Այսօր՝ 30 մարտի 2020թ., 00:00

Զոհ առաջնագծում. պատերազմի վտանգն իրական է դառնում


1in.am-ը գրում է. Առհասարակ` վերջին օրերին հայ-ադրբեջանական առաջնագծում ակնհայտ լարվածություն է նկատվում, ինչը, բնականաբար, նույնիսկ միջազգային փորձագիտական շրջանակներում ակտուալացնում է պատերազմի վերսկսման մասին խոսակցությունները:

 

Ադրբեջանը ակտիվություն է ցուցաբերում ոչ միայն Ղարաբաղի, այլ սովորաբար կայուն համարվող Նախիջևանի տարածքում, որտեղ առաջ է բերել դիրքերը` մոտենալով հայկական դիրքերին ու բնակավայրերին:

Նույնիսկ ադրբեջանական քարոզչությունը երեկ օգտագործեց հայկական կողմի հումանիզմը` Նախիջևանի լքված գյուղերից մեկի գերեզմանատանը մարդկանց այցելությունը ներկայացնելով իրենց զինուժի իբրև թե տարածքային առաջխաղացման համատեքստում:

Բաքվում պատրաստվում են պատերազմի, ինչի պերճախոս վկայությունն իրականացվող ագրեսիվ քարոզչությունն է: Ընդ որում` դա չի կարող հասցեագրված լինել ներքին լսարանին, որովհետև Ադրբեջանում ընտրությունները վաղուց ավարտվել են:

Ըստ ամենայնի` Բաքվում անուղղակի արձագանքում են Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանն, ինչի դրսևորումներից մեկը դարձավ Արցախին բանակցային գործընթաց վերադարձնելու Նիկոլ Փաշինյանի պահանջը:

Բաքվում թերևս կարծում են, որ հիմա պատերազմ սանձազերծելու ամենապատեհ ժամանակն

է, քանի դեռ հայկական հեղափոխության արժեքները չեն կապիտալացվել նաև Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ: Դրանից հետո Հայաստանի դիրքերն անհամեմատ ամուր կլինեն թե բանակցային սեղանի շուրջ և թե` ըստ անհրաժեշտության, ռազմի դաշտում:

Բաքվում շտապում են, քանի դեռ Հայաստանի նոր իշխանության քաղաքականությունն որակական փոփոխությունների չի հանգեցրել ԼՂ բանակցային գործընթացում և հայ- ռուսական հարաբերություններում:

Սերգեյ Լավրով-Զոհրաբ Մնացականյան հանդիպման ժամանակ ՌԴ արտգործնախարարը հայտարարեց, թե բանակցություններին Արցախի մասնակցության հարցում պայմանավորվելու խնդիր ունեն Երևանն ու Բաքուն: Հայկական փորձագիտական շրջանակներում այն կարծիքն է ձևավորվել, թե Լավրովն, ըստ էության, չի հակադրվել Երևանի մոտեցմանը` գնդակը թողնելով Ադրբեջանի դաշտում: Գուցե Բաքվում այլ կարծիքի են ու մտածում են, թե Լավրովը դիվանագիտորեն մերժել է Նիկոլ Փաշինյանի առաջարկը և համերաշխվել է Բաքվի դիրքորոշմանը: Ադրբեջանի վերջին օրերի գործողությունները հուշում են, որ Մոսկվայի դիրքորոշումը Բաքվում նույնիսկ պատերազմ սանձազերծելու ազդակ է հանդիսացել:

Երևանը պահանջում է Արցախի մասնակցությունը բանակցություններին, Ադրբեջանը դրան պատասխանում է կրակոցներով ու պատերազմի սպառնալիքով: Մոսկվան, ցանկության դեպքում, կարող է կանխել նոր պատերազմը, եթե հայտարարի Ադրբեջանին սպառազինությունների մատակարարման դադարեցման մասին: Դա առաջին հերթին կլինի Մոսկվայի քաղաքական ուղերձը` նոր պատերազմի անթույլատրելիության մասին: Բաքուն չի գնա պատերազմի, եթե նոր պատերազմի հարցում դաշնակից չունենա:

Հիմա գնդակը թերևս Հայաստանի նոր իշխանությունների դաշտում է, որոնք պետք է ապացուցեն, որ հայ-ռուսական հարաբերությունները նոր որակ ու բովանդակություն ունեն:

Загрузка...
«Մնաս բարով, տատ ջան․ Կներես, որ սպասնեցի քեզ»․ Հուզիչ պատմություն Նախարարությունը՝ փողոց դուրս գալու նոր կանոններ է սահմանել Տանը ո՞ր մակերեսների վրա են կուտակվում ավելի մեծ քանակությամբ վիրուսներ 7 և բակտերիաներ Վարչապետը դիմեց ժողովրդին․ Նոր հայտարարություն Արսեն Թորոսյանը հայտարարությամբ հանդես եկավ «Ասացին գրառումս խուճապածին է, պետք է ջնջեմ»․ Արտավազդ Սահակյան Էդուարդ Շարմազանովն ինքնամեկուսացվել է Վարակը չի ապրի. COVID-19-ը կարող է նվազել մարտի վերջից ԱՀԿ գլխավոր տնօրենը առողջ կենսակերպի խորհուրդներ է հրապարակել տանը մնացողների համար Ցավոք սրտի, այդպես էլ չկարողացա շնորհակալություն հայտնել․ Հուզիչ պատմություն` բուժաշխատողի ու մեր բոլորի մասին Եվս մի երիտասարդ աղջիկ հրաժարվում է վերցնել Փաշինյանի տված բուկլետն ու Շուշանի նվիրած ծաղիկը․ (Video) Երևանում շտապօգնության աշխատակիցներն իրանական համարանիշներով բեռնատարից իջեցնում են վարորդին և դիմակ հագցնելով՝ հավանաբար տեղափոխում հիվանդանոց. shamshyan.com Ի՞նչ պատահեց Մերկել-Փաշինյան հանդիպման ժամանակ, երբ հանկարծ խափանվեցին «թարգմանիչ» սարքերը. (Տեսանյութ) Քիմ Քարդաշյանը խոսել է նոր հանրահավաքի մասին Երևանում փորձել են 7-ամյա աղջկա առեւանգել. կասկածյալի ինքնությունը հայտնի է․ (տեսանյութ) ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ կյանքով է ապրում Դոն Պիպոն Մանվել Գրիգորյանի «գահընկեց» լինելուց հետո Արցախի «էլիտար» զորամասը․ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Կնոջ նամակի իրական պատմությունը Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը ԱՅՍ ԹՌԻՉՔԻ ՀԱՄԱՐ ՀՀ 5 ՈՒՂԵՒՈՐ Է ԵՂԵԼ, ՈՐՈՆՑ ԵՒՍ ՉԵՆ ԹՈՂԵԼ. (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Ինչ է պատմում Արթուր ուսոցչուհին Սոնա Շահգելդյանը հոսպիտալացվել է Նիկոլ Փաշինյանի «պատասխանը»՝ Լևոն Քոչարյանին Փաշինյանը նույնիսկ ծաղկեպսակ չէր ուղարկել Սերժ Սարգսյանի խոսքը՝ Կուտոյանի հոգեհանգստին․ (տեսանյութ) Տարոն Մարգարյանը՝ Գեորգի Կուտոյանի մասին․ (տեսանյութ) Հրայր Թովմասյանը՝ Կուտոյանի հոգեհանգստին․ (տեսանյութ) Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի արարողությունը․ (տեսանյութ) Ով և ինչ պատճառով էր Կուտոյանին կանչել Լոնդոնից Գեորգի Կուտոյանի հարևանը նոր մանրամասներ է պատմել

Яндекс.Метрика
website by Sargssyan