Сегодня: 18 Сентябрь 2019г., 00:00

Այդ գումարները բյուջեից չեն եւ ենթակա չեն վերադարձման. Սաշիկ Սարգսյանի պատասխանը՝ վարչապետին


Armtimes.com-ը գրում է․

 

Սույն թվականի սեպտեմբերի 11-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական հանրահավաքում ունեցած իր ելույթի ժամանակ բացահայտ և հրապարակային սպառնաց Հայաստանի Հանրապետության քաղաքացի Ալեքսանդր Սարգսյանիս և մեկ շաբաթ ժամանակ տվեց, որպեսզի օրինական կարգով ինձ պատկանող դրամական միջոցները վերադարձնեմ ՀՀ պետական բյուջե:

Այս բովանդակությամբ հայտարարություն է տարածել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Ալեքսանդր Սարգսյանը:

Հայտարարությունում նաև ասվում է.

«Իհարկե, Նիկոլ Փաշինյանը ոչինչ չասաց այն մասին, թե ինչու եւ ինչ հիմքով ես այդ գումարները պետք է վերադարձնեմ ՀՀ պետական բյուջե:

Նման հայտարարություն անելուց առաջ ՀՀ վարչապետը նախ պետք է նշեր, որ օրենքով սահմանված կարգով հաստատվել է, որ իմ բանկային հաշվին առկա գումարները ձեռք են բերվել անօրինական ճանապարհով, ապա նաեւ պետք է նշեր, որ այդ գումարները հափշտակվել են ՀՀ պետական բյուջեից, դրա համար էլ ենթակա են վերադարձման ՀՀ պետական բյուջե:

Սակայն Նիկոլ Փաշինյանը ոչ միայն նման հայտարարություններ չարեց, այլ, ընդհակառակը, մոտ մեկ ամիս առաջ` օգոստոսի 17-ին, հերթական հանրահավաքում ունեցած իր ելույթում նա եւս անդրադառնալով իմ բանկային հաշվին առկա գումարներին, նշել էր հետեւյալը.

«Հիմա էդ հաշվեհամարում, որ այդ գումարը կա, զուտ Հայաստանի էսօրվա ֆորմալ օրենքների տեսակետից չափազանց դժվար է դրա հետ կապված քննություն կազմակերպելը, որովհետեւ այդ մարդը ֆորմալ առումով շատ երկար տարիներ պետական պաշտոնյա չի եղել, հետեւաբար` հայտարարագիր չի ներկայացրել եւ ֆորմալ առումով էստեղ կան դժվարություններ այդ գումարը հետաքննելու եւ օրենքով սահմանված կարգով առգրավելու»:

Այս հայտարարությունում Նիկոլ Փաշինյանը երկու կարեւոր հանգամանք է ընդգծել.
առաջինը` ես երկար տարիներ պետական պաշտոնյա չեմ եղել, ինչով հաստատվում է, որ ՀՀ պետական բյուջեի հետ ընդհանրապես որեւէ առնչություն չեմ ունեցել, ինչից ելնելով էլ զարմանալի է, թե ինչու է ՀՀ վարչապետը սպառնում, որ այդ գումարները հենց ՀՀ պետական բյուջե վերադարձնեմ.

երկրորդ` այդ գումարներն օրենքով սահմանված կարգով ենթակա չեն բռնագանձման:

Կարծում եմ, որ բոլորն էլ քաջ հասկանում են, որ եթե որեւէ մեկն անօրինական ճանապարհով կամ հանցագործության միջոցով գումար է հափշտակել, ապա ՀՀ-ում գործող օրենքները միանշանակ թույլ են տալիս բռնագանձել այդ գումարները եւ հակառակը` որեւէ մեկին պատկանող գումարները չեն կարող բռնագանձվել, եթե չի հաստատվել դրանց անօրինական լինելը:

Ստացվում է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաջ հասկանալով, որ ես այդ գումարներն անօրինական ճանապարհով ձեռք չեմ բերել, որ դրանք օրենքով սահմանված կարգով չեն կարող բռնագանձվել, իմ նկատմամբ ունեցած իր բացասական վերաբերմունքից ելնելով եւ փորձելով օգտագործել ՀՀ վարչապետի իր պաշտոնեական դիրքն ու իշխանությունը, սպառնում է, որպեսզի ես ինքնակամ ՀՀ պետական բյուջեին հանձնեմ սեփականության իրավունքով ինձ պատկանող գումարները:

Վստահ եմ, որ ՀՀ վարչապետը եւ իրավապահ մարմինները քաջ հասկանում են, թե իրավական տեսակյունից ինչպես են որակվում ՀՀ վարչապետի այդ գործողությունները:

Այս համատեքստում խիստ մտահոգիչ է նաեւ, որ ՀՀ վարչապետն օրենքով սահմանված կարգի խախտմամբ տիրապետում է իմ վերաբերյալ բանկային գաղտնիք կազմող տեղեկություններին, ինչպես նաեւ, որ անօրինական կարգով հրապարակել է այդ տեղեկությունները:

