևազյանը մատուցող աշխատում Երևանի սրճարաններից մեկում․ (Video) Էս երեխայի ծնունդը լիքը բան է ասում․․․Աչաջուր համայնքում հսկա Տիգրան է ծնվել․ (Video) Ինչ է սպասվում Նունե Եսայանին Բարի լուր. Սամվել Կարապետյանը պապիկ է դարձել. (Լուսանկարներ) «Դուք ինձ մենակ թողեցիք իմ դժվար պահերին․ Ցավում եմ, որ այդ արցունքները անկեղծ չէին»․ Մանուել Մանուկյան. (Video) 65- 70 հազար դրամի սահմաններում վարձով բնակարաններ էր փնտրում․․․ Ցավալի է, որ այդ ջերմությունը անկեղծ չի եղել, և Վանեցյանի կողմից այսպիսի դավադրություններ են կազմակերպվել մեր ընտանիքի դեմ․ Մարիամ Փաշինյան Քիմ Քարդաշյանի սենսացիոն հայտարարությունը․ տեսանյութ Խեղդամահ արված 16-ամյա աղջկան հետեւել են կանգառից. մանրամասներ կատարվածից Տորթը դրել էինք սեղանին, մոմը՝ վրան. 16–ամյա սպանված աղջկա մորաքույրը մանրամասներ է պատմում Այդ մահացած աղջկա ընկերը փնտրում է իմ աղջկան, երեւի վրեժխնդիր լինելու համար Համացանցում են հայտնվել Թեհրանում ուկրաինական ինքնաթիռի վթարի վայրից առաջին լուսանկարները․ (Լուսանկարներ) Հրապարակվել է Իրաքում ամերիկյան բազաների հրիթռակոծության տեսանյութը Ինչ էր գրել 16-ամյա աղջկան խեղդած Ռաֆայել Սուքիասյանը 16-ամյա աղջկան սպանելու մեջ մեղադրվողի հոր հայտարարությունները «Ասեմ՝ չեք նեղանա, չէ՞․ մի հատ տուպոյ վարչապետ ունենք»․ Չեքիջյանը՝ Փաշինյանին․ (VIDEO) Քարդաշյանի բաց նամակը՝ Ռոբերտ Քոչարյանին Միհրան Ծառուկյանի մոր արձագանքը՝ որդու և հարսիկի ամուսնությանը․․․ Սամվել Ալեքսանյանի գերշքեղ նվերը՝ զույգի հարսանիքին․ (Ֆոտո) Չհագեցա, չկշտացա իմ երկրից. հարցազրույց Սոս Սարգսյանի կենսագրական գրքի հեղինակի հետ ՏԵՍԱՆՅՈՒԹ։ Ինչպես է Միհրանը՝ ամուսնոթյան առաջարկ անում, Արփիին Առաջիկա օրերի եղանակի մասին Մերկելը՝ Աննա հակոբյանի մասին «Հորեղբորս վերջին անգամ հոկտեմբերի 25-ին եմ տեսել». Գրետայի հուշերը՝ Վազգենի մասին մասին Կարեն Դեմիրճյանի թոռնուհու՝ Կարինե Դեմիրճյանի հարցազրույցը «Ովքեր են եղել Նիկոլի շիրմաքարը տեղադրողները» Քարդաշյանը գտել է՝ իր կյանքը փրկած գյումրեցի տղային և հանդիպում ունեցել Դեն Բիլզերյանի հաճելի անակնկալը՝ հայկական գուչիին Սամվել Ալեքսանյանի նվերը՝ Քարդաշյանին Արմեն Սարգսյանի նվերը՝ Քարդաշյանին

Яндекс.Метрика
website by Sargssyan