Այսօր՝ 16 փետրվարի 2019թ., 00:00

Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հայտարարությունը՝ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի առնչությամբ


 

ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև. Ինչպես հայտնի է, այսօր, սեպտեմբերի 11-ին համացանցում հայտնվեց մի տեսագրություն, որը ներկայացնում էր ՀՀ ԱԱԾ տնօրենի և ՀՀ ՀՔԾ պետի հեռախոսազրույցները`

“Մարտի 1-ի” գործին վերաբերող հարցերի, մասնավորա­պես` ՀՀ երկրորդ Նախագահ Ռոբերտ Քոչարյանին և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին կալանավորելու վերաբերյալ:

Այս զրույցների մանրամասները հայտնի են բոլորին և կարիք չկա վերաշարադրել դրանք: Հեռախոսազրույցների բովանդակությունը գալիս է փաստելու մի քանի կարևոր հանգամանք, որի մասին մեկ անգամ չէ, որ հայտարարել ենք:

Դրանք են. Նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ իրականցվում է քաղաքական հետապնդում, որն ուղղորդվում է անմիջականորեն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից:

ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի խոսակցությունը սրանում կասկածի տեղ չի թողնում: Դատելով ձայնագրությունից, ի սկզբանե խնդիր է դրվել ոչ թե բացահայտել “Մարտի 1-ի” գործը և գտնել մեղավորներին, այլ պարզապես կալանավորել /զրուցակիցների բառապաշարով` “փակել”/ նախագահ Քոչարյանին, ինչը քաղաքական վենդետայի դասական օրինակ է:

Առաջին ատյանի դատավորը, որը կալանքի որոշում է կայացրել, գտնվել է իշխանական բիրտ ճնշման ներքո և իրեն վերևից թելադրված “դուխով” ապօրինի որոշում է կայացրել: ՀՀ երկրորդ նախագահի և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի խափանման միջոցն ընտրվել է ուղիղ Նիկոլ Փաշինյանի համաձայնությամբ. նախ` ՀՔԾ պետն է համաձայնեցրել /կալանք/, իսկ այնուհետ` ԱԱԾ պետը /գրավ/:

Կատարվածը հանցագործություն է` բարձարաստիճան պաշտոնյաների մասնակ­ցու­­թյամբ: Հեռախոսազրույցների հրապարակմանը հետևած ՀՀ վարչապետի, ինչպես նաև ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հայտնի ասուլիսում արված հայտարարություն­ները, մեծապես ոչ այլ ինչ են, քան անհաջող արդարացումներ:

Հեռախոսազրույցների խայտառակ բովանդակու­թյու­նը մեկնաբանությունների կարիք չունի, ու զրույցներն այն մասին, թե “չար ուժերը” փորձում են նման ձայնագրություններ տարածելով խոչընդոտել “բարի ուժերի” հերոսական պայքարը կոռուպցիայի և հանցավորու­թյան դեմ, տվյալ համատեքստում պարզապես զավեշտալի են:

Կարևոր է ընդգծել, որ այս հեռախոսազրույցները բացահայտում են ոչ միայն ինչ-որ մի կոնկրետ գործին առնչվող դրվագ, այլև գործող ռեժիմի բուն էությունը, օրվա իշխանության իրական դեմքը:

Մարդիկ, որոնք առավոտից երեկո գոռում-գոչում են սիրո և հանդուրժողա­կանության ու արդարադատության մեջ չմիջամտելու մասին, անում են ճիշտ հակառակը` մոլորեցնելով ու խաբելով հասարակությանը:

Մարդիկ, որոնք առավո­տից երեկո խոսում են ժողովրդավարու­թյան մասին ամենակոպիտ ձևով ճնշում են ժողովրդավարական ազատություններն ու մարդու իրավունքները: Հարկ ենք համարում ընդգծել նաև հետևյալը:

Վարչապետի, ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի ելույթներից պարզ է դառնում. տեսնելով, որ շինծու գործի միջոցով հնարավոր չէ կալանվորել և հետապնդման ենթարկել նախագահ Քոչարյանին` հեռացնելով նրան քաղաքական դաշտից, ինչպես նաև համոզվելով,

որ ապօրինի հարստացման և առասպելական ունեցվածքի մասին խոսակցությունները իրականությանը չեն համապատասխանում, իշխանությունները նոր միջոցի են դիմում` հայտարարելով, թե Քոչարյանների ընտանիքը փողերի լվացմամբ է զբաղվել:

Թե ինչ արժեն այս հայտարարությունները, որ արված են հայտնի հեռախոսազրույցների մասնակիցների կողմից` առաջարկում ենք որոշի հանրությունը:

Սակայն ակնհայտ է, որ Նախագահ Քոչարյանի դեմ քաղաքական հետապնդումները շարունակվում են և նոր շրջան են մտնում: Մենք կոչ ենք անում բոլոր մեր հայրենակիցներին ու բարեկամներին սթափ կեր­պով գնահատել ստեղծված իրավիճակը, իշխանությունների գործելակերպը, պատռել քարոզչա­կան շղարշը և թույլ չտալ,