Եվ եթե ՀՀ վարչապետն օրենքով սահմանված կարգի խախտմամբ տիրապետում է նման տեղեկությունների, ուստի վստահ եմ, որ քաջ տիրապետում է նաեւ այն տեղեկություններին, որ 1985-1995թթ. ընթացքում բիզնես գործունեություն եմ իրականացրել Ռուսաստանի Դաշնությունում եւ ՀՀ եմ վերադարձել խոշոր գումարով, որից հետո թեկուզ մեկ տարի չեմ դադարել աշխատելը:

Ընդ որում, վստահ եմ, որ Նիկոլ Փաշինյանը քաջ տեղեկացված է նաեւ, որ օրինական կարգով ինձ պատկանող գումարները ՀՀ-ից դուրս հանելու փոխարեն, ես դրանք որպես ավանդ ներդրել եմ ՀՀ բանկում, որով իմ որոշակի ներդրումն եմ ունեցել բանկային համակարգի եւ տնտեսության զարգացման հարցում, միաժամանակ երկար տարիների ընթացքում այդ խոշոր ավանդի դիմաց օրինական կարգով տոկոսներ եմ ստացել,

որոնք կազմում եմ իմ բանկային հաշվում այս պահին առկա գումարի զգալի մասը, իսկ մյուս զգալի մասը կազմում են բացառապես ինձ պատկանող /ոչ թե 50%/ ընկերությունների գործունեությունից տարիներ շարունակ ստացված եւ ՀՀ հարկային մարմիններ ներկայացված հաշվետվություններում արտացոլված գումարների հաշվին:

Այս պահին դեռեւս չեմ ցանկանում անդրադառնալ իմ եւ ընտանիքիս անդամների նկատմամբ ՀՀ պետական մարմինների կողմից իրականացվող ակնհայտ անօրինականություններին եւ հետապնդումներին, իմ գույքերի եւ բանկային հաշիվների վրա անօրինական կարգով դրված կալանքներին,

ինչպես նաեւ դրանց հետեւանքով ինձ պատճառվող հսկայական վնասներին, սակայն ՀՀ վարչապետին հորդորում եմ կոչ անել ՀՀ իրավապահ բոլոր մարմիններին` վերադառնալ օրինականության դաշտ, անհապաղ վերադարձնել ինձ եւ իմ ընտանիքին պատկանող գույքերը եւ դրամական միջոցները, կալանքից ազատել ինձ եւ ընտանիքիս պատկանող դրամական միջոցները։

Միեւնույն ժամանակ հրապարակային հայտարարում եմ, որ վերը նշված գործողությունները կատարելու եւ Հայաստանի Հանրապետությունում իրական օրինականություն հաստատվելու դեպքում, պատրաստ եմ օրինական կարգով ինձ պատկանող դրամական միջոցների որոշ մասը որպես բարեգործություն նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը` իմ նախընտրած ոլորտը զարգացնելու եւ իրապես հզոր Հայրենիք կառուցելու նպատակով, ինչը մշտապես լռելյայն կատարել եմ:

В Грузии 15 человек жестоко зарезали молодого армянина - (Видео) Александр Ревва вывел в свет свою красавицу жену армянку и дочерей. (Photo) Фигуристка Медведева (Бабасян) прокомментировала вопрос о смене гражданства Армянская принцесса Анна родила первых русских святых - Бориса и Глеба Андреа Бочелли попросил Зару спеть армянскую песню «Дле яман» в Тоскане. (Видео) Анекдот про Армян взорвал интернет... (Видео) В Сети появился снимок Цымбалюк-Романовской в постели с известным фотографом. (Photo) Сильная речь Константина Затулина про Армению. (Видео) Джон Керри принял Алиева за члена охраны Сержа Саргсяна. (Видео) Кадыров оплатил операцию армянского мальчика в Израиле «Пол Москвы армяне. Все те, кто не живет в Армении - они предатели». Жириновский. (Видео) Из-за "Шоу мудаков" в Армении не останется ни одного симпатизирующего России человека: скандальное письмо Рафаэла Оганесяна Если Армения уйдет от России, армян будут резать османы или персы — они чуть лучше: скандальные заявления Кургиняна. (Видео) Как благодаря Месропу Маштоцу был создан грузинский алфавит Это должны слышать все азербайджанцы Потеря Армении-страшный сон для России: Владимир Соловьев. (Video) Армянский алфавит-одно из чудес света: протоиерей Русской церкви Александр Ревва вывел в свет свою красавицу жену армянку и дочерей. (Photo) Жене Джигарханяна грозит жуткая расправа. (видео) Народный артист СССР Армен Джигарханян арестован... Шарль Азнавур задал президенту Израиля неудобный вопрос Армяне покоряют шоу талантов по всему миру. (Видео) "​Открытое письмо генеральному директору Первого канала Эрнсту К.Л." Джигарханян сообщил о побеге молодой супруги на Украину «Прощай, путинская Россия»: армянские гастарбайтеры пакуют чемоданы Девочка порвала зал на сольном концерте певицы Наргиз. (Видео) Нарек Гевондян потряс зрителей шоу "Удивительные люди" на канале Россия 1 Топ 6 Лучших выступлений на проекте голос России ЗА ВСЕ ВРЕМЯ! Вундеркинд из России знает, как Армении стать "владычицей морскою" «Пол Москвы армяне. Все те, кто не живет в Армении - они предатели». Жириновский. (Видео)

Яндекс.Метрика
website by Sargssyan