Сегодня: 06 Июнь 2020г., 00:00

Նոր տարին կալանավայրում էլ է գալիս. ինչպե՞ս է անցել Քոչարյանի Ամանորը


Armeniasputnik.am-ը գրում է․

 

Թղթե տոնածառ, ինքնաշեն դանակ ու կալանավայրի մայրաքաղաքային աղցան: Կալանավայրում դիմավորած Նոր տարին անմոռանալի հուշ է:

2018թ.-ի հնչեղ քրեական գործերի շրջանակներում կալանավորվածներից ոմանց նկատմամբ Նոր տարուց օրեր առաջ դատարանը որոշում կայացրեց փոխել խափանման միջոցները...

Այս ամենի արդյունքում ԵԿՄ նախագահ գեներալ Մանվել Գրիգորյանն ու գործարար Սամվել Մայրապետյանն Ամանորը դիմավորեցին ազատության մեջ՝ իրենց ընտանիքների հետ...

Իսկ, ահա ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու հարցով դատական նիստը հետաձգվեց մինչև տոների ավարտը և Քոչարյանը ստիպված էր տոներն անցկացնել կալանավայրում...

Թե ինչպես է երկրորդ նախագահն անցկացրել Ամանորի գիշերը կալանավայրում ու ինչպես է դիմավորել Նոր Տարին, հայտնի չէ անգամ նրա փաստաբաններին:

Մեր հարցին, թե ինչպիսին է նրա տրամադրությունը, Քոչարյանի փաստաբան Արամ Օրբելյանը պատասխանեց. «Պարզ է, որ ազատազրկված է, և ոչ մեկին հաճելի չէ ազատազրկված լինելը...

Միևնույն ժամանակ Ռոբերտ Քոչարյանը բավական նորմալ է տանում` հաշվի առնելով այդ սահմանափակումները...

Ինքն ասում է, որ ավելի ծանր ժամանակներ է ունեցել 90-ականների սկզբին, 80-ականների վերջում` Ստեփանակերտում և Ադրբեջանի հետ կռիվներում, որ այստեղ էլ կդիմանա ու ոչ մի խնդիր չի լինի»,- ասաց Օրբելյանը...

Ինչ վերաբերում է Ամանորին, Արամ Օրբելյանը նշեց, որ որևէ մեկի համար հաճելի չէ Նոր Տարին մեկուսարանում դիմավորելը...

«Բայց նաև նա շատ լավ հասկանում է, որ այդ փուլում ենք, ցանկանանք-չցանկանանք պիտի անցնենեք, պետք չէ հուսահատվել: Իմաստ չունի անիմաստ հուզականություն ավելացնել: Ինքը հանգիստ է, առողջությունը` նորմալ»,- ասաց փաստաբանը...

Իսկ թե ինչպես են ընդհանրապես ազատազրկման վայրում նշում Ամանորը, մեզ պատմեց մեր գործընկերը` «Երկիր Մեդիա» հեռուստաընկերության լրատվական-քաղաքական հաղորդումների տնօրեն Գեղամ Մանուկյանը, որն առիթ է ունեցել 1996թ.-ի Նոր տարին դիմավորել դատապարտյալի կարգավիճակում...

Ու թեև քրեակատարողական հիմնարկը, կամ, ինչպես ասում են` գաղութը իր ռեժիմով տարբերվում է մեկուսարանից, բայց տնից հեռու Նոր տարի դիմավորելու զգացողությունը գրեթե նույնն է:

«Մենք 3-4 հոգով էինք: Դանակ չէր կարելի ունենալ խցում, բայց մենք ունեինք սուրճ, որը էլի օրինական չէր: PELE սուրճի կափարիչն, ի տարբերություն այժմյանի, ոչ թե փայլաթիթեղից էր, այլ թիթեղից...

Հիշում եմ, որ այդ մետաղական կափարիչը դանակի տեղ օգտագործելով, մայրաքաղաքային աղցան պատրաստեցինք»,- շուրջ 22 տարվա հեռավորությունից հիշում է Մանուկյանը․․․

Նոր տարվա ավանդական այլ կերակրատեսակներ այդ օրը սեղանից բացակայում էին: Թեև հարազատները առանձնահատուկ`ամանորյա ծանրոցներ էին բերել կալանավայր, բայց դրանից գրեթե ոչինչ իրենց չէր հասել․․․

Սահմանափակումները շատ էին` չէր կարելի ոսկորով սնունդ, տնային պայմաններում պատրաստված խմորեղեն և այլն: Դե իսկ կալանավայրի ճաշացանկում այդ օրը ոչ մի փոփոխություն չէր լինում․․․

Հաջորդ վառ տպավորությունն այդ Ամանորից ինչ-որ կերպ մեկուսարան հասած կոնյակն էր ու դրանից հրաժարված խցակից օտարերկրացին․․․

