Այսօր՝ 17 հունվարի 2020թ., 00:00

Ռոբերտ Քոչարյանի վերջին խոսքը


Lragir.am-ը գրում է․

 

Վերաքննիչ դատարանը, որ Վճռաբեկի որոշումից հետո դարձյալ քննում է Ռոբերտ Քոչարյանին կալանքից ազատելու վերաբերյալ իր իսկ վճիռը, նոյեմբերի 27-ին չի կայացրել որոշում, նիստը հետաձգվել է: Քոչարյանի փաստաբանները ծրագրում են բացարկ հայտնել դատավորին:

Վերաքննիչում Քոչարյանի գործի վերաքննությունը ուղեկցվեց մամուլում մի հրապարակումով, ըստ որի Ռոբերտ Քոչարյանը դեկտեմբերի 1-ին պատրաստվում է ելույթ ունենալ Հայաստանում բացվող Լազարեւյան ակումբի նիստում, որը նվիրված է լինելու Արցախի խնդրին:

Այդ ակումբը բացելու մտադրության մասին ամիսներ առաջ հայտարարել էր ՌԴ Պետդումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը: Ըստ նրա, հայ-ռուսական հարաբերությունն ունի փոփոխությունների անհրաժեշտություն, եւ հարցերը քննարկելու հարթակ կլինի Լազարեւյան ակումբը:

Այն դե ֆակտո կփոխարինի Կիսելյովի Գրիբոյեդով ակումբին, որը տեւական ժամանակ գործեց Հայաստանում եւ հավակնեց հայ-ռուսական հարաբերության գեներատորի դերին, բայց շարժիչն ավելի շատ յուղ վառեց, քան նպաստեց հայ-ռուսական հարաբերության բնականոն եւ փոխշահավետ զարգացմանը: Ավելին, ակումբը գործնականում ընդամենը դարձավ առկա խնդիրները իրենով ծածկող դիմակ, Մոսկվա հասցնելով միտքը, թե ամեն ինչ հրաշալի է:

2016-ի ապրիլյան քառօրյայի հետեւանքով Մոսկվան բախվեց «հրաշալիի» հետ, հասկանալով թերեւս, որ իրեն պարզապես կողոպտել են:

Զատուլինն ու նրա ակումբը կլինեն ռուսական առանց այդ էլ նվազող գանձարանի նոր կողոպտի՞չ, թե՞ հայ-ռուսական հարաբերության իրական, բովանդակային եւ փոխշահավետ արդիականացման հարթակ: Զատուլինի նպատակը ողջունելի է, բայց երբ հայտնի դարձավ ակումբի հնարավոր կազմը, սկսեց նշմարվել Գրիբոյեդով ակումբի ուրվականը:

Եվ ահա, Լազարեւյան ակումբի բացումից հետո ելույթ կունենա երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ Արցախի խնդրի թեմայով:

Ի՞նչ պետք է ասի երկրորդ նախագահն Արցախի թեմայով, դժվար է պատկերացնել: Ավելի շուտ դժվար է պատկերացնել, թե նա ինչ պետք է ասի այն ամենից բացի, որ այսպես թե այնպես ասել է իր նախագահության ընթացքում, այդ ընթացքի վերջնամասում էլ իբրեւ բանակցության հիմք ընդունելով հայտնի մադրիդյան սկզբունքները:

Քոչարյանն ըստ երեւույթին պետք է ասի, որ Հայաստանի նոր իշխանությունը վտանգներ է ստեղծել Արցախի հարցում, եւ առաջին հերթին Ռուսաստանի համար: Գործնականում, ռուսական լսարանի համար Ռոբերտ Քոչարյանն այլ բան չի ասում արդեն տասը տարի: Պարզապես նախորդ տասնամյակում դա ասում էր Սերժ Սարգսյանի վերաբերյալ, իսկ 2018-ի ապրիլ-մայիսից էլ ասում է Նիկոլ Փաշինյանի վերաբերյալ:

Եթե Կոնստանտին Զատուլինը պատկերացնում է, որ հայ-ռուսական հարաբերությունն «արդիականանալու» է այդ հիմքի վրա, Լազարեւյան ակումբը հնարավոր է համարել պարզապես «մեռելածին» մարմին, որն ընդամենը հերթական ականն է լինելու հայ-ռուսական հարաբերության տակ, որն իսկապես արդիականանալու հնարավորություն էր ստացել Հայաստանում թավշյա հեղափոխության հաղթանակի եւ լեգիտիմ իշխանության ձեւավորման շնորհիվ:

Միեւնույն ժամանակ, հետաքրքիր է՝ Հայաստանի դատական համակարգը Ռոբերտ Քոչարյանին կտա՞ այդ հնարավորությունը, այսինքն ի՞նչ որոշում կկայացնի Վերաքննիչը եւ կկայացնի՞ արդյոք որոշում մինչեւ դեկտեմբերի 1-ը: Որովհետեւ, եթե որոշումը լինի մինչեւ այդ, եւ եթե նախորդ որոշումը վերանայվի, ապա հնարավոր է, որ երկրորդ նախագահը դեկտեմբերի 1-ին լինի ոչ թե Լազարեւ ակումբում, այլ նախնական կալանքի վայրում: Եթե որոշումը լինի դեկտեմբերի 1-ից հետո, ապա կստացվի, որ Զատուլինը երկրորդ նախագահին պարզապես տվել է վերջին խոսքի հնարավորություն:

Դա իհարկե այն դեպքում, եթե դատարանը փոխի իր իսկ որոշումը: Որովհետեւ հնարավոր է, որ Վերաքննիչ դատարանը դարձյալ չտեսնի Քոչարյանին կալանավորելու հիմք:

Загрузка...

Հրայր Թովմասյանը լաց է լինում Կուտոյանի տան շենքի բակում. (Տեսանյութ) Ինչպես է Տաթևիկ Ռևազյանը մատուցող աշխատում Երևանի սրճարաններից մեկում․ (Video) Էս երեխայի ծնունդը լիքը բան է ասում․․․Աչաջուր համայնքում հսկա Տիգրան է ծնվել․ (Video) Ինչ է սպասվում Նունե Եսայանին Բարի լուր. Սամվել Կարապետյանը պապիկ է դարձել. (Լուսանկարներ) «Դուք ինձ մենակ թողեցիք իմ դժվար պահերին․ Ցավում եմ, որ այդ արցունքները անկեղծ չէին»․ Մանուել Մանուկյան. (Video) 65- 70 հազար դրամի սահմաններում վարձով բնակարաններ էր փնտրում․․․ Ցավալի է, որ այդ ջերմությունը անկեղծ չի եղել, և Վանեցյանի կողմից այսպիսի դավադրություններ են կազմակերպվել մեր ընտանիքի դեմ․ Մարիամ Փաշինյան Քիմ Քարդաշյանի սենսացիոն հայտարարությունը․ տեսանյութ Խեղդամահ արված 16-ամյա աղջկան հետեւել են կանգառից. մանրամասներ կատարվածից Տորթը դրել էինք սեղանին, մոմը՝ վրան. 16–ամյա սպանված աղջկա մորաքույրը մանրամասներ է պատմում Այդ մահացած աղջկա ընկերը փնտրում է իմ աղջկան, երեւի վրեժխնդիր լինելու համար Համացանցում են հայտնվել Թեհրանում ուկրաինական ինքնաթիռի վթարի վայրից առաջին լուսանկարները․ (Լուսանկարներ) Հրապարակվել է Իրաքում ամերիկյան բազաների հրիթռակոծության տեսանյութը Ինչ էր գրել 16-ամյա աղջկան խեղդած Ռաֆայել Սուքիասյանը 16-ամյա աղջկան սպանելու մեջ մեղադրվողի հոր հայտարարությունները «Ասեմ՝ չեք նեղանա, չէ՞․ մի հատ տուպոյ վարչապետ ունենք»․ Չեքիջյանը՝ Փաշինյանին․ (VIDEO) Քարդաշյանի բաց նամակը՝ Ռոբերտ Քոչարյանին Միհրան Ծառուկյանի մոր արձագանքը՝ որդու և հարսիկի ամուսնությանը․․․ Սամվել Ալեքսանյանի գերշքեղ նվերը՝ զույգի հարսանիքին․ (Ֆոտո) Չհագեցա, չկշտացա իմ երկրից. հարցազրույց Սոս Սարգսյանի կենսագրական գրքի հեղինակի հետ ՏԵՍԱՆՅՈՒԹ։ Ինչպես է Միհրանը՝ ամուսնոթյան առաջարկ անում, Արփիին Առաջիկա օրերի եղանակի մասին Մերկելը՝ Աննա հակոբյանի մասին «Հորեղբորս վերջին անգամ հոկտեմբերի 25-ին եմ տեսել». Գրետայի հուշերը՝ Վազգենի մասին մասին Կարեն Դեմիրճյանի թոռնուհու՝ Կարինե Դեմիրճյանի հարցազրույցը «Ովքեր են եղել Նիկոլի շիրմաքարը տեղադրողները» Քարդաշյանը գտել է՝ իր կյանքը փրկած գյումրեցի տղային և հանդիպում ունեցել Դեն Բիլզերյանի հաճելի անակնկալը՝ հայկական գուչիին Սամվել Ալեքսանյանի նվերը՝ Քարդաշյանին

Яндекс.Метрика
website by Sargssyan