Այսօր՝ 17 հոկտեմբերի 2018թ., 00:00

Սաշիկ Սարգսյանի անսպասելի քայլը․ Ինչ է կատարվել


Lragir.am-ը գրում է․

Առաջինը Շմայսն էր

 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին ուղղված կոչ է արել Սերժ Սարգսյանի եղբայրը, Սաշիկ Սարգսյանը, որի բանկային հաշիվներից մեկի վերաբերյալ հայտարարություններ էր արել Փաշինյանը օգոստոսի 17-ի հանրահավաքում, իսկ արդեն սեպտեմբերի 11-ին Իմ քայլը դաշինքի նախընտրական հանրահավաքում:

Ընդ որում, առավել էական էր նախընտրական հանրահավաքում արած հայտարարությունը, նկատի ունենալով այն, որ այդ ժամանակ Փաշինյանը հայտարարեց, թե Սաշիկ Սարգսյանին տալիս է 30 յուրացրած միլիոնները ինքնակամ պետբյուջե վերադարձնելու մեկ շաբաթ ժամանակ:


Ընդ որում, Փաշինյանն այդ պայմանը դրել էր ոչ միայն Սարգսյանի, այլ նաեւ՝ Ռոբերտ Քոչարյանի եւ իր գնահատմամբ հանրության ու պետության հաշվին հարստացած այլ պաշտոնյաների եւ օլիգարխների առաջ:

Հատկանշական էր նաեւ մեկ այլ բան, որ հայտարարություն-պայմանը Փաշինյանը հնչեցրել էր հայտնի գաղտնալսումից անմիջապես հետո, երբ այդ հայտարարությունից առաջ էլ ԱԱԾ պետն էր հայտարարել, որ լինելու են նոր բացահայտումներ Ռոբերտ Քոչարյանի ունեցվածքի մասով:

Նիկոլ Փաշինյանն իհարկե չէր ասել, թե ինչ կլինի ինքնակամ վերադարձի պայմանը չընդունելու դեպքում:

Բայց, այդ ամենով հանդերձ, ուշագրավ է, որ ուղիղ մեկ շաբաթ անց տարածվում է Սաշիկ Սարգսյանի հայտարարությունը, որտեղ Սարգսյանն իհարկե մի կողմից չի ընդունում մեղադրանքը, թե հարստացել է անօրինական ճանապարհով, միաժամանակ մատնացույց է անում, որ այդ առումով վարչապետը տալիս է իրավականորեն չհիմնավորված գնահատականներ, կոչ անում նրան իրավապահներին հորդորել վերադառնալ օրինականության դաշտ եւ հանել իրեն ու ընտանիքին պատկանող գույքի հանդեպ կալանքը, սակայն մյուս կողմից հայտարարությունը եզրափակում անսպասելի պատրաստակամությամբ:

«Միևնույն ժամանակ, հրապարակային հայտարարում եմ, որ վերը նշված գործողությունները կատարելու և Հայաստանի Հանրապետությունում իրական օրինականություն հաստատվելու դեպքում, պատրաստ եմ օրինական կարգով ինձ պատկանող դրամական միջոցների որոշ մասը որպես բարեգործություն նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը` իմ նախընտրած ոլորտը զարգացնելու և իրապես հզոր Հայրենիք կառուցելու նպատակով, ինչը մշտապես լռելյայն կատարել եմ», հայտարարում է Սաշիկ Սարգսյանը:

Ինչ խոսք, հետաքրքիր կլիներ, եթե Սաշիկ Սարգսյանը ներկայացներ այն, ինչ մինչ այժմ իր խոսքով հանուն հայրենիքի կատարել է լռելյայն: Սակայն նրա հայտարարությունն էական է իհարկե այլ համատեքստում՝ վերադարձի պատրաստակամության:

Սաշիկ Սարգսյանը սակայն իր հերթին ներկայացնում է վերադարձման ենթակա փողի շուրջ բանակցության իր պայմանը՝ վերադարձնել ոչ թե որպես գողոն, այլ որպես բարեգործություն Հայաստանի Հանրապետությանը, եւ այն ուղղությամբ, որը կորոշի ինքը:

Կընդունի՞ Նիկոլ Փաշինյանը Սաշիկ Սարգսյանի պայմանը, թեկուզ որպես քննարկման կամ բանակցության հիմք՝ փողի վերադարձի մասով, թե՞ Սաշիկ Սարգսյանի առաջարկը նրա համար կլինի անընդունելի, եւ նա կպնդի իր ասած չափի եւ ձեւի անվերապահ կատարմանը:

Կամ, արդյոք Սաշիկ Սարգսյանի թվարկած տարբերակները ենթակա են «փոխզիջման», իշխանության հետ քննարկման արդյունքում, օրինակ փողի չափի, կամ նախընտրած ոլորտի մասով:

Թեեւ, չի բացառվում նաեւ, որ Սարգսյանի համար բուն խնդիրը ոչ թե հենց իր որոշումն է, այլ իրավիճակն այդպես ներկայացնելը, կամ այլ կերպ ասած՝ իր անունն ու համբավը մաքրելը: Այսինքն, փողի չափն ու վերադարձման ուղղությունը կորոշի իշխանությունը, բայց դա կներկայացվի որպես փոխադարձ պայմանավորվածության արդյունք:

Թե՞ Սաշիկ Սարգսյանն ընդամենը փորձում է շահել ժամանակ, գնդակը ինչպես ասում են տեղափոխել իշխանության դաշտ եւ շոշափել, թե իրականում որքանով էր սպառնալից մեկ շաբաթ առաջ Նիկոլ Փաշինյանի դրած պայմանը:

Մյուս կողմից, Սաշիկ Սարգսյանն այդ իմաստով հիմնարար ֆիգուր է, միֆական ֆիգուր, որը հանրային գիտակցության մեջ խորհրդանշել է համակարգը, գոնե դրա վերջին տասնամյակը:

Ըստ այդմ, եթե Սարգսյանը դրսեւորում է այդպիսի վարք, ապա դա ունի էական եւ բազմաշերտ խորհրդանշականություն եւ կարող է փաստի առաջ դնել նախկին համակարգն ամբողջությամբ:

Հատկանշական է, որ իր առաջին հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը հենց նրան էր հղում անում, թե հարցնելու են չէ մարդիկ ի վերջո՝ ուր են Սաշիկի 50 տոկոսները: Քոչարյանն այդպիսով ամենեւին չէր ակնարկում, թե դրանք չկան կամ Սաշիկ Սարգսյանն անմեղ է:

Ի վերջո, նաեւ հենց նրան հարող տեղեկատվական հարթակներն են տասնամյակ շարունակ գեներացրել այդ 50 տոկոսի մասին խոսակցությունը: Երկրորդ նախագահը գործնականում ասում էր հակառակը՝ թե ինչու՞ են իրեն «կպել», իսկ Սաշիկ Սարգսյանին՝ ոչ:

Այդ իմաստով էլ հատկանշական է դառնում այն, որ Նիկոլ Փաշինյանը վերադարձի պայմանը դնում է գաղտնալսման հայտնի տարածումից հետո, եւ մեկ շաբաթ անց էլ հաջորդում է Սաշիկ Սարգսյանի անսպասելի արձագանքը վերադարձը առնվազն քննարկելու պատրաստակամության վերաբերյալ:

Միեւնույն ժամանակ, նաեւ խիստ հետաքրքիր է մեկ այլ խորհրդանշական հանգամանք, երբ նոր իրավիճակի խորքային բնույթը նախորդ իշխանությունից ավելի շուտ հասկանում են անձինք՝ համենայն դեպս հրապարակային հատկանշական դիրքորոշումներից դատելով, որոնք ամենեւին չեն դասվել նախորդ իշխանության ինտելեկտուալ դասին:

Այդ իմաստով, կուտակած հարստության առնչությամբ ուշագրավ հայտարարություն է անում Սաշիկ Սարգսյանը, իսկ զենքի վերաբերյալ խորհրդանշական քայլ արել էր Շմայսը, երբ ԱԱԾ-ին էր հանձնել «թալիսման» Շմայսերը եւ հայտարարել, որ այս երկրում այլեւս չի տեսնում զենք պահելու անհրաժեշություն:

Загрузка...
loading...
Բախում մարզադաշտում` Հայաստանի պարտությունից հետո. (Video) Ինձ մի պահ թվաց, թե հայը Մակրոնն է Ֆրանսիական նավերն ու Ադրբեջանը. ի՞նչ պատահեց Մակրոնի այցի հետ Երբ փոքր էի, հայրս մի դեպք պատմեց Հայաստանի մասին, որ աչքերս լցվեց Տիկին Աննա, իսկ Դուք գիտե՞ք թե ամբողջ Եվրոպան ինչ է խոսում Ձեր մասին ՀՀԿ նոր առաջարկը Նիկոլ Փաշինյանին Կանադայի վարչապետի նոր անեկդոտը՝ հայերի մասին․․․ Բացառիկ կադրեր. «Միայնակ Գայլ» Արայիկ Խանդոյանի կյանքի վերջին երեկոն. (Տեսանյութ) Զավեշտալի դեպք Վերնիսաժում․ Կինը Մակրոնի փոխարեն համբուրեց թիկնապահին. (Տեսանյութ) ԱԱԾ նոր սենսացիոն հաղորդագրությունը. (Տեսանյութ) «Արայիկիս այնպես էին ծեծում»․ «Միայնակ Գայլի» մայրը ապավինում է Աստծո դատաստանին Ինչ կպայթեցնի Պավլիկ Մանուկյանը վարչապետի հետ հանդիպմանը Հայկ Մարությանը նստեց քաղաքապետի աթոռին․ (տեսանյութ) Անսպասելի իրավիճակ ՀՀԿ-ում. Ինչ էր եղել կիրակի գիշերը Նիկոլ Փաշինյանի աներձագի գրած մի նախադասությունը Խորհրդավոր զանգ անհետ կորած 14-ամյա Հայկ Հարությունյանի մորը․ ինչ է հայտնում դատախազությունը Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել Bloomberg մեդիա ընկերության լրագրողին «Հայ Ժողովրդին Քաղցկեղով վերացնելու ծրագիր». Հարություն Մինասյան 6 տարեկան Ալեքսանդր Բեյլերյանը ցնցել է բոլորին` երգելով Ազնավուրի հիթը ԱԱԾ սենսացիոն բացահայտումը. Տեսանյութ Ձերբակալվել է Սամվել Մայրապետյանը․ արդյո՞ք ՀՔԾ-ն դուրս է եկել գաղտնալսման հետքի վրա Շառլ Ազնավուրն առաջարկել էր փոխել ՀՀ օրհներգն իր այս երգով Քննչական կոմիտեն մանրամասներ է հայտնում Կարամելի Հարութի ինքնասպանությունից Երևանում հրազենային վնասվածքներով մահացել է Ազգային Ժողովի նախկին պատգամավոր, «Յուվեցի Կարո» մականվամբ Կարո Կարապետյանը Ֆրանսիայի նախագահը կրկին հայերեն գրառում է արել Շառլ Ազնավուրի ու հայերի մասին Մանվել Գրիգորյանին առաջարկվել է ցուցմունք տալ Ռոբերտ Քոչարյանի դեմ Սերժ Սարգսյանի գաղտնի պլանը բացահայտվեց․ Նիկոլը անցավ գրոհի Պուտինի արձագանքը Հայաստանում տիրող թեժ իրավիճակին Կա ԱԺ լուծարման սահմանադրական եղանակ, առանց հրաժարականի «Ինքը մենակ երկու հոգով հեղափոխություն արեց, հա՞». Գագիկ Ծառուկյանը՝ հեղափոխության մասին

Яндекс.Метрика
website by Sargssyan