Այսօր՝ 03 ապրիլի 2020թ., 00:00

Վարչապետի նոր անսպասելի լուրը. Պուտինը կփոխի՞ օրակարգը


 

Lragir.am-ը գրում է․

ՌԴ նախագահ Պուտինի մամուլի քարտուղար Պեսկովը հայտարարել է, որ Պուտինի հունվարի 25-ի օրակարգում չկա Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման արձանագրում:

Ըստ Պեսկովի, «նրանք հաճախ են շփվում, հանդիպում, հեռախոսազրույց ունենում», բայց Պուտինի հունվարի 25-ի օրակարգը հագեցած է եւ ինքը չգիտե՝ կլինի փոփոխություն, թե ոչ: Պեսկովը ասել է նաեւ, որ չի եղել նախնական երկկողմ պայմանավորվածություն:

Հունվարի 25-ին Նիկոլ Փաշինյանի Մոսկվա այցի մասին հայտնել է հայկական մեդիան, ասելով, որ առիթը ԵՏՄ նախագահությունը ստանձնելն է: 2019-ին Ռուսաստանը նախագահությունը փոխանցում է Հայաստանին:

Կփոխվի՞ Պուտինի օրակարգը հունվարի 25-ին եւ կլինի՞ Փաշինյանի հետ հանդիպում, թե՞ հանդիպում կլինի այլ օր: Եվ արդյոք այդ օրակարգը կախված է մեկ այլ հանդիպման օրակարգից, որ Պուտինն ունեցել է հունվարի 23-ին՝ Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ:

Էրդողանը ժամանել է Ռուսաստան Սիրիայի հարցի վերաբերյալ բանակցության համար: Մոսկվան ու Անկարան փորձում են կողմնորոշվել, թե ինչպես պետք է գործեն Սիրիայում ԱՄՆ զինուժի դուրսբերումից հետո, ինչի վերաբերյալ հայտարարել է ԱՄՆ նախագահ Թրամփը:

Էրդողանը Թուրքիա մեկնելուց առաջ հայտարարել էր, որ առաջիկայում կլինի նաեւ հանդիպում եռակողմ՝ Իրանի հետ Աստանայի ֆորմատով: Պուտինի հետ երկկողմ հանդիպմանը Էրդողանը կքննարկի իհարկե հարցերի լայն շրջանակ, նաեւ երկկողմ բնույթի:

Արդյոք այդ հանդիպմանը քննարկումներից է կախված Պուտին-Փաշինյան հանդիպումը, դրա օրը եւ օրակարգը: Այդ ֆոնին ուշագրավ է, որ հունվարի 23-ին Էրդողան-Պուտին հանդիպմանը փաստորեն նախորդեց հունվարի 22-ին Դավոսի համաժողովում Փաշինյան-Ալիեւ ոչ ֆորմալ հերթական շփումը:

Ընդ որում, հետաքրքիր է, որ ԱՄՆ այս տարի նաեւ Դավոսից էր «դուրս եկել»: Բանն այն է, որ դեմոկրատների հետ մեքսիկական պատի շուրջ անհամաձայնության պատճառով Թրամփը հայտարարել է Դավոս այցը չեղարկելու մասին, ընդ որում ամերիկյան ամբողջ պատվիրակության համար:

Սակայն, այս իրողությամբ հանդերձ, հունվարի 23-ին ստացվեց ուշագրավ տեղեկություն, որ ԱՄՆ այդուհանդերձ մասնակցություն ունեցել է Դավոսի առնվազն հայկական օրակարգում:

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերի խորհրդական Ջոն Բոլթոնի հետ: Անկասկած է, որ այդ տեղեկատվությունն անմիջականորեն դառնալու է Արցախի, Փաշինյան-Ալիեւ հանդիպման հետ լայն ասոցացման առիթ:

Թերեւս դա կանխելու նպատակով Փաշինյանը նշել է, որ հեռախոսազրույցում խոսել են երկկողմ հարաբերության կարեւորության եւ այն խորացնելու անհրաժեշտության մասին, բայց չի եղել անդրադարձ Արցախի խնդրին:

Այդուհանդերձ, հետաքրքիր է, որ Բոլթոնի հետ հեռախոսազրույցը տեղի է ունեցել Փաշինյան-Ալիեւ հանդիպումից հետո:

ԱՄՆ սպասե՞լ է այդ հանդիպմանը, թե՞ հանդիպումը անսպասելի է եղել նաեւ ամերիկյան կողմի համար, եւ ըստ այդմ դրանից հետո Բոլթոնը խոսել է Հայաստանի վարչապետի հետ, հնարավոր է հաշվի առնելով եւ այն, որ Դավոսից հետո սպասվում է նրա այցը Մոսկվա:

Իհարկե չկա անմիջական որեւէ կապ հունվարի 22-ին Դավոսում Փաշինյան-Ալիեւ եւ 23-ին Ռուսաստանում Պուտին-Էրդողան հանդիպումների միջեւ, սակայն այդուհանդերձ կասկած չկա, որ երկու դեպքում էլ շոշափվում են զգալիորեն շաղկապված հարցեր, եւ այդ իմաստով իհարկե ամենեւին զարմանալի չէ,

որ երկու հանդիպումները կարող են որոշակիորեն «ի մի բերվել» Փաշինյան-Պուտին հանդիպումով, ընդ որում ամենեւին ոչ անմիջականորեն լոկ Արցախի հարցին առնչվող:

Այդ տեսանկյունից հետաքրքիր կարող է լինել նաեւ այն, թե Սիրիայում նոր իրավիճակն ու ԱՄՆ դուրս գալուց հետո մնացյալ դերակատարների, այդ թվում Իրանի որոշումները ինչ ազդեցություն կունենան Սիրիա Հայաստանի մարդասիրական առաքելության գործուղման հարցի վրա, որն իրականացվելու է հայկական դրոշի ներքո, ինչպես ավելի վաղ հայտարարել էր Փաշինյանը:

Загрузка...
18 օր կարանտինում գտնվող մեր հայրենակիցը պատմում է Իսպանիայից Վլադիմիր Պուտինը սերտ շփում է ունեցել կորոնավիրուսով վարակակրի հետ Արսեն Թորոսյանը հրաշալի լուր հայտնեց Կորոնավիրուսը հաղթահարած Օլգա Կուրիլենկոն պատասխանել է հիվանդության մասին հարցերին Կորոնավիրուսը չի փոխանցվում օդով. ԱՀԿ «Մնաս բարով, տատ ջան․ Կներես, որ սպասնեցի քեզ»․ Հուզիչ պատմություն Նախարարությունը՝ փողոց դուրս գալու նոր կանոններ է սահմանել Տանը ո՞ր մակերեսների վրա են կուտակվում ավելի մեծ քանակությամբ վիրուսներ 7 և բակտերիաներ Վարչապետը դիմեց ժողովրդին․ Նոր հայտարարություն Արսեն Թորոսյանը հայտարարությամբ հանդես եկավ «Ասացին գրառումս խուճապածին է, պետք է ջնջեմ»․ Արտավազդ Սահակյան Էդուարդ Շարմազանովն ինքնամեկուսացվել է Վարակը չի ապրի. COVID-19-ը կարող է նվազել մարտի վերջից ԱՀԿ գլխավոր տնօրենը առողջ կենսակերպի խորհուրդներ է հրապարակել տանը մնացողների համար Ցավոք սրտի, այդպես էլ չկարողացա շնորհակալություն հայտնել․ Հուզիչ պատմություն` բուժաշխատողի ու մեր բոլորի մասին Եվս մի երիտասարդ աղջիկ հրաժարվում է վերցնել Փաշինյանի տված բուկլետն ու Շուշանի նվիրած ծաղիկը․ (Video) Իմ մահվան համար աղոթող բոլոր կանանց Երևանում շտապօգնության աշխատակիցներն իրանական համարանիշներով բեռնատարից իջեցնում են վարորդին և դիմակ հագցնելով՝ հավանաբար տեղափոխում հիվանդանոց. shamshyan.com Ի՞նչ պատահեց Մերկել-Փաշինյան հանդիպման ժամանակ, երբ հանկարծ խափանվեցին «թարգմանիչ» սարքերը. (Տեսանյութ) Քիմ Քարդաշյանը խոսել է նոր հանրահավաքի մասին Երևանում փորձել են 7-ամյա աղջկա առեւանգել. կասկածյալի ինքնությունը հայտնի է․ (տեսանյութ) ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ կյանքով է ապրում Դոն Պիպոն Մանվել Գրիգորյանի «գահընկեց» լինելուց հետո Արցախի «էլիտար» զորամասը․ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Կնոջ նամակի իրական պատմությունը Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը ԱՅՍ ԹՌԻՉՔԻ ՀԱՄԱՐ ՀՀ 5 ՈՒՂԵՒՈՐ Է ԵՂԵԼ, ՈՐՈՆՑ ԵՒՍ ՉԵՆ ԹՈՂԵԼ. (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Ինչ է պատմում Արթուր ուսոցչուհին Սոնա Շահգելդյանը հոսպիտալացվել է Նիկոլ Փաշինյանի «պատասխանը»՝ Լևոն Քոչարյանին Փաշինյանը նույնիսկ ծաղկեպսակ չէր ուղարկել

Яндекс.Метрика
website by Sargssyan