«Մեզ հետ նստած էր Թուրքիայից Հայաստանի սահմանն անցած, կռվից նահանջած, կալանավորված մի քուրդ զինյալ, որին առաջարկեցինք Նոր տարուն գոնե մի բաժակ կոնյակ խմի, բայց հրաժարվեց, որովհետև երդում էր տվել»,- ասաց մեր զրուցակիցը․․․

Կալանավայրում Նոր տարին ամբողջացնելու համար միայն եղևնի չկար, բայց դա էլ ձեռքի տակ եղած թղթի կտորներից էին պատրաստել․․․

Իսկ Նոր տարվա շնորհավորական բացիկը` Ամանորից օրեր առաջ էր ստացել: Այն անսովոր մի նամակ էր, կամ, ինչպես ընդունված է ասել` քսիվ, որն ինչ-որ ուղիներով կուսակից ընկերներին էր ուղարկել ազատազրկման մեկ այլ վայրում գտնվող ՀՅԴ բյուրոյի անդամ Հրանտ Մարգարյանը․․․․

«Սիրելի ընկեր բան չունեմ գրելու, այդ իսկ պատճառով գրում եմ մի միտք, որ երեկվանից սկսյալ ուղեղիցս դուրս չի գալիս: Երբ արտերկրում էի, շատ էի սիրում «Կռունկը»: Սակայն, երբ Հայաստան եկա մի տեսակ այդ երգն իր իմաստն ու արժեքը կորցրեց ինձ համար․․․

Երեկ ռադիոյից դարձյալ լսեցի «Կռունկը» և ի զարմանս ինձ դարձյալ սիրեցի: Պատկերացնո՞ւմ ես` Երևանի կենտրոնում կարոտել եմ Հայաստանս: 25.12. 1995»,- ԱԱԾ մեկուսարանից գրել էր Հրանտ Մարգարյանը․․․

Գեղամ Մանուկյանն այս նամակն արդեն ավելի քան 22 տարի պահում է ի հիշատակ անցած օրերի և ի հիշեցումն այն բանի, որ կյանքը փոփոխական է. երբեմն մարդն ազատ է կալանավայրում, իսկ մի այլ դեպքում անազատ` ազատության մեջ․․․

Загрузка...
В Грузии 15 человек жестоко зарезали молодого армянина - (Видео) Александр Ревва вывел в свет свою красавицу жену армянку и дочерей. (Photo) Фигуристка Медведева (Бабасян) прокомментировала вопрос о смене гражданства Армянская принцесса Анна родила первых русских святых - Бориса и Глеба Андреа Бочелли попросил Зару спеть армянскую песню «Дле яман» в Тоскане. (Видео) Анекдот про Армян взорвал интернет... (Видео) В Сети появился снимок Цымбалюк-Романовской в постели с известным фотографом. (Photo) Сильная речь Константина Затулина про Армению. (Видео) Джон Керри принял Алиева за члена охраны Сержа Саргсяна. (Видео) Кадыров оплатил операцию армянского мальчика в Израиле «Пол Москвы армяне. Все те, кто не живет в Армении - они предатели». Жириновский. (Видео) Из-за "Шоу мудаков" в Армении не останется ни одного симпатизирующего России человека: скандальное письмо Рафаэла Оганесяна Если Армения уйдет от России, армян будут резать османы или персы — они чуть лучше: скандальные заявления Кургиняна. (Видео) Как благодаря Месропу Маштоцу был создан грузинский алфавит Это должны слышать все азербайджанцы Потеря Армении-страшный сон для России: Владимир Соловьев. (Video) Армянский алфавит-одно из чудес света: протоиерей Русской церкви Александр Ревва вывел в свет свою красавицу жену армянку и дочерей. (Photo) Жене Джигарханяна грозит жуткая расправа. (видео) Народный артист СССР Армен Джигарханян арестован... Шарль Азнавур задал президенту Израиля неудобный вопрос Армяне покоряют шоу талантов по всему миру. (Видео) "​Открытое письмо генеральному директору Первого канала Эрнсту К.Л." Джигарханян сообщил о побеге молодой супруги на Украину «Прощай, путинская Россия»: армянские гастарбайтеры пакуют чемоданы Девочка порвала зал на сольном концерте певицы Наргиз. (Видео) Нарек Гевондян потряс зрителей шоу "Удивительные люди" на канале Россия 1 Топ 6 Лучших выступлений на проекте голос России ЗА ВСЕ ВРЕМЯ! Вундеркинд из России знает, как Армении стать "владычицей морскою" «Пол Москвы армяне. Все те, кто не живет в Армении - они предатели». Жириновский. (Видео)

Яндекс.Метрика
website by Sargssyan