Այսօր՝ 16 հուլիսի 2020թ., 00:00

Պուտինը խոստովանեց. Հայաստանը պետք է պատրաստվի


 

Lragir.am-ը գրում է․

Ռուսաստանի Դաշնության նախագահ Պուտինը փետրվարի 20-ին իր ամենամյա ուղերձն է հղել ՌԴ Պետդումայի Դաշնությունների Խորհրդին: Պուտինի ուղերձն ունեցել է ընդգծված ներքին ուղղվածություն, չնայած նա իհարկե չի շրջանցել նոր ու արդիական սպառազինություններ ճոճելու հնարավորությունը:

Բայց, եթե նախորդ տարի ուղերձում հենց դրանց վրա էր շեշտադրումը՝ ընդ որում փորձագետները ձգտում էին հասկանալ, թե ցուցադրված տեսանյութերը որքանով են մուլտֆիլմ եւ որքանով են իրական, ապա 2019-ի ուղերձում ՌԴ նախագահը կենտրոնացել է ներքին տնտեսական, սոցալական, կառավարման խնդիրների վրա:

Այդ իմաստով ուղերձը բնորոշող նշանային արտահայտությունը թերեւս այն է, որ ժամանակը սեղմված է եւ ժամանակի ռեզերվ հետագայի համար ուղղակի չկա:

Պուտինի շուրթերից դա հնչում է իբրեւ խոստովանություն, ու թեեւ ուղերձը նա ավարտել է հավաստիացումով, որ «անպայման կհասնենք հաջողության», այդուհանդերձ նրա ուղերձը ռուսական իսթեբլիշմենտի համար թերեւս ավելի շուտ խուճապի, քան հաջողության հարցում վստահության առիթ է:

Ընդ որում, այդ խուճապն անշուշտ առկա էր նաեւ Պուտինի ուղերձից առաջ, ի վերջո երկրի վիճակից այդ իսթեբլիշմենտը ուղերձով չէ, որ պետք է տեղեկանա եւ պատկերացնի:

Ու եղած խուճապն անշուշտ բավական նկատելի էր մասնավորապես Հայաստանից, ռուսական որոշ ԶԼՄ-ներով եւ փորձագետների միջոցով Հայաստանի դեմ գրոհի տեսքով՝ «գունավոր հեղափոխության» մասին տագնապով:

Միեւնույն ժամանակ, թերեւս ակնկալվում էր, որ Պուտինը պետք է հանգստացնի, զսպի խուճապը, սակայն գործնականում տեղի ունեցավ հակառակը, եւ նա հայտարարում է, որ ժամանակ չկա:

Ավելին, նա հայտարարել է, որ Ռուսաստանը չի կարող գոյություն ունենալ առանց ինքնիշխանության, միաժամանակ ասելով, թե իրենց պետք է խաղաղություն:

Սա իհարկե ամենեւին չի նշանակում, թե մոտ ապագայում ՌԴ քաղաքականությունը փոխելու է իր բնույթը եւ հարեւանների հանդեպ լինելու է պակաս ագրեսիվ կամ կացնային: Խնդիրը այդտեղ չէ․․․

Խնդիրը Ռուսաստանի ներսում հասունացող վերափոխումների մասին է, որոնք առայժմ գտնվում են ներքին ուժգին խմորումների փուլում, և Պուտինի ուղերձի ներքին կենտրոնացումը պարզապես վկայություն էր, որ դրանք հատում են «կարմիր գիծը», և Մոսկվան դրսում այլեւս ի վիճակի չէ ոչնչի, քանի դեռ ներսում չի փոխվել իրավիճակը․․․

Խոշոր հաշվով, դա էր ձեւակերպում Պուտինը ռուսական տնտեսա-քաղաքական վերնախավի առաջ, ընդ որում սահմանելով գինը՝ Ռուսաստանի ինքնիշխանության կորուստ․․․

Այլ կերպ ասած, Ռուսաստանի նախագահը հայտարարում էր, որ իր դեմ դուրս եկողը դուրս է գալիս ՌԴ ինքնիշխանության դեմ․․․

Սա նորություն չէ ինքնին, որպես քարոզչական տեխնոլոգիա, բայց հատկանշական է այն, որ այդ ուղերձը հղվում է վերնախավին, որը խուճապի մեջ է և հիմա փաստացի դրվում է ընտրության առաջ՝ համակերպվել պուտինյան ծրագրին, կամ պատրաստվել Ռուսաստանի ինքնիշխանության սպառնալիքի կարգավիճակին․․․

Իսկ ամբողջ հարցն այն է, որ այդ վերնախավը, տեսնելով գահավիժումը, չի տեսնում այն, թե ինչ է պլանավորել Պուտինը, ինչպես, եւ ում հաշվին․․․

Պատահական չէ, որ Հայաստանի հարցում է հիստերիան բավական կոնկրետ, որովհետեւ Հայաստանի հարցում ամեն ինչ շատ տեսանելի է, ու երբ սիմոնյաններն ու կորոտչենկովները, զատուլիններն ու սոլովյովները շեփորում են «գունավոր հեղափոխության» մասին, նրանք դա Պուտինին են ուղղում, չբարձրաձայնվող, սակայն շատ պարզ ընթեռնելի հարցով՝ «ինչպե՞ս, այդ ամենը դու թու՞յլ ես տալիս, դա կատարվում է քո աչքի առա՞ջ»․․․

