Այսօր՝ 09 մայիսի 2021թ., 00:00

Երևանցի ճանաչված բժիշկը եղբոր հետ սպանել ու այրել է կնոջը կուսությունից զրկած տղամարդուն


1in.am-ը գրում է․

 

1990 թվականի մայիսին Արաբկիրի ՆԳ բաժնում Արմեն Գ.-ի հարազատների կողմից դիմում ստացվեց, որ Արմենը երկու օր առաջ տանից դուրս է եկել ու չի վերադարձել: Արմենը մեքենա ուներ: Օրեր անց նրա մեքենան հայտնաբերվեց Երևանի Խորհրդային շրջանի տարածքում: Սակայն Արմենի գտնվելու վայրը մնում էր անհայտ:

Օպերատիվ-որոնողական աշխատանքների ընթացքում հարցաքննվեցին Արմենի բարեկամները, մտերիմները, ընկերները: Ուսանողական ընկերներից մեկը մտաբերեց, որ Արմենը ինտիմ կապի մեջ է եղել անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտի ուսանողուհի Գայանե Մ.-ի հետ:

Գայանեի տվյալներն իրավապահները ճշտեցին անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտից: Գայանեն արդեն ամուսնացած էր, ապրում էր ամուսնու, երկու երեխաների հետ: Նրա ամուսինը ճանաչված բժիշկ էր:

Իրավապահները ճշտեցին Գայանեի հասցեն, այցելեցին նրա տուն: Բժիշկ ամուսինը տանը չէր, տանն էր նրա եղբայրը: Վերջինս պատրաստակամություն հայտնեց հարսի՝ Գայանեի հետ ներկայանալու ՆԳ բաժին:

Գայանեի հետ իրավապահների զրույցը ոչ մի արդյունք չտվեց: Նա կտրականապես ժխտում էր Արմենի հետ որևէ կապ՝ իր ամուսնանալուց ի վեր: Այնուամենայնիվ, կնոջ պահվածքում կասկածելի բան նկատելով՝ իրավապահները որոշեցին դիմել «Ներքին գաղտնալսում» գործողությանը:

Գայանեն ու նրա տագրը առանձին թողնվեցին աշխատասենյակներից մեկում՝ աշխատողները «հրատապ գործերով» դուրս եկան սենյակից:

Հենց որ մենակ մնացին՝ Գայանեի տագրը մոտեցավ հարսին ու խստաձայն պահանջեց. «Ինչ էլ անեն՝ հանկարծ ոչինչ չխոսես, նրանք չեն կարող բացահայտել, ոչ մի հետք չենք թողել…»:

Իրավապահները վերսկսեցին Գայանեի հարցաքննությունը: Կինը երկար ժամանակ ջանաց անդրդվելի մնալ, բայց ի վերջո խոստովանեց ու բացահայտեց ծանր հանցագործությունը, որը ծանրացել էր նրա, նրա ամուսնու և ամուսնու եղբոր խղճի վրա:

Գայանեի ամուսին Սամվելը հաջողակ մարդ էր՝ բժշկական ինստիտուտն ավարտելուց հետո աշխատանքի անցնելով՝ շուտով ճանաչում էր ձեռք բերել: Գայանեի հետ ամուսնացել էր սիրելով, արդեն երկու երեխա ունեին:

Միայն թե բժիշկ Սամվելը շատ խանդոտ էր: Տարիների ընթացքում խանդը ավելի էր ուժեղանում, Սամվելը ցանկանում էր իմանալ կնոջ կյանքի բոլոր-բոլոր գաղտնիքները: Գայանեն Սամվելի հետ ամուսնության պահին կույս չէր, Սամվելը այն ժամանակ հավատացրել էր, թե դա իր համար կարևոր հանգամանք չէ: Բայց երկու երեխա ունենալուց հետո էլ նա չէր կարողանում հաշտվել այն մտքի հետ, որ ինքը չէր եղել իր կնոջ առաջին տղամարդը:

Օրերից մի օր Սամվելը կնոջ հետ մտերմիկ զրույցի էր բռնվել, անկարևոր գաղտնիքներ էր բացել իր կյանքից, ապա կնոջը հորդորել էր, որ ասի իր կյանքի առաջին տղամարդու անունը: Կինը մի քիչ դիմադրել, բայց ի վերջո տվել էր Արմենի անունը: Սամվելը հասել էր իր նպատակին:

Ավելին՝ իրենց «անմեղ» զրույցը Սամվելը կնոջից գաղտնի ձայնագրել էր, որ «փաստ» ունենա…

Հետագա օրերին Սամվելը կնոջը պարտադրել էր, որ զանգի Արմենին ու ժամադրի՝ ասելով, թե ամուսինը տանը չէ, կարող են հանդիպել հենց իրենց տանը…

Արմենը, ոչինչ չկասկածելով և ուրախանալով նախկին սիրուհու զանգից, գնացել էր նրանց տուն: Գայանեն առաջարկել էր, որ «ապահովության համար» իջնեն տան նկուղ և կարոտներն առնեն…

