Այսօր՝ 21 հոկտեմբերի 2019թ., 00:00

Ռոբերտ Քոչարյանի վտանգավոր հայտարարությունը


 

Lragir.am-ը գրում է․

Արցախի Վերածննդի տարեդարձի առիթով հայտարարություն է տարածել երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, որը չի էլ թաքցնում, որ հայտարարության նպատակը շնորհավորելը չէ:

Իհարկե, երկրորդ նախագահը հայտարարում է, որ նպատակը Արցախի ու Հայաստանի գլխին կախված վտանգների կապակցությամբ մտահոգությունն է, դրանք ազդարարելը, սակայն գործնականում վտանգավորը Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունն ու դրա տողատակն են:

Բանն այն է, որ Քոչարյանը Արցախի շարժման տարեդարձի առիթով խոսում է Հայաստանի ու Արցախի համար վտանգների մասին, գործնականում չբերելով որեւէ առարկայական փաստարկ:

Բանն այն չէ, որ վտանգ չկա: Բայց աշխարհը բավական վտանգավոր փուլում է վաղուց, եւ ավելին՝ այդ վտանգներն էլ ավելի խիստ ու արտահայտված էին օրինակ 2013 թվականից սկսած, երբ ուղղակի անզեն աչքի համար տեսանելի ուժգնանում էր Հայաստանի ու Արցախի գլխին կախված պատերազմի վտանգը, որ գրեթե օրեցօր ռեժիմով հասունանում էր Ռուսաստանի եւ Ադրբեջանի ռազմավարական գործակցության հետեւանքով:

Այդ ժամանակ սակայն Ռոբերտ Քոչարյանը կարծես թե որեւէ անհանգստություն չէր արտահայտում, չէր հնչեցնում որեւէ տագնապ: Արդյո՞ք պատճառն այն չէր, որ այդ շրջանում նա զբաղված էր նույն Ռուսաստանի օգնությամբ Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելու խնդիր լուծելով՝

ոչիշխանական բևեռի «անտեսանելի» թիկունքում, և քաղաքականապես նպատակահարմար չէր տագնապ հնչեցնել օդում կախված պատերազմի մասին, որովհետեւ դա հնարավոր չէր անել առանց Ռուսաստանին պատասխանատվության տակ դնելու:

Իսկ Ռուսաստանին պատասխանատվության տակ չէին դնի, որովհետեւ ամբողջ խաղադրույքն այն էր, որ Ռուսաստանը ոչիշխանական բեւեռին Սերժ Սարգսյանի փոխարեն պետք է դներ իշխանության տեղը:

Հետո իհարկե, 2015-ի փետրվարից հետո, Ռուսաստանը կրեմլամերձ փորձագետներից մեկի միջոցով հայտարարեց, թե ովքեր ակնկալում են Ռուսաստանի օգնությամբ Հայաստանում իշխանափոխություն իրականացնել, կլոուններ են:

Մոսկվան արել էր իր գործը, նա ամենավճռորոշ ժամանակահատվածում նաեւ ոչիշխանական բեւեռի գործուն աջակցությամբ չեզոքացրել էր Հայաստանի դիմադրունակության հնարավոր տարբերակները եւ ապահովել էր կտրուկ, անարժանապատիվ շրջադարձը եվրասոցացման գործընթացից:

Այդ ամենի աղետալի հետեւանքը թանկ կյանքերի գնով կանխեց հայկական բանակը, փաստի առաջ դնելով բոլորին եւ կտրուկ շրջադարձ կատարելով ռեգիոնալ ռազմա-քաղաքական իրավիճակում, ձեւավորելով ներքին ու արտաքին նոր իրողություններ, որոնք Հայաստանին տվեցին նոր քաղաքականության հնարավորություն․․․

Սերժ Սարգսյանը փորձեց օգտագործել այն, սակայն մինչեւ 2016-ի հուլիս, երբ տեղի ունեցավ ՊՊԾ գնդի գրավումն ու ներքաղաքական բարդ ճգնաժամային իրավիճակը․․․

Սարգսյանին հաջողվեց պահել ներքին իրավիճակը, սակայն անկասկած նաեւ արտաքին հնարավորություններն ու առավելությունը կորցնելու գնով:

Թավշյա հեղափոխությունը Հայաստանին տվել է դրանք վերականգնելու, ըստ այդմ նաեւ անվտանգության միջավայրը զգալիորեն բարելավելու, վտանգները կառավարելու հնարավորություն:

Բավական նկատելի են այդ հնարավորությունն օգտագործելու ուղղությամբ մի շարք առանցքային քայլեր՝ թե Արցախի սուբյեկտությունը, թե Հայաստանի աշխարհաքաղաքական դերակատարումը բարձրացնելու ուղղությամբ:

Այդ պայմաններում, սեփական խնդիրները լուծելու համար Ռոբերտ Քոչարյանը տարածում է հայտարարություն, որում խոսելով միասնականության կարեւորության մասին, գործնականում անթաքույց կերպով ջանում է Արցախում առաջացնել Հայաստանի նոր իշխանության հանդեպ անվստահություն եւ անջրպետ, դա անելով Հայաստանի եւ Արցախի ճակատագիրն իր անձնական ճակատագրի հետ նույնացնելու միջոցով:

Թե որքանով են դրանք նույնական, նախօրեին Արցախի ԳԽ առաջին նախագահ, երջանկահիշատակ Արթուր Մկրտչյանի 60-րդ տարեդարձի առիթով միջոցառմանը ներկայացրել էր Արցախի շարժման ակտիվիստ Գագիկ Ավանեսյանը՝ պատմելով շարժման ուշագրավ դրվագներ․․․

Загрузка...
Քիմ Քարդաշյանի նոր անակնկալը՝ երևանցիներին Իննա Խոջամիրյանը հանդիպում է Զիրոյանի հե՞տ․ հետևորդները շոկի մեջ են․ (Ֆոտո) Քարդաշյանն անվանական կոնյակի և գինու լուսանկարն է հրապարակել Թե ինչպես գյումրեցի տղան փրկեց Քիմ Քարդաշյանի կյանքը Քիմ Քարդաշյանի կնքահայրը ուշագրավ մանրամասներ է ներկայացրել Քիմ Քարդաշյանի և Արմեն Սարգսյանի հանդիպումը Սերժ Թանկյանն առաջ անցավ Քիմից․ Լավ նորություն Քիմ Քարդաշյանը բնակարան է գնել Երևանում․ (լուսանկարներ) Քիմ Քարդաշյանը ցանկություն է հայտնել՝ Քոչարյանին հանդիպելու՞ Նազենին անհաջող կերպով նմանակել է Քարդաշյանին` «առանց կրծկալ» զգեստ հագնելով. (Ֆոտո) Ա՜յ եթե հետույքը լիներ Քարդաշյանի պես, ես հաստատ կասեի՝ ովա դասալիք պաշտոնյան Քիմ Քարդաշյանը ժամանեց Երևան․ տեսանյութ Ինչու է ուշանում Քիմ Քարդաշյանը «Անհամբեր Նիկոլին եմ սպասում, որ տեսնեմ ու ասեմ․․․» Քիմ Քարդաշյանը անակնկալը՝ մեր գեղեցկադեմ մոդելին «Հայելի» մամուլի ակումբի ղեկավարի արձագանքը Լուկաշենկոյի սենսացիոն խոստովանությունը Ո՞վ է հայտնի դարձած գեղեցկուհի մոդելի՝ ընտրյալը․ (Ֆոտո) Ում զենքով է Հայկ Հարությունյանը խփել իրեն․ նոր մանրամասներ Թրամփի ուշագրավ անդրադարձը Փաշինյանի ԱՄՆ-ի ելույթին Առաջին կադրերը՝ Ծառուկյանի դստեր պասակադրությունից․ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի խոսքը՝ Գագիկ Խաչատրյանի մասին․ (տեսանյութ) «Սաղդ ղուրբան լինեք Պզոյին»․ «Օրենքով գող» Պզոյի թինապահը հայհոյում է ոստիկաններին.(Video) Երեխայի մկրտությունն ավարտվել է իսկական սկանդալով. քահանայի դեմ քրեական գործ է հարուցվել (Video) Աղջիկը դուրս է եկել ընթացքի մեջ գտնվող ավտոբուսից և տեսեք թե ինչ է եղել հետո. (տեսանյութ) «Փաշինյան մի ասի, այլ թուրք ասա, թուրք ա ինքը». իջևանցի ցուցարար. (Video) Տեսահոլովակ՝ նվիրված Սեյրան Օհանյանին և նրա կնոջը Սերժ Սարգսյանը Բադեն-Բադենում՝ դեղին լողազգեստով Մի անգամ էլ ձեզ էստեղ տեսա էս փնթիանոցը սարքած, տեսեք ինչպես ենք վարվելու ձեզ հետ․ Կենտրոնի թաղապետ. (Տեսանյութ) «Չեք հավատա, բայց սա Սևանն է». օգտատերերն ահազանգում են. (տեսանյութ)

Яндекс.Метрика
website by Sargssyan