Այսօր՝ 21 հոկտեմբերի 2019թ., 00:00

Ինձ ոչ մականունով կվախեցնեն, ոչ էլ անուն-ազգանունով. Արթուր Մեսչյանը՝ սրճարանների մասին


 

Armtimes.com-ը գրում է․

«Ես չեմ ուզում երեխաները հեծանիվ քշեն, իսկ մեկը կես մետր հեռավորության վրա նստած ծխի եւ գարեջուր խմի:

Ես իմ թոռանը չեմ ուզում տեսնել այդ իրավիճակում»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Երեւանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը՝ անդրադառնալով Օպերային թատրոնի հարակից սրճարանները ապամոնտաժելու եւ փոխարենը կանաչապատում իրականցնելու ծրագրին:

Նախաձեռնությունն առաջացրել է այդ սրճարանատերերի դժգոհությունը: Նրանք, ի թիվս այլ բողոքների, նաեւ ուշադրություն են հրավիրում, որ քաղաքապետարանի հրապարակած գծանշումը, ըստ որի՝ առանձնացված է ապամոնտաժման ենթակա տարածքը, այնքան էլ համաչափ չէ:

Իսկ համաչափությունը պահպանվելու դեպքում կամ ծրագրի մեջ կընդգրկվեր եւս երկու սրճարան, որոնք կապվում են ԱԺ նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ, կամ այլ սրճարաններ նույնպես թեկուզ մասամբ, դուրս կմնային ծրագրից:

Կարծիքներ կան նաեւ, որ եթե նպատակ է հետապնդվում օպերայի տարածքը ձերբազատել սրճարաններից, ինչու չեն ապամոնտաժվում բոլոր ու բոլորի սրճարանները, այդ թվում՝ ամենառաջինը այնտեղ հայտնված «Մեղեդին», որը կապվում է ՀՅԴ կուսակցության կարկառուն անդամների անունների հետ:

Արթուր Մեսչյանը պնդեց, որ իր գործունեությունը չի պայմանավորում անձերով: Նաեւ նկատեց, որ օպերայի տարածքի վերաբերյալ եղածը դեռ ընդամենը գաղափար է: «Մի բան ասեմ, չզարմանաք. ես չգիտեմ՝ ովքեր են սեփականատերերը (չնայած՝ մի տասը հոգի այն օրը եկել էին, խնդիր էին ուզում ինձ հետ լուծել):

Սա դեռ գաղափար է: Դեռ պետք է նախագիծ լինի, ինձ ներկայացվի ամբողջ ծրագիրը, իրացման ամբողջ հարցերը: Բայց գլխավորը գաղափարն է, որը հետեւյալն է. օպերայի հրապարակին հպվող գոտին պետք է վերադարձվի օպերայի տարածքին: Վերջ:

Հիմա այնտեղ ում շահերն ենք մենք պաշտպանում, ում շահերը չենք պաշտպանում, ճիշտն ասած ինձ տվյալ դեպքում ավելի շատ քաղաքի շահերն են հետաքրքրում»,- ընդգծեց Երեւանի գլխավոր ճարտարապետը:

«Ես անուն-ազգանուններով վաղուց չեմ հետաքրքրվում, առանձնապես՝ մականուններով: Ինձ ոչ մականունով կվախեցնեն, ոչ էլ անուն-ազգանունով: Իմ գլխին իմ ղեկավարը իմ քաղաքն է, սերը իմ քաղաքի նկատմամբ:

Ես ոչ մեկի առջեւ, բացի իմ քաղաքից, պատասխանատու չեմ: Թող չնեղանան իմ անմիջական ղեկավարները, նորից կրկնում եմ, իմ ղեկավարը քաղաքն է, ես ենթարկվում եմ իմ քաղաքի շահերին:

Անուն-ազգանուն, մականուն, ինձ համար ոչ մի նշանակություն չունեն: Ով չի հավատում, թող գա ինձ փորձի»,- առաջարկեց Մեսչյանը:

Ի սկզբանե, երբ հայտարարվեց օպերայի շրջակայքը նորից այգու վերածելու որոշման մասին, նաեւ նշվեց, որ այնտեղ սրճարանային բիզնես ծավալող տնտեսվարողներին կառաջարկվի մեկ այլ տարածք՝ քաղաքի մեկ այլ հատվածում, թեպետ քաղաքապետարանն այդպիսի պարտավորություն չունի:

Բայց ապամոնտաժման ենթակա սրճարանների ղեկավարները մեզ ասել էին, որ տարածքն ազատելու մասին իրենց ուղարկված ծանուցումներում այդ մասին որեւէ նշում չկա, հետեւաբար վերացական հայտարարությունների վրա չեն կարող հիմնվել:

«Այս գործընթացն ընդհանրապես բազմաշերտ է: Ծանուցումը առաջին մեսիջն է, քեզ իմաց են տալիս, որ այսպիսի խնդիր կա:

