Այսօր՝ 29 մարտի 2020թ., 00:00

Սուրեն Շահվերդյանը կարող է նոր սկանդալի մեջ հայտնվել


Politik.am-ը գրում է․

 

Մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը, չնայած պաշտոնը ստանձնելուց առաջ հայտարարեց, որ «մշակույթն իր մեջ է», սակայն դեռ չի կարողանում այնպես անել, որպեսզի մշակութային գործիչները գոհ լինեն իր աշխատանքից:

Ընդհանրապես նախարարի նշանակումից հետո բազմաթիվ տարօրինակ որոշումներ կայացվեցին՝ օրինակ թավշյա հեղափոխությանը նվիրված ցուցասրահը` Պատմության թանգարանում: Այս նախաձեռնությունը շատ քարկոծվեց և նախարարությունը ստիպված եղավ հետ կանգնել իր գաղափարից:

Պարզվում է, որ թատրոնների առումով նախարարը ևս ոչ ստանդարտ որոշում է կայացրել, որը անհանգստություն է պատճառել թատերական գործիչներին:

Նախարարը որոշել է, որ թատրոնների գեղարվեստական ղեկավարներին պետք է ընտրեն դերասանները:

Սա չլսված առաջարկ է թատերական աշխարհի ներկայացուցիչների համար:

Նրանք չեն հասկանում, թե ինչու դերասանները պետք է ընտրություններ կազմակերպեն, այդ ընտրություններում տարբեր թեկնածուների միջից ընտրեն թատրոնի գեղարվեստական ղեկավարի:

Այս առաջարկը նախ «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի հետ հակասություն մեջ է մտնում և հետո ավելորդ լարվածություն է ստեղծելու թատրոնի ներսում:

Նախարարության մեր աղբյուրներն ասում են, որ նախարար Մակունցը հետ է կանգնել այս գաղափարից և հիմա, մեկ այլ՝ ոչ պակաս անհասկանալի առաջարկ է արել:

Հիմա էլ նախարարը ցանկանում է, որ թատրոնների գեղարվեստական ղեկավարներին նշանակի նախարարությունը:

Նախարարն իր այս որոշումն առաջինը ցանկանում է կյանքի կոչել Կ. Ստանիսլավսկու անվան դրամատիկական թատրոնում:

Այստեղ նա ցանկանում է, որպես գեղարվեստական ղեկավար նշանակել «Չէին սպասում» հաղորդման հաղորդավար Սուրեն Շահվերդյանին: Այս հանգամանքը մտահոգության առիթ է դարձել թատրոնի աշխատակիցների համար:

Հաղորդավարը մտերիմ հարաբերություններ ունի Լիլիթ Մակունցի և Նիկոլ Փաշինյանի հետ:

Եվ թատրոնում շատերը կարծում են, որ հենց այս հանգամանքից ելնելով է նախարարը ցանկանում նրան նշանակել այդ պաշտոնում:

Թատերական աշխարհի ներկայացուցիչները մտահոգություն ունեն, որ ի վերջո նախարարը նպատակ ունի օրենքի խախտմամբ բոլոր թատրոններում, որպես գեղարվեստական ղեկավարներ նշանակել իր մտերիմներին:

Ի դեպ, եթե «Չէին սպասում» հաղորդման հաղորդավար Սուրեն Շահվերդյանը նշանակվի նշված պաշտոնում, նա կլինի երկրորդ հաղորդավարը՝ «Ազատություն» ռադիոկայանի հաղորդավար Հովահննես Մովսիսյանից հետո, ով Փաշինյանի մասին մի քանի դրական հաղորդում պատրաստելուց հետո լուրջ պաշտոն է ստանում:

Загрузка...
Վարչապետը դիմեց ժողովրդին․ Նոր հայտարարություն Արսեն Թորոսյանը հայտարարությամբ հանդես եկավ «Ասացին գրառումս խուճապածին է, պետք է ջնջեմ»․ Արտավազդ Սահակյան Էդուարդ Շարմազանովն ինքնամեկուսացվել է Վարակը չի ապրի. COVID-19-ը կարող է նվազել մարտի վերջից ԱՀԿ գլխավոր տնօրենը առողջ կենսակերպի խորհուրդներ է հրապարակել տանը մնացողների համար Ցավոք սրտի, այդպես էլ չկարողացա շնորհակալություն հայտնել․ Հուզիչ պատմություն` բուժաշխատողի ու մեր բոլորի մասին Եվս մի երիտասարդ աղջիկ հրաժարվում է վերցնել Փաշինյանի տված բուկլետն ու Շուշանի նվիրած ծաղիկը․ (Video) Երևանում շտապօգնության աշխատակիցներն իրանական համարանիշներով բեռնատարից իջեցնում են վարորդին և դիմակ հագցնելով՝ հավանաբար տեղափոխում հիվանդանոց. shamshyan.com Ի՞նչ պատահեց Մերկել-Փաշինյան հանդիպման ժամանակ, երբ հանկարծ խափանվեցին «թարգմանիչ» սարքերը. (Տեսանյութ) Քիմ Քարդաշյանը խոսել է նոր հանրահավաքի մասին Երևանում փորձել են 7-ամյա աղջկա առեւանգել. կասկածյալի ինքնությունը հայտնի է․ (տեսանյութ) ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ կյանքով է ապրում Դոն Պիպոն Մանվել Գրիգորյանի «գահընկեց» լինելուց հետո Արցախի «էլիտար» զորամասը․ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Կնոջ նամակի իրական պատմությունը Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը ԱՅՍ ԹՌԻՉՔԻ ՀԱՄԱՐ ՀՀ 5 ՈՒՂԵՒՈՐ Է ԵՂԵԼ, ՈՐՈՆՑ ԵՒՍ ՉԵՆ ԹՈՂԵԼ. (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Ինչ է պատմում Արթուր ուսոցչուհին Սոնա Շահգելդյանը հոսպիտալացվել է Նիկոլ Փաշինյանի «պատասխանը»՝ Լևոն Քոչարյանին Փաշինյանը նույնիսկ ծաղկեպսակ չէր ուղարկել Սերժ Սարգսյանի խոսքը՝ Կուտոյանի հոգեհանգստին․ (տեսանյութ) Տարոն Մարգարյանը՝ Գեորգի Կուտոյանի մասին․ (տեսանյութ) Հրայր Թովմասյանը՝ Կուտոյանի հոգեհանգստին․ (տեսանյութ) Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի արարողությունը․ (տեսանյութ) Ով և ինչ պատճառով էր Կուտոյանին կանչել Լոնդոնից Գեորգի Կուտոյանի հարևանը նոր մանրամասներ է պատմել Երբ ծանոթ ձեռագրի կասկածները հանգիստ չեն տալիս․ Գոհար Աբաջյան Դեպքից առաջ Կուտոյանն ասել է, որ ցանկանում է երեք օր հանգստանալ. մնալով մենակ՝ ալկոհոլ է օգտագործել և․․․ «Մորքուրիս ամուսնուն էլ որ վերացրեցին, էլի նույն բաներն ասացին»․ Սոնա Շահգելդյան

Яндекс.Метрика
website by Sargssyan