Այսօր՝ 01 ապրիլի 2020թ., 00:00

Ինչ եղավ Պուտինի եւ Քոչարյանի միջեւ. հետաքրքիր դրվագ


Lragir.am-ը գրում է․

 

Գազի գնի հարցում հայ-ռուսական բանակցությունը շարունակվում է, հայտարարել է Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորանի մամուլի քարտուղարը: Մհեր Գրիգորյանը հանդիպել էր Գազպրոմի նախագահ Միլլերի հետ:

Հանդիպմանը քննարկվել են գազամատակարարման հարցեր: Գնի մասին խոսք չկար: Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 27-ին Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարեց, որ գազի գնի հարցում չկա համաձայնություն, քննարկումը շարունակվում է, բայց ինքը լավատես է:

Գազի գնի շուրջ ստեղծված իրավիճակը Հայաստանում դառնում է տարբեր մեկնաբանությունների առիթ: Դրանց մի մասը գազի գնի ներկայիս անորոշությունը պայմանավորում է Փաշինյանի հանդեպ Պուտինի դժգոհությամբ:

Նախկին իշխանությունը ներկայացնող շրջանակներն էլ դրանով հանդերձ խնդիրը ներկայացնում են նոր իշխանության, Նիկոլ Փաշինյանի ապաշնորհության համատեքստում, թե նա ձախողել է հարաբերությունը եւ այն կարող է բերել գազի գնի թանկացման: Անհամաձայնությունն էլ դիտարկվում է որպես ապացույց:

Գազի գինը բարձրացել է պարբերաբար: Ընդ որում, երբ Հայաստանի իշխանության ղեկին նաեւ Պուտինի ընկերներն էին:

Օրինակ, 2006 թվականին դարձյալ մամուլում հայտնվեց տեղեկություն, որ Ռուսաստանը որոշել է բարձրացնել գազի գինը: ՌԴ նախագահն ու Հայաստանի նախագահը ընկերներ Վլադիմիր Պուտինն ու Ռոբերտ Քոչարյանն էին:

Գազի գնի հարցում կողմերը համաձայնության չէին գալիս մի քանի ամիս շարունակ՝ 2005-ի դեկտեմբերից մինչեւ 2006 թվականի մարտ:

Մարտին Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ մտածել է գազի գնի հարցում լուծման մեխանիզմ, որը կներկայացնի Ռուսաստանին եւ հարցը կլուծվի:

Այդ մեխանիզմը հետեւալն էր: Հայաստանը Ռուսաստանին վաճառեց Հրազդան ՊՇԷԿ հինգերորդ էներգաբլոկը:

Մինչ այդ խոսվում էր, որ էներգաբլոկով հետաքրքրվում է Իրանը եւ նույնիսկ Չինաստանը: Վաճառքից ստացված 251 միլիոն դոլարը ուղղվելու էր գազի թանկացած գնի սուբսիդավորմանը ներքին շուկայում՝ սպառողի եւ տնտեսվարողների համար:

Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ գազի գնի սուբսիդավորումը թույլ կտա մեր ձեռնարկություններին ռեգիոնում դառնալ մրցունակ, ձեռք բերել առավելություն:

Երեք տարի անց՝ 2009-ին, Հայաստանի տնտեսությունը համաշխարհային տնտեսական ճգնաժամից հետո արձանագրեց անկման երկրորդ խոշոր ցուցանիշն աշխարհում՝ 14 տոկոս: Դա գուցե նաեւ տնտեսության մրցունակության եւ դիմադրունակության ցուցանիշ էր:

Մինչ այդ, մամուլում հայտնվեց տեղեկություն, թե գազի գնի սուբսիդիայի տեսքով քանի միլիոն դոլար էին ստացել երկու ցեմենտի գործարանները, որոնք պատկանում էին Գագիկ Ծառուկյանին եւ Միքայել Բաղդասարովին: Ցեմենտը այդ շրջանում ամենասպառվող ապրանքներից էր, քանի որ բուռն տեմպ էր ստացել կապիտալ բնակարանաշինությունը:

Փաստացի, Հրազդան ՊՇԷԿ հինգերորդ էներգաբլոկի համար վճարած 250 միլիոնի դոլարի մի զգալի մասը Գազպրոմը հետ ստացավ գազի գնի սուբսիդավորման տեսքով:

