Այսօր՝ 20 սեպտեմբերի 2018թ., 00:00

Ինչու է դերասանուհին զրկվել Ստանիսլավսկու թատրոն վերադառնալու հնարավորությունից


Armtimes.com-ը գրում է․ Դերասանուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Իրինա Հարությունյանին թույլ չեն տալիս վերադառնալ Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն:

 

Ստանիսլավսկու թատրոնում դերասանուհին աշխատել է ավելի քան տասը տարի, սակայն այսօր թատրոնի տնօրեն Ֆրեդ Դավթյանը բազմաթիվ պատճառաբանություններ բերելով՝ չի ցանկանում վերջինիս հետ ընդունել թատրոն:

«2013 թվականի հոկտեմբեր ամսին՝ իմ դիմումի համաձայն, դուրս եկա ռուսական թատրոնից: Դժբախտ պատահար էր եղել:

Երբ մահացավ մեր թատրոնի սիրված դերասան Երվանդ Ենգիբարյանը, ես այդ օրերին թատրոնի ղեկավարության հետ խնդիրներ ունեցա եւ որոշ հարցերի հետ կապված համաձայնության չեկա:

Քանի որ այդ օրերին կատարվածն անհամատեղելի էր աշխատանքի հետ, իսկ ես՝ լինելով շատ էմոցիոնալ եւ առաջնահերթ գնահատելով մարդկային արժեքները, քան մնացած բաները, գերադասեցի հեռանալ թատրոնից»,- պատմեց Իրինա Հարությունյանը:

Դերասանուհին ասաց, որ այդ օրերին կոնֆլիկտային վիճակ է ստեղծվել թատրոնում, սակայն ոչ թե անհատական ինչ-որ մեկի հետ, այլ՝ կոնֆլիկտի պատճառ է դարձել ներկայացումը, որում դերասանուհին հրաժարվել է խաղալ:

«Ես հասկացա, որ այդ վիճակում ի վիճակի չէի ներկայացման մեջ խաղալ: Գնացի, հրաժարականի դիմում գրեցի, սակայն տնօրենը պատռեց այն, ասելով, որ ես պիտի մնամ ու թատրոնին պետք եմ»,- ասաց նա:

Դերասանուհին պատմեց, որ թատրոնի անձնակազմն այդ դեպքերից հետո վերաբերմունքը փոխեց իր նկատմամբ:

Կարծիք հայտնեց, որ նրանք նման քայլի են գնացել գուցե աշխատանքը կորցնելու, կամ թատրոնի նախկին գեղարվեստական ղեկավար՝ երջանկահիշատակ Ալեքսանդր Գրիգորյանի աչքից ընկնելու վախից:

«Շատ ժամանակ մարդիկ մոռանում են, որ դերասանն էլ է մարդ, որ մենք ապրում ենք հասարակությունում եւ բաներ կան, որ պարզապես չի կարելի անտեսել»,- ասաց դերասանուհին: Կոնֆլիկտից հետո անցել է գրեթե 5 տարի:

Ալեքսանդր Գրիգորյանի մահից հետո Իրինա Հարությունյանը գնացել է թատրոն, տեսել դերասաններին եւ թատրոնի ողջ անձնակազմին:

Սակայն, ինչպես ինքն է ասում՝ շատերին ձեռնտու է, որ վերջինս թատրոն չվերադառնա: Ինձ մոտ ռուսերեն լեզուն է եւ այսօր Ստանիսլավսկու թատրոնն ունի դրա կարիքը:

Դեկտեմբեր ամսին զանգահարեցի Ֆրեդ Դավթյանին, խոստացավ հանդիպել, սակայն երեք ամիս չկարողացանք հանդիպել, որովհետև հեռախոսազանգերիս չէր պատասխանում»,- ասաց Իրինա Հարությունյանը:

Դերասանուհին դիմումով գնացել է տնօրենի մոտ, վերջինս ասել է, որ հաստիք չունեն. «Թատրոնում հաստիք չկա՞, այսօր մեր թատրոնից դերասանների մեծ մասը գնացել են, ու ես գիտեմ՝ ինչ վիճակ է այնտեղ»:

Ֆրեդ Դավթյանը դերասանուհուն առաջարկել է դիմել նախկին նախարար Արմեն Ամիրյանին, սակայն զգուշացրել, որ անպայման տեղյակ է պահելու վերջինիս, որ Իրինա Հարությունյանը սկանդալով է գնացել թատրոնից:

Վերջինս նաև ասել է, որ նման որոշումը համանախագահական հարց է: «Ասում եմ՝ մեկը մյուսի հետ ի՞նչ կապ ունի եւ հետո ժամանակ է անցել:

Զարմանալին այն է, որ չգիտես ինչի՝ իմ վերադարձը նախագահական հարց է, իհարկե, ես մի կողմից ուրախ եմ, որ այդքան կարևոր մարդ եմ, բայց մյուս կողմից էլ՝ զարմանալի ու մառազմի հասնող բան է, թե ինչու պիտի վերևներից որոշեն՝ ով որ թատրոնում լինի, երբ մտնի, երբ հեռանա»,- ասաց Իրինա Հարությունյանը:

Մեր տեղեկություններով, Ստանիսլավսկու թատրոնում յուրաքանչյուր դերասանի հարց նախկինում Բաղրամյան 26-ում է որոշվել:

Ավելին՝ թատրոնում յուրաքանչյուր հարց Ռիտա Սարգսյանի անմիջական «հովանու» ներքո է քննարկվել ու այնուհետեւ հրահանգ իջեցվել:

Լուրեր են շրջանառվել, որ Ֆրեդ Դավթյանը դերասանների մոտ հայտարարել է, թե Ռիտա Սարգսյանի հետ է խոսել, եւ վերջինս թույլ չի տվել Իրինայի վերադարձը թատրոն:

Իրինա Հարությունյանի թատրոն վերադառնալու արգելքի մասին ՀԺ-ն մեկնաբանություն խնդրեց Ստանիսլավսկու թատրոնի տնօրենից: Ֆրեդ Դավթյանը մեր զրույցում ասաց, որ իրավաբանորեն արդեն պատասխանել է դերասանուհուն:

Դավթյանը հերթական անգամ նշեց հաստիք չունենալու խնդիրը: «Մշակույթի նախարարն առայժմ մեզ գեղարվեստական ղեկավար ընտրելու ժամանակ է տվել:

Թող այդ ամենը հանդարտվի, հետո նոր դիմի գեղարվեստական ղեկավարին: Ես թատրոնի տնօրեն եմ, իսկ դերասանների հետ աշխատում է գեղարվեստական ղեկավարը»,- ասաց Ֆրեդ Դավթյանը:

Մեր հարցին՝ ի վերջո վերջնական որոշումն ի՞նքն է կայացնելու, Դավթյանն ասաց, որ դժվարանում է պատասխանել եւ ավելի մանրամասնել:

Загрузка...
loading...
Երգիչը կատարել է Մայքլ Ջեքսոնի երգը և ժյուրիին դահլիճի հետ միասին հասցրել էքստազի Այսօր գնում էի ավտոբուսով և ժամանակս շատ ձանձրալի էր անցնում․ որոշեցի մոտենալ մի աղջկա և փորձել կատակել․ ահա թե ինչ ստացվեց արդյունքում Պաշտոնանկ չէ, գնդակահարվելու է... Կալանքից ազատվելուց հետո Սաշիկ Սարգսյանի որդին «քեֆ» է անում Արմեն Սարգսյանի հետ․ (Video) Նոր սկանդալ. Նարեկը դավաճանեց Ռիտային Այս պահին Արարատ լեռան փեշերը վառվում են, հրդեհը կիլոմետրերով տարածված է. ՏԵՍԱՆՅՈՒԹ Սաշիկ Սարգսյանի անսպասելի քայլը․ Ինչ է կատարվել Նոր զարգացումներ՝ Էջմիածնի քաղաքապետի շուրջ սկանդալի մասին Այդ գումարները բյուջեից չեն եւ ենթակա չեն վերադարձման. Սաշիկ Սարգսյանի պատասխանը՝ վարչապետին Այ, սա արդեն իրական Քոչարյանն է Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ գրառում է կատարել Սերժ Սարգսյանի և Ռոբեր Քոչարյանի վերաբերյալ Նալբանդյանը յուղ է լցնում կրակին. վտանգավոր փորձ, պետք է կանգ առնել Անսահման ցինիզմի «մաստեր կլաս», լկտիության «վիշի պիլոտաժ». «Հայկական ժամանակ» Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել. Mercedes-ի վարորդը վրաերթի է ենթարկել 2 հետիոտնի. մայրը տեղում, երեխան՝ հիվանդանոցում մահացել են «Եթե Հայկ Մարությանը դա բացատրի, ես ընտրարշավից դուրս կգամ». Պետրոս Ղազարյան Ռոբերտ Քոչարյանը բացեց խաղաքարտերը. իրական նպատակը Դատավոր Վաչե Մարգարյանի հայտարարությունը Ոստիկանները զինաթափել եւ բերման են ենթարկել Սամվել Ալեքսանյանի թիկնազորին. (տեսանյութ) Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի բացառիկ հարցազրույցը՝ Yerevan.Today-ին Սերժ Սարգսյանը հրապարակել է փաստաթուղթը. ՀՀԿ-ի վրեժ․ «Հեռախոսազրույցը որսացել-ձայնագրել են Ռուսաստանից» Պուտինի «նյարդային շարժումները»` Փաշինյանի խոսքի ընթացքում. (Տեսանութ) Քրեական հեղինակություն «Քանաքեռցի Տույը»՝ Փաշինյանի հետ հանդիպմանը. (Photo) Երկու ժամն անցավ. ԱԱԾ և Ոստիկանությունը տեղեկություն չեն հայտնում գործողությունների մասին Հեռախոսազրույցի գաղտնալսումը բացատրում է, թե ինչու է Հայաստանի իշխանությունների մոտեցումն այդպիսին եղել. Коммерсантъ-ի անդրադարձը ԱԱԾ պետ Վանեցյանը՝ Քոչարյանի և Սաշիկի միլիոնների մասին Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի հայտարարությունը՝ ԱԱԾ տնօրենի և ՀՔԾ պետի հեռախոսազրույցի առնչությամբ ՀՐԱՏԱՊ. Նիկոլ Փաշինյանը ԱԱԾ պետին ու ոստիկանապետին երկու ժամ տվեց՝ պառկեցնելու օլիգարխների զորքերին Աննա Հակոբյանի վարսավիրը՝ վարչապետի օգնական. (Photo) Ռուբեն Վարդանյանն իրավունք չունի խոսել տնտեսական հավասար պայմանների մասին. Սամվել Հովհաննիսյան

Яндекс.Метрика
website by Sargssyan