Այսօր՝ 28 մարտի 2020թ., 00:00

Մոսկվայի ապտակն՝ Ալիևին ու կարևոր հիշեցումը՝ Երևանին


Norlur.am-ը գրում է․

 

«ՌԻԱ Նովոստի» ռուսական գործակալության փոխամցմամբ՝ Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օկթայ Ասադովի հետ հանդիպմանն անդրադարձ է կատարել ղարաբաղյան հակամարտությանն ու հայտարարել հետևյալը. «Լեռնային Ղարաբաղի հետ կապված հարցերը չեն կարող մեզ չանհանգստացնել։

Դուք գիտեք, որ Ռուսաստանը հանդես է գալիս այդ հակամարտության խաղաղ կարգավորման օգտին… Բոլոր նրանք, ովքեր հանդես են գալիս հարաբերությունների սրման օգտին, բոլոր նրանք, ովքեր չեն լսում ժողովրդի խոսքերն ու ցանկությունը՝ խաղաղ ապրելու մասին, իհարկե, գնում են լարման ճանապարհով։ Մենք պետք է ամեն ինչ անենք այդ ճանապարհը կանխելու համար։ Ադրբեջանը միշտ ճիշտ և կառուցողական դիրքորոշում է որդեգրել՝ կապված Լեռնային Ղարաբաղի հարցի հետ»:

Ինչպես հայտնի է, այժմ Անդրկովկասում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը չափազանց պայթյունավտանգ է. Ադրբեջանը զորքեր է կուտակում արցախյան հակամարտության գոտում, ինչպես նաև հայտարարում Նախիջևանում իբր հազարավոր հեկտարներ «նվաճելու» մասին:

Ճիշտ է՝ նմանատիպ հայտարարությունները ծիծաղ են առաջացնում, սակայն ակներև է, թե իրականում որն է դրանց նպատակը՝ հաշվի առնելով նաև Հասանովի վերջին հայտարարությունները ադրբեջանական բանակի մարտունակության, դրա տրամադրության տակ առկա հզոր զինատեսակների մասին և այլն:

Եվ ահա հիմա, փաստորեն, Ադրբեջանի անհանգիստ շարժումների համապատկերում Ռուսաստանը պետդումայի նախագահի շուրթերով փաստացի հիշեցնում է ադրբեջանական կողմին տարածաշրջանում խաղաղության պահպանման ու արցախյան կոնֆլիկտը բացառապես խաղաղությամբ լուծելու անհրաժեշտության մասին՝ ակնարկելով Մոսկվայի վճռակամության մասին՝ պահպանելու տարածաշրջանի կայությունը:

Ճիշտ է՝ ռուս պաշտոնյայի խոսքում մի չափազանց ուշագրավ շեշտադրում էլ է առկա: Խոսքը, մասնավորապես, «Ադրբեջանը միշտ ճիշտ և կառուցողական դիրքորոշում է ունեցել Լեռնային Ղարաբաղի հարցում» հայտարարության մասին է:

Դժվար է ասել՝ հատկապես ի՞նչ նպատակով է ՌԴ պետդումայի նախագահը նման հայտարարություն անում. արդյոք սա պարզ հաճոյախությո՞ւն է՝ Բաքվի հասցեին, որի նպատակը այսպես ասած Ալիևին չխտրեցնելն ու կայությունության պահպանման հարցում ադրբեջանական դիրքրոշման անփոխարինելի կարևորությունն ընդգծելն է, թե՞ Մոսկվայի այս քայլը, բացի համապատասխան ուղղությամբ ուղարկված ազդակ հանդիսանալուց, նաև ակնարկ է Երևանին՝ զուսպ գտնվելու Արևմուտքի հետ հարաբերություններում ու մոռանալու արտաքին քաղաքական առաջնահերությունների վերանայման հավանական անհրաժեշտության մասին:

Առավել հավանական է թվում այն, որ Վոլոդինի խոսքերի տողատակում առկա ուղերձները հասցեագրված են հավասարապես թե՛ Բաքվին, թե՛ Երևանին. առաջինին հասկացնում են, որ Մոսկվայի պլանների մեջ չի մտնում այս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում Անդրկովկասի պայթեցումը, ու հարկ է, որպեսզի հետայսու ևս Բաքուն փիլիսոփայորեն մոտենա իրավիճակին՝ այդպիսով չկորցնելով Մոսկվայի վստահությունը, իսկ ահա հայաստանյան նոր իշխանություններին էլ փորձում են հիշեցնել, թե որն է Երևանի համար խաղաղության պահպանման գինը՝ հատկապես Փաշինյանի բրյուսելյան այցի ու Արմեն Սարգսյանի՝ ԱՄՆ ու Միացյալ Թագավորւյուն կատարած այցերի ֆոնին:

Ռուսաստանն է Անդրկովկասի խաղաղության, կայունության համար մեկ երաշխավորը, ու այդ ճշմարտությունը իրենց ականջին պետք է օղ անեն թե՛ Բաքուն ու թե՛ Երևանը:

Загрузка...

Վարչապետը դիմեց ժողովրդին․ Նոր հայտարարություն Արսեն Թորոսյանը հայտարարությամբ հանդես եկավ «Ասացին գրառումս խուճապածին է, պետք է ջնջեմ»․ Արտավազդ Սահակյան Էդուարդ Շարմազանովն ինքնամեկուսացվել է Վարակը չի ապրի. COVID-19-ը կարող է նվազել մարտի վերջից ԱՀԿ գլխավոր տնօրենը առողջ կենսակերպի խորհուրդներ է հրապարակել տանը մնացողների համար Ցավոք սրտի, այդպես էլ չկարողացա շնորհակալություն հայտնել․ Հուզիչ պատմություն` բուժաշխատողի ու մեր բոլորի մասին Եվս մի երիտասարդ աղջիկ հրաժարվում է վերցնել Փաշինյանի տված բուկլետն ու Շուշանի նվիրած ծաղիկը․ (Video) Երևանում շտապօգնության աշխատակիցներն իրանական համարանիշներով բեռնատարից իջեցնում են վարորդին և դիմակ հագցնելով՝ հավանաբար տեղափոխում հիվանդանոց. shamshyan.com Ի՞նչ պատահեց Մերկել-Փաշինյան հանդիպման ժամանակ, երբ հանկարծ խափանվեցին «թարգմանիչ» սարքերը. (Տեսանյութ) Քիմ Քարդաշյանը խոսել է նոր հանրահավաքի մասին Երևանում փորձել են 7-ամյա աղջկա առեւանգել. կասկածյալի ինքնությունը հայտնի է․ (տեսանյութ) ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ կյանքով է ապրում Դոն Պիպոն Մանվել Գրիգորյանի «գահընկեց» լինելուց հետո Արցախի «էլիտար» զորամասը․ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Կնոջ նամակի իրական պատմությունը Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը ԱՅՍ ԹՌԻՉՔԻ ՀԱՄԱՐ ՀՀ 5 ՈՒՂԵՒՈՐ Է ԵՂԵԼ, ՈՐՈՆՑ ԵՒՍ ՉԵՆ ԹՈՂԵԼ. (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Ինչ է պատմում Արթուր ուսոցչուհին Սոնա Շահգելդյանը հոսպիտալացվել է Նիկոլ Փաշինյանի «պատասխանը»՝ Լևոն Քոչարյանին Փաշինյանը նույնիսկ ծաղկեպսակ չէր ուղարկել Սերժ Սարգսյանի խոսքը՝ Կուտոյանի հոգեհանգստին․ (տեսանյութ) Տարոն Մարգարյանը՝ Գեորգի Կուտոյանի մասին․ (տեսանյութ) Հրայր Թովմասյանը՝ Կուտոյանի հոգեհանգստին․ (տեսանյութ) Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի արարողությունը․ (տեսանյութ) Ով և ինչ պատճառով էր Կուտոյանին կանչել Լոնդոնից Գեորգի Կուտոյանի հարևանը նոր մանրամասներ է պատմել Երբ ծանոթ ձեռագրի կասկածները հանգիստ չեն տալիս․ Գոհար Աբաջյան Դեպքից առաջ Կուտոյանն ասել է, որ ցանկանում է երեք օր հանգստանալ. մնալով մենակ՝ ալկոհոլ է օգտագործել և․․․ «Մորքուրիս ամուսնուն էլ որ վերացրեցին, էլի նույն բաներն ասացին»․ Սոնա Շահգելդյան

Яндекс.Метрика
website by Sargssyan