Թե ինչու՞ էր Ռուսաստանի նախագահը գազի գնի հարցում այդքան անզիջում իր ընկեր Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ, հարց է: Միաժամանակ հետաքրքիր է, որ գազի հարցը փաստորեն լուծեց Սերժ Սարգսյանը:

Հետաքրքիր է նրանով, որ մոտենում էր 2006 թվականը, 2007-08 ընտրական ցիկլը, Հայաստանի համար աննախադեպ մի իրավիճակ, երբ գործող նախագահը պետք է հեռանար ոչ թե ներիշխանական հեղաշրջման ձեւով, այլ Սահմանադրական մեխանիզմով՝ սպառվում էր նրա երկրորդ ժամկետը:

Մինչ այդ, 2005-ին, նա կատարեց Սահմանադրության փոփոխություն եւ որոշակիորեն ընդլայնեց խորհ

Загрузка...
Վլադիմիր Պուտինը սերտ շփում է ունեցել կորոնավիրուսով վարակակրի հետ Արսեն Թորոսյանը հրաշալի լուր հայտնեց Կորոնավիրուսը հաղթահարած Օլգա Կուրիլենկոն պատասխանել է հիվանդության մասին հարցերին Կորոնավիրուսը չի փոխանցվում օդով. ԱՀԿ «Մնաս բարով, տատ ջան․ Կներես, որ սպասնեցի քեզ»․ Հուզիչ պատմություն Նախարարությունը՝ փողոց դուրս գալու նոր կանոններ է սահմանել Տանը ո՞ր մակերեսների վրա են կուտակվում ավելի մեծ քանակությամբ վիրուսներ 7 և բակտերիաներ Վարչապետը դիմեց ժողովրդին․ Նոր հայտարարություն Արսեն Թորոսյանը հայտարարությամբ հանդես եկավ «Ասացին գրառումս խուճապածին է, պետք է ջնջեմ»․ Արտավազդ Սահակյան Էդուարդ Շարմազանովն ինքնամեկուսացվել է Վարակը չի ապրի. COVID-19-ը կարող է նվազել մարտի վերջից ԱՀԿ գլխավոր տնօրենը առողջ կենսակերպի խորհուրդներ է հրապարակել տանը մնացողների համար Ցավոք սրտի, այդպես էլ չկարողացա շնորհակալություն հայտնել․ Հուզիչ պատմություն` բուժաշխատողի ու մեր բոլորի մասին Եվս մի երիտասարդ աղջիկ հրաժարվում է վերցնել Փաշինյանի տված բուկլետն ու Շուշանի նվիրած ծաղիկը․ (Video) Երևանում շտապօգնության աշխատակիցներն իրանական համարանիշներով բեռնատարից իջեցնում են վարորդին և դիմակ հագցնելով՝ հավանաբար տեղափոխում հիվանդանոց. shamshyan.com Ի՞նչ պատահեց Մերկել-Փաշինյան հանդիպման ժամանակ, երբ հանկարծ խափանվեցին «թարգմանիչ» սարքերը. (Տեսանյութ) Քիմ Քարդաշյանը խոսել է նոր հանրահավաքի մասին Երևանում փորձել են 7-ամյա աղջկա առեւանգել. կասկածյալի ինքնությունը հայտնի է․ (տեսանյութ) ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ կյանքով է ապրում Դոն Պիպոն Մանվել Գրիգորյանի «գահընկեց» լինելուց հետո Արցախի «էլիտար» զորամասը․ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Կնոջ նամակի իրական պատմությունը Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը ԱՅՍ ԹՌԻՉՔԻ ՀԱՄԱՐ ՀՀ 5 ՈՒՂԵՒՈՐ Է ԵՂԵԼ, ՈՐՈՆՑ ԵՒՍ ՉԵՆ ԹՈՂԵԼ. (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Ինչ է պատմում Արթուր ուսոցչուհին Սոնա Շահգելդյանը հոսպիտալացվել է Նիկոլ Փաշինյանի «պատասխանը»՝ Լևոն Քոչարյանին Փաշինյանը նույնիսկ ծաղկեպսակ չէր ուղարկել Սերժ Սարգսյանի խոսքը՝ Կուտոյանի հոգեհանգստին․ (տեսանյութ) Տարոն Մարգարյանը՝ Գեորգի Կուտոյանի մասին․ (տեսանյութ)

Яндекс.Метрика
website by Sargssyan