որպեսզի Հայաստանը ժողովրդավարական երկրից վերած­վի ամբոխավարական ձախողված պետության, որը կառավարվում է դիլետանտների կողմից` բոլշևիզմի սկզբունքներով և ուր խրախուսվում են քաղաքա­կան ռեպրեսիա­ները:

Загрузка...
loading...
Սիրուշոն ռաբիզ է երգում. (տեսանյութ) Մերի Մակարյանը կրակի վրայով թռչելիս սայթաքել ու ընկել է․ (տեսանյութ) Երեխայի հիստերիայի նոպան կարելի է դադարեցնել վայրկյանների ընթացքում՝ ընդամենը մեկ հարց տալով. ահա, թե որ հարցն է դա ՎԻԴԵՈ. ՖՈՏՈ. Շուշան Երիցյանը հիմա էլ միայն ներքնազգեստո՞վ է փողոցում շրջում Հորդորում եմ բոլորիդ, չօգտվել mogo.am ընկերության ծառայություններից «Զարմացել էի, թե Սոսն ինչպես է ինքնուրույն խնամում մեր աղջկան». Մադոննան` Սոսի հետ ընտանեկան կյանքի մասին Փաշինյանը չկարողացավ զսպել ծիծաղը` պատգամավորի ելույթի ժամանակ. (ՎԻԴԵՈ) ԱՄՆ հիասթափեցրեց. Թրամփի աննախադեպ ավանսը Հայաստանին Սերժ Սարգսյանի վերադարձը՝ Կարեն Կարապետյանով Իննա Խոջամիրյանը հրաժարվե՞լ է նշանադրության մատանին կրելուց Խնդրում եմ ուշադիր եղեք՝ այժմվանից մինչև ամսի 14-ը․ Ահա թե ինչու Գագիկ Ծառուկյանը փող է առաջարկում վարչապետին. նրա պայմանը Արա՛ փափախով քրդի տեղ ե՞ք դրել․ Աշոտ Ասատրյանը՝ գազի գնի մասին Մինչ ընկերները բեմի վրա փորձ են անում, Լիլի Մորտոն տեսախցիկին գաղտնի կրծքերն է ցուցադրում․ (տեսանյութ) Միայն տեսեք, ինչ է ասել Պուտինը առանց անձրևանոցի կանգնելու վերաբերյալ. (Տեսանյութ) Վերարկուս` MassimoDutti է, Հայաստանում արժեքը 140.000 դրամ էր. Գոհար Աբաջյանը առաջին անգամ խոսում է սկանդալային լուսանկարի մասին. ՖՈՏՈ Նիկոլ Փաշինյանը կարդում է Ռոբերտ Քոչարյանի գիրքը՞ (ՖՈՏՈ) Գարիկ Պապոյանը Բալիում հանգստանալիս զվարճանում է ռուս կանանց վրա․ (տեսանյութ) Վերջապես Քրիստինա Եղոյանը շատ կարևոր գաղտնիք բացահայտեց իր անձնական կյանքի մասին. (Video) Քայլ արածները արտագաղթում են. ահազանգ Փաշինյանի համար Տեսեք, թե ինչ լուսանկարներ է հրապարակում Հրաչ Մուրադյանի սիրելին. ՖՈՏՈՇԱՐՔ Ինստագրամյան թրենդներից հետ չմնալով՝ Սիլվա Հակոբյանը որոշեց խայտառակել իրեն. (տեսանյութ) Կհեռանամ, կաշխատեմ որպես լրագրող, եթե իմ ժողովուրդը որոշի հեռացնել ինձ․ Փաշինյանը՝ RTS-ին. (տեսանյութ) Փաշինյանի ավտոշարասյունը կոպտորեն խախտում է ճանապարհային երթևեկության կանոնները. (Photo,Video) Արսեն Սաֆարյանի դուստրն իսկական գեղեցկուհի է դարձել. (Լուսանկարներ) Վանգայի 40 լավագույն բաղադրատոմսերը Դատարանում տղային հարցրեցին, թե բաժանվող ծնողներից ում հետ է ցանկանում մնալ. Երեխայի պատասխանը մարդու սիրտ է կտոր-կտոր անում… (Տեսանյութ) Ինչպես պարզել, թե արդյո՞ք Ձեր հեռախոսը գաղտնալսվում է. օգտակար խորհուրդներ Զարմանալի է, թե ինչպես է Լիլի Մորտոն կարողանում կրել և շնչահեղձ չլինել նման հագուստով. ՖՈՏՈ Մարինկա Խաչատրյանի ռոմանտիկ պարը սիրելիի հետ` Էրիկի կենդանի կատարման ներքո. (Վիդեո)

Яндекс.Метрика
website by Sargssyan