Այսօր՝ 29 մարտի 2020թ., 00:00

Պուտինի «նվերը» Նիկոլ Փաշինյանին, հանդիպումից առաջ


 

«Ռոսնեֆտ»-ի մամուլի քարտուղար Միխայիլ Լեոնտևը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հղված նամակով ներողություն է խնդրել իր ոչ պատշաճ մեկնաբանության համար: Այս մասին տեղեկացրել են վարչապետի մամուլի ծառայությունից.

«Միխայիլ Լևոնտևը գրավոր նամակ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ ներողություն խնդրելով իր չափազանց զգացմունքային և ոչ պատշաճ մեկնաբանության համար՝ ընդունելով, որ քաղաքական հայացքների տարակարծությունը որևէ կերպ չի կարող արդարացնել արտահայտությունների մեջ իր կտրուկ և կոպիտ լինելը:

Նա նաև ընդգծել է, որ մեկնաբանության անհարկի զգացմունքայնությունը բխել է բացառապես Հայաստանի ճակատագրի վերաբերյալ նրա մտահոգություններով, որին նա համարում է Ռուսաստանի մտերիմ պատմական դաշնակից:

Նա հավաստիացրել է, որ տարաբնույթ հաղորդումներում իր մեկնաբանությունները որևէ կերպ չեն առնչվում «Ռոսնեֆտ»-ի դիրքորոշման հետ և հույս է հայտնել, որ իր անշրջահայաց պահվածքը որևէ կերպ չի անդրադառնա «Ռոսնեֆտ»-ի և Հայաստանի միջև դրական համագործակցության վրա», ասվում է հաղորդագրության մեջ:

Լեոնտեւի ելույթը Կոմսոմոլսկայա պրավդայի ռադիոյով տեղի ունեցավ Երեւանում ծավալված դրամատիկ իրադարձությունների ժամանակ: Նա ասել էր, որ Հայաստանն առանց Ռուսաստանի գոյություն չէր ունենա, որ Հայաստանը ծանր բեռ է Ռուսաստանի համար, որի պատճառով չեն կարողանում լիարժեք հարաբերություներ հաստատել եղբայրական ադրբեջանցի ժողովրդի հետ, եւ այլն:

Այն մեծ աղմուկ հանեց, Կրեմլը հանդես եկավ հաղորդագրությամբ, որ դա մասնավոր կարծիք է եւ չի արտահայտում պաշտոնական դիրքորոշումը:Մյուս կողմից, Լեոնտեւը, ով Ռուսաստանի պետական Ռոսնեֆտ ընկերության փոխնախագահն է, չէր կարող հենց այնպես հայտնել իր մասնավոր կարծիքը:

Загрузка...

Ռուսաստանում այդ օրերին հետաքրքիր իրավիճակ էր՝ Կրեմլին մոտ կանգնած փորձագիտական հանրույթը խիստ բացասական էր արձագանքում Հայաստանի իրադարձություններին, բայց պաշտոնական Մոսկվան հայտարարում էր չմիջամտելու մասին, երբեմն նաեւ հիացական հայտարարություններ անելով:

Ըստ ամենայնի, մի կողմից սա արտահայտում էր Մոսկվայում անորոշ վիճակը հայկական իրադարձությունների հանդեպ, մյուս կողմից այսպիսով փորձ էր արվում լուծել երկու խնդիր՝ հանգստացնել ծայրահեղության հասցված ռուսական հանրությանը եւ հայերի մոտ բարձրացնել պաշտոնական Մոսկվայի վարկը, որը ոչնչացել էր ապրիլյան պատերազմից հետո:

Եվ ահա, Լեոնտեւը նամակով ներողություն է խնդրում իր հայտարարությունների համար: Սա էլ երեւի մտնում է ժանրի կանոնների մեջ, քանի որ նույն Կոմսոմոլսկայա պրավդայի ռադիոյով նա վերջերս կրկին խոսել է Հայաստանի իրադարձությունների մասին ու կրկին անպարկեշտ հայտարարություններով:

Երեւում է՝ Սոչիում ապրիլի 14-ին Պուտինի հետ հանդիպումից առաջ սա ռուսական կողմի «նվերն» է Նիկոլ Փաշինյանին: Ի դեպ, պետք է նշել, որ սա հազվադեպ, գուցե թե առաջին դեպքն է, երբ ռուսական փորձագիտական կամ պաշտոնական հանրությունից ներողություն է հնչում Հայաստանի ու հայերի հասցեին. գրում է Lragir.am-ը:

Загрузка...
Վարչապետը դիմեց ժողովրդին․ Նոր հայտարարություն Արսեն Թորոսյանը հայտարարությամբ հանդես եկավ «Ասացին գրառումս խուճապածին է, պետք է ջնջեմ»․ Արտավազդ Սահակյան Էդուարդ Շարմազանովն ինքնամեկուսացվել է Վարակը չի ապրի. COVID-19-ը կարող է նվազել մարտի վերջից ԱՀԿ գլխավոր տնօրենը առողջ կենսակերպի խորհուրդներ է հրապարակել տանը մնացողների համար Ցավոք սրտի, այդպես էլ չկարողացա շնորհակալություն հայտնել․ Հուզիչ պատմություն` բուժաշխատողի ու մեր բոլորի մասին Եվս մի երիտասարդ աղջիկ հրաժարվում է վերցնել Փաշինյանի տված բուկլետն ու Շուշանի նվիրած ծաղիկը․ (Video) Երևանում շտապօգնության աշխատակիցներն իրանական համարանիշներով բեռնատարից իջեցնում են վարորդին և դիմակ հագցնելով՝ հավանաբար տեղափոխում հիվանդանոց. shamshyan.com Ի՞նչ պատահեց Մերկել-Փաշինյան հանդիպման ժամանակ, երբ հանկարծ խափանվեցին «թարգմանիչ» սարքերը. (Տեսանյութ) Քիմ Քարդաշյանը խոսել է նոր հանրահավաքի մասին Երևանում փորձել են 7-ամյա աղջկա առեւանգել. կասկածյալի ինքնությունը հայտնի է․ (տեսանյութ) ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ կյանքով է ապրում Դոն Պիպոն Մանվել Գրիգորյանի «գահընկեց» լինելուց հետո Արցախի «էլիտար» զորամասը․ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Կնոջ նամակի իրական պատմությունը Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը ԱՅՍ ԹՌԻՉՔԻ ՀԱՄԱՐ ՀՀ 5 ՈՒՂԵՒՈՐ Է ԵՂԵԼ, ՈՐՈՆՑ ԵՒՍ ՉԵՆ ԹՈՂԵԼ. (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Ինչ է պատմում Արթուր ուսոցչուհին Սոնա Շահգելդյանը հոսