Այսօր՝ 25 հոկտեմբերի 2021թ., 00:00

Ուղերձ Ռոբերտ Քոչարյանին. Սաշիկ Սարգսյանը կոտրում է միֆը


 

Lragir.am-ը գրում է․

Կառավարությունը Civilnet-ին հայտնել է, որ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Սաշիկ Սարգսյանը, 18,5 միլիոն դոլար անհատույց փոխանցել է պետությանը:

Սաշիկ Սարգսյանն այդ պատրաստակամության մասին բարձրաձայնել էր դեռեւս ամիսներ առաջ, ասելով, թե պատրաստ է անել դա, եթե հանվի իր ունեցվածքի կալանքը:

Այն, որ նրա բանկային հաշիվներից մեկի վրա կար 30 միլիոն դոլար, հայտարարել էր վարչապետ Փաշինյանը: Ստացվում է հետաքրքիր պատկեր՝ Սաշիկ Սարգսյանը վերադարձնում է 18,5, այսինքն 50 տոկոսից ավելին, այդպիսով կոտրելով իր մասին որոշակի հանրային «կարծրատիպեր»: Ստացվում է, որ նա իրեն պահում է կեսից ավելի քիչը: Թե՞ կեսից ավելի շատը:

Եթե լուրջ, ապա դա իհարկե գլխավոր հարցն է, եւ ոչ միայն Սաշիկ Սարգսյանի մասով, այլ ընդհանրապես՝ ով որքան է յուրացրել՝ օգտագործելով իշխանությունը, իշխանական դիրքը, կամ այդ դիրքում մերձավոր ունենալը:

Կա՞ այդպիսի գնահատական, հաշվարկ, կամ ստուգված տեղեկատվություն՝ օրինակ իրավապահների մակարդակով, կամ հաշվարկի մեթոդաբանություն, հասկանալու համար, թե որքան է համախառն ծավալը եւ ըստ այդմ որքանն է ենթակա վերադարձի:

Այդ առումով հետաքրքիր է, որ Սաշիկ Սարգսյանի հանձնածի վերաբերյալ տեղեկությունը հրապարակվում է այն ժամանակ, երբ ԱԱԾ-ն հրապարակում է նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդու՝ Սեդրակ Քոչարյանի մոտ 2 միլիարդ դրամի հարկ թաքցնելու մասին, որին մեղադրանք է ներկայացված այդ առիթով:

Ստացվում է հետաքրքիր ուղերձ Քոչարյանին, թե ինչ է պետք անել: Մյուս կողմից, Քոչարյանը հազիվ թե այդ ուղերձի կարիքն ունենար:

Ամեն ինչ շատ պարզ է, եւ նույնիսկ առավել քան պարզ ասել է վարչապետ Փաշինյանը, հայտարարելով, որ առաջիկա հնգամյակում ծրագրվում է 2,5 միլիարդ դոլարի ներդրում անել բանակի սպառազինության արդիականացման եւ մարտունակության բարձրացման համար:

Դա արդյոք անուղղակի, կամ ոչ ֆորմալ գնահատական էր՝ նախորդ համակարգում իշխանության դիրքը յուրացնելու միջոցով չարաշահումների ծավալի, կուտակածի ծավալի առումով, թե՞ դա միայն մեկ մարդու կամ ընտանիքի առումով էր ակնարկ:

Իսկ եղե՞լ են այլ վերադարձնողներ, Սաշիկ Սարգսյանից բացի: Կա՞ն ցուցանիշներ, արձանագրումներ, հաշվարկ եւ այլն:

Պետք է հաշվի առնել նաեւ այն, որ հանրությունը կենտրոնանում է օդիոզ դեմքերի, հայտնի ֆիգուրների վրա, մինչդեռ համակարգը իր մեջ պարունակել է նաեւ հանրությանն «անհայտ» միլիոնատերեր, ինչը եւս բխել է նախկին իշխող համակարգի «ժանրի կանոնից»:

Գործընթաց կա, անկասկած, բայց այն ամբողջապես տեսանելի չէ հանրությանը, հանրության համար գնահատելի եւ չափելի չէ: Մյուս կողմից, իհարկե, հնարավոր է դա կրում է մարտավարական բնույթ, քանի որ գործընթացը գուցե առկա է նաև բավական բարդ դիրքային պայքարի արդյունքում, որտեղ ավելորդ հրապարակայնությունը կարող է լինել խանգարող հանգամանք:

Ի լրումն դրա, չի բացառվում նաեւ որոշակի առնչություն հարցերի, որոնք պարունակում են պետական անվտանգության հետ կապված տեղեկություններ եւ հարցեր, այդպիսով չլինելով ընթացիկ հրապարակայնության ենթակա:

Այդուհանդերձ, թեկուզ արդեն ավարտուն ռեժիմում, բայց գործընթացն ամբողջությամբ պարտադիր պետք է լինի հանրային հաշվետվողության դաշտում, կոռուպցիայի որոշակի հետեւանքի վերացման գործընթացն ինքնին կոռուպցիոն որեւէ ռիսկից կամ հետեւանքից զերծ պահելու համար:

Загрузка...
Մաշ Կաբանները Թաքցնում Են ՍԱ․Այս Միջոցը Ընդամենը 2 Օրում Վերացնում Է Սն Կային Հի Վանդությունները, Ոտքերի Ճաքերը և Կրունկների Կոշ Տուկները Ահա թե ովքեր են ամենաբարի մարդիկ Անհավանшկան մեթոդ. պпրտի մեջ բшմբակ դրեք և վայրկյшններ անց ապշած կմնшք ադյпւնքից. ես шչքերիս չէի հшվատում ԹԵՍՏ. Ի՞նչ կենդանի տեսար առաջինը. այն շատ բան կպատմի քո մասին Բացառիկ ճշգրտության ԹԵՍՏ. Պահեք երազանք և ընտրեք ձեզ դուր եկած աստղը, այն կպատմի, թե երբ և ինչպես կկատարվի ձեր երազանքը ԹԵՍՏ․ Ընտրեք պատկերներից մեկը և իմացեք մոտակա օրերի համար վերին ուժերի կողմից ձեզ ուղղված հաղորդագրությունը Երբ հիշողությունս սկսեց վատանալ, խմեցի այս հրաշք հեղուկը. հիմա հիշում եմ նույնիսկ բոլոր հեռախոսահամարները Դժվար է, ոչ, հնարավոր չէ թվարկել այս հրաշալի սերմերի բոլոր օգտակար հատկությունները Բժիշկները գունատվել էին! 20 տարեկանի նման առողջ կլինեք, միայն թե մոռացեք ՍԱ Կոճապղպեղի ճարպը այրող ջուրը կօգնի կորցնել բոլոր ավելորդ կիլոգրամները Ընդամենը 21 օր, և ձեր ենթաստամոքսային գեղձը կլինի առողջ՝ շնորհիվ պարզ բաղադրատոմսի Ինչու է անհրաժեշտ ոսպ ուտել. 7 լուրջ պատճառ Նույնիսկ ամենահին ու անհույս վիճակում գտնվող թավաները կփայլեն նորի պես․ այս միջոցն ուղղակի փրկություն է Հրատապ դիետա․ փորի ճարպից ազատվելու էֆեկտիվ եղանակ՝ ընդամենը 1 օրում. 100% աշխատող միջոց Վանգայի 40 լավագույն բաղադրատոմսերը. Ինչպես հաղթահարել ալկոհոլային կախվածությունը, արգանդի միոման ու բարձր ճնշումը Վերջ բոլոր տեսակի դիետաներին․ ընդամենը մի քանի օր առավոտյան խմեք այս խառնուրդը և կազատվեք որովայնի հատվածում ավելորդ քաշից Ծանոթացեք այս արժեքավոր բույսի հետ` գնարբուկ գարնանային: Փրկում է ծանր թոքաբորբից, բրոնխիտից և ևս 20 հիվանդությունից Իսկ գիտե՞ք, թե ինչ կլինի ձեզ հետ, եթե օրական 200 գրամից ավել ընկույզ ուտեք. ա՜յ քեզ բան. սա ինձ համար նորություն էր 2 դեղնուցը կօգնի բուժել ծնկների ցավն ու կազատի ձեզ տհաճ զգացողություններից. բնական արդյունավետ միջոց Ազատվեք 7-10 կգ ավելորդ քաշից և մաքրեք աղիները՝ ընդամենը օգտագործելով այս հրաշք միջոցը Ամեն առավոտ մի գդալ կերեք այս խառնուրդից և հանգիստ ապրեք մինչև խոր ծերություն Այս խառնուրդը բուժում է անգամ ամենասարսափելի հազը, բրոնխիտը և ոչ միայն. տատիկիս բաղադրատոմսը, որ շատերին է օգնել Սա խմում եք երեկոյան ժամը 7-ին, իսկ առավոտյան ժամը 7-ին օրգանիզմից դուրս կգան նախորդ օրվա կուտակած բոլոր ճարպերն ու տոքսինները Կիվին երիկամների, շաքարային դիաբետի, խոլեստերինի և ողջ օրգանիզմի համար, անպայման կարդացեք, բժիկները խորհուրդ են տալիս Դիաբետ. 5 նշան, որոնց մասին գիտեն քչերը. անուշադրության մի մատնեք Ինչպես բուժել լյարդը տան պայմաններում. 100%-անոց արդյունք Հարգելի կանայք, Ձեզ համար շատ կարևոր. Ինչպես ընդմիշտ ազատվել շուրթերի վերևի անցանկալի մազերից… Աղը կօգնի ազատվել անհաջողություններից. Այն ի զորու է փոխել ցանկացածի կյանքը դեպի լավը. Ահա թե ինչպես… Ընդամենը 1 գաղտնի բաղադրիչի շնորհիվ իմ 30 տարվա գազօջախը դեռ նորի տեսք ունի Մասուրի օգտակար հատկություններ, որոնք կզարմացնեն ձեզ

Яндекс.Метрика
website by Sargssyan