Այն, ինչ որ դուք հիմա ասում եք, հետագայի գործառույթ է: Սկզբից նրանք, ովքեր այդտեղ ունեն բիզնես, պետք է իմանան, որ իրենց տրվում է որոշակի ժամկետ, որպեսզի կարողանան պլանավորել իրենց հետագա բիզնեսը եւ այլն եւ այլն, բայց մյուս գործառույթներն արդեն երկրորդ շերտն է աշխատանքի:

Որտե՞ղ կտեղափոխվեն, ի՞նչ կտրվի դրա դիմաց, ի՞նչ պայմաններ կլինեն, դա հետո: Առաջին խնդիրը հետեւյալն է, որ երեւանցիները, մենք բոլորս, դուք որոշում ենք, որ այդ տարածքը վերադարձնում ենք երեւանցիներին, մնացածը տեխնիկական հարցեր են»,- պատասխանելով մեր հարցին՝ ասաց Արթուր Մեսչյանը:

Հ.Գ. Նկատենք, որ Ազատություն ռադիոկայանի ֆեյսբուքյան վերջին ասուլիսի ընթացքում Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի ձեռքին եղած համապատասխան նկարում գծանշումը համաչափ էր՝ ի տարբերություն սկզբում հրապարակվածի:

Загрузка...
Քիմ Քարդաշյանի նոր անակնկալը՝ երևանցիներին Իննա Խոջամիրյանը հանդիպում է Զիրոյանի հե՞տ․ հետևորդները շոկի մեջ են․ (Ֆոտո) Քարդաշյանն անվանական կոնյակի և գինու լուսանկարն է հրապարակել Թե ինչպես գյումրեցի տղան փրկեց Քիմ Քարդաշյանի կյանքը Քիմ Քարդաշյանի կնքահայրը ուշագրավ մանրամասներ է ներկայացրել Քիմ Քարդաշյանի և Արմեն Սարգսյանի հանդիպումը Սերժ Թանկյանն առաջ անցավ Քիմից․ Լավ նորություն Քիմ Քարդաշյանը բնակարան է գնել Երևանում․ (լուսանկարներ) Քիմ Քարդաշյանը ցանկություն է հայտնել՝ Քոչարյանին հանդիպելու՞ Նազենին անհաջող կերպով նմանակել է Քարդաշյանին` «առանց կրծկալ» զգեստ հագնելով. (Ֆոտո) Ա՜յ եթե հետույքը լիներ Քարդաշյանի պես, ես հաստատ կասեի՝ ովա դասալիք պաշտոնյան Քիմ Քարդաշյանը ժամանեց Երևան․ տեսանյութ Ինչու է ուշանում Քիմ Քարդաշյանը «Անհամբեր Նիկոլին եմ սպասում, որ տեսնեմ ու ասեմ․․․» Քիմ Քարդաշյանը անակնկալը՝ մեր գեղեցկադեմ մոդելին «Հայելի» մամուլի ակումբի ղեկավարի արձագանքը Լուկաշենկոյի սենսացիոն խոստովանությունը Ո՞վ է հայտնի դարձած գեղեցկուհի մոդելի՝ ընտրյալը․ (Ֆոտո) Ում զենքով է Հայկ Հարությունյանը խփել իրեն․ նոր մանրամասներ Թրամփի ուշագրավ անդրադարձը Փաշինյանի ԱՄՆ-ի ելույթին Առաջին կադրերը՝ Ծառուկյանի դստեր պասակադրությունից․ (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանի խոսքը՝ Գագիկ Խաչատրյանի մասին․ (տեսանյութ) «Սաղդ ղուրբան լինեք Պզոյին»․ «Օրենքով գող» Պզոյի թինապահը հայհոյում է ոստիկաններին.(Video) Երեխայի մկրտությունն ավարտվել է իսկական սկանդալով. քահանայի դեմ քրեական գործ է հարուցվել (Video) Աղջիկը դուրս է եկել ընթացքի մեջ գտնվող ավտոբուսից և տեսեք թե ինչ է եղել հետո. (տեսանյութ) «Փաշինյան մի ասի, այլ թուրք ասա, թուրք ա ինքը». իջևանցի ցուցարար. (Video) Տեսահոլովակ՝ նվիրված Սեյրան Օհանյանին և նրա կնոջը Սերժ Սարգսյանը Բադեն-Բադենում՝ դեղին լողազգեստով Մի անգամ էլ ձեզ էստեղ տեսա էս փնթիանոցը սարքած, տեսեք ինչպես ենք վարվելու ձեզ հետ․ Կենտրոնի թաղապետ. (Տեսանյութ) «Չեք հավատա, բայց սա Սևանն է». օգտատերերն ահազանգում են. (տեսանյութ)

Яндекс.Метрика
website by Sargssyan