Չէ՞ որ ռուսական քաղաքականության ծիրում Հայաստանը նշանային գոտիներից է, Ռուսաստանի կենսաչափական գոտիներից, եւ այստեղ ռուսական քաղաքականությունը ռուսական վերնախավը ընկալել եւ ընկալում է իբրև Կրեմլի քաղաքականության «կարդիոգրամա»․․․

Պարզապես դեռ չեն համարձակվում Պուտինին բարձրաձայն մեղադրել կամ կասկածել Հայաստանը «հանձնելու» համար, հույսով, որ Ռուսաստանի ներսում հանձնվողն արդեն՝ հաջորդը, իրենք չեն լինելու․․․

Թեև, հանձնումն արդեն տեղի է ունեցել՝ 2017 թվականին, Վաշինգտոնում, ուր ամերիկյան հատուկ ծառայությունների ղեկավարների հետ հանդիպման էին մեկնել ՌԴ հատուկ ծառայությունների ղեկավարները, և որից հետո Վաշինգտոնը հրապարակեց հայտնի «Կրեմլի ցուցակը»՝ որտեղ Պուտինի մտերիմներն էին, բայց իրականում թերեւս նրանք, ում նա դիտարկում է պոտենցիալ հակառակորդ՝ երբ ժամանակը սկսի սեղմել․․․Փետրվարի 20-ին նա հայտարարեց, որ ժամանակը սեղմում է․․․

Որքան կտեւի դա, բարդ է ասել, քանի որ ազդեցության գործոնները շատ են ու բազմազան, բայց Պուտինը հայտարարել է մեկնարկը, և Հայաստանը պետք է պատրաստվի դիմադրելուն եւ օգտվելուն միաժամանակ․․․

Загрузка...
Ռաֆոն՝ սիրված դերասանի մասին Ինչպես է անցել ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի ծննդյան տարեդարձը Ի՞նչ հեռախոսազրույց է տեղի ունեցել Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի միջև․ (տեսանյութ) ՇՏԱՊ․ Երևանում կինն իր՝ կորոնավիրուսից մահացած հոր անկողնային պարագաները հանել և դրել է հարկում, մուտքի պատերին քսելով իջեցրել ներքև Սերժ Սարգսյանի խոսքը՝ եվրոպացի գործընկերներին «Փաշինյանի արձագանքը՝ օրվա գլխավոր թեմային» Ով է Սայաթ Շիրինյանը․ (Լուսանկարներ) Կենդանակերպի երեք նշան, ովքեր ամենաշատն են պաշտպանված կորոնավիրուսից Տիգրան Ավինյանը ձեռագիր նամակ է գրել փոքրիկ աղջկան 5 նշան, որոնք վկայում են, որ դուք արդեն կրել եք COVID-19-ը․ ՍՏՈՒԳԵՔ Մեկ շաբաթ է՝ կարանտինում 9 ամսական երեխաս ոչինչ չի ուտում. 168.am (Ֆոտո) 18 օր կարանտինում գտնվող մեր հայրենակիցը պատմում է Իսպանիայից Վլադիմիր Պուտինը սերտ շփում է ունեցել կորոնավիրուսով վարակակրի հետ Արսեն Թորոսյանը հրաշալի լուր հայտնեց Կորոնավիրուսը հաղթահարած Օլգա Կուրիլենկոն պատասխանել է հիվանդության մասին հարցերին Կորոնավիրուսը չի փոխանցվում օդով. ԱՀԿ «Մնաս բարով, տատ ջան․ Կներես, որ սպասնեցի քեզ»․ Հուզիչ պատմություն Նախարարությունը՝ փողոց դուրս գալու նոր կանոններ է սահմանել Տանը ո՞ր մակերեսների վրա են կուտակվում ավելի մեծ քանակությամբ վիրուսներ 7 և բակտերիաներ Վարչապետը դիմեց ժողովրդին․ Նոր հայտարարություն Արսեն Թորոսյանը հայտարարությամբ հանդես եկավ «Ասացին գրառումս խուճապածին է, պետք է ջնջեմ»․ Արտավազդ Սահակյան Էդուարդ Շարմազանովն ինքնամեկուսացվել է Վարակը չի ապրի. COVID-19-ը կարող է նվազել մարտի վերջից ԱՀԿ գլխավոր տնօրենը առողջ կենսակերպի խորհուրդներ է հրապարակել տանը մնացողների համար Ցավոք սրտի, այդպես էլ չկարողացա շնորհակալություն հայտնել․ Հուզիչ պատմություն` բուժաշխատողի ու մեր բոլորի մասին Եվս մի երիտասարդ աղջիկ հրաժարվում է վերցնել Փաշինյանի տված բուկլետն ու Շուշանի նվիրած ծաղիկը․ (Video) Իմ մահվան համար աղոթող բոլոր կանանց Երևանում շտապօգնության աշխատակիցներն իրանական համարանիշներով բեռնատարից իջեցնում են վարորդին և դիմակ հագցնելով՝ հավանաբար տեղափոխում հիվանդանոց. shamshyan.com Ի՞նչ պատահեց Մերկել-Փաշինյան հանդիպման ժամանակ, երբ հանկարծ խափանվեցին «թարգմանիչ» սարքերը. (Տեսանյութ)

Яндекс.Метрика
website by Sargssyan