Նկուղ իջնելով՝ Արմենն ընկել էր Սամվելի ու նրա եղբոր ծուղակը: Վերջիններս երկաթե ձողերով ծեծել, խոշտանգել էին Արմենին: Հետո նրան մահամերձ վիճակում մեքենայով տարել էին գաջի գործարանի հարակից ձոր, բենզին էին լցրել վրան ու վառել էին, իսկ դիակի այրված մնացորդները գցել էին ջրանցքը…

Արմենի դիակը չհայտնաբերվեց, այն վայրում, որտեղ այրել էին դիակը հայտնաբերվեցին համապատասխան հետքեր…

Սամվել Գ.-ն ու նրա բժիշկ եղբայրը դատապարտվեցին 14-ական տարի ազատազրկման՝ ծանրացուցիչ հանգամանքներում դիտավորյալ սպանության համար, իսկ Գայանեն դատապարտվեց 5 տարի ազատազրկման՝ մարդասպաններին օժանդակելու համար:

Загрузка...
Երբ հիշողությունս սկսեց վատանալ, խմեցի այս հրաշք հեղուկը. հիմա հիշում եմ նույնիսկ բոլոր հեռախոսահամարները Դժվար է, ոչ, հնարավոր չէ թվարկել այս հրաշալի սերմերի բոլոր օգտակար հատկությունները Բժիշկները գունատվել էին! 20 տարեկանի նման առողջ կլինեք, միայն թե մոռացեք ՍԱ Կոճապղպեղի ճարպը այրող ջուրը կօգնի կորցնել բոլոր ավելորդ կիլոգրամները Ընդամենը 21 օր, և ձեր ենթաստամոքսային գեղձը կլինի առողջ՝ շնորհիվ պարզ բաղադրատոմսի Ինչու է անհրաժեշտ ոսպ ուտել. 7 լուրջ պատճառ Նույնիսկ ամենահին ու անհույս վիճակում գտնվող թավաները կփայլեն նորի պես․ այս միջոցն ուղղակի փրկություն է Հրատապ դիետա․ փորի ճարպից ազատվելու էֆեկտիվ եղանակ՝ ընդամենը 1 օրում. 100% աշխատող միջոց Վանգայի 40 լավագույն բաղադրատոմսերը. Ինչպես հաղթահարել ալկոհոլային կախվածությունը, արգանդի միոման ու բարձր ճնշումը Վերջ բոլոր տեսակի դիետաներին․ ընդամենը մի քանի օր առավոտյան խմեք այս խառնուրդը և կազատվեք որովայնի հատվածում ավելորդ քաշից Ծանոթացեք այս արժեքավոր բույսի հետ` գնարբուկ գարնանային: Փրկում է ծանր թոքաբորբից, բրոնխիտից և ևս 20 հիվանդությունից Իսկ գիտե՞ք, թե ինչ կլինի ձեզ հետ, եթե օրական 200 գրամից ավել ընկույզ ուտեք. ա՜յ քեզ բան. սա ինձ համար նորություն էր 2 դեղնուցը կօգնի բուժել ծնկների ցավն ու կազատի ձեզ տհաճ զգացողություններից. բնական արդյունավետ միջոց Ազատվեք 7-10 կգ ավելորդ քաշից և մաքրեք աղիները՝ ընդամենը օգտագործելով այս հրաշք միջոցը Ամեն առավոտ մի գդալ կերեք այս խառնուրդից և հանգիստ ապրեք մինչև խոր ծերություն Այս խառնուրդը բուժում է անգամ ամենասարսափելի հազը, բրոնխիտը և ոչ միայն. տատիկիս բաղադրատոմսը, որ շատերին է օգնել Սա խմում եք երեկոյան ժամը 7-ին, իսկ առավոտյան ժամը 7-ին օրգանիզմից դուրս կգան նախորդ օրվա կուտակած բոլոր ճարպերն ու տոքսինները Կիվին երիկամների, շաքարային դիաբետի, խոլեստերինի և ողջ օրգանիզմի համար, անպայման կարդացեք, բժիկները խորհուրդ են տալիս Դիաբետ. 5 նշան, որոնց մասին գիտեն քչերը. անուշադրության մի մատնեք Ինչպես բուժել լյարդը տան պայմաններում. 100%-անոց արդյունք Հարգելի կանայք, Ձեզ համար շատ կարևոր. Ինչպես ընդմիշտ ազատվել շուրթերի վերևի անցանկալի մազերից… Աղը կօգնի ազատվել անհաջողություններից. Այն ի զորու է փոխել ցանկացածի կյանքը դեպի լավը. Ահա թե ինչպես… Ընդամենը 1 գաղտնի բաղադրիչի շնորհիվ իմ 30 տարվա գազօջախը դեռ նորի տեսք ունի Մասուրի օգտակար հատկություններ, որոնք կզարմացնեն ձեզ Մենովազին. էժան, բայց անգին միջոց Գերչակի յուղի 12 հատկություն, որոնք կզարմացնեն ձեզ Մեղրով քրքում. ամենահզոր հակաբիոտիկը Նուռ. միրգ, որը մաքրում է անոթները Ի՞նչ կլինի օրգանիզմի հետ, եթե ամեն օր կիվի օգտագործեք Համեմունքների «արքան» կօգնի ազատվել բերանի տհաճ հոտից, դիաբետից, հիպերտոնիայից, և՝ ոչ միայն

Яндекс.Метрика
website by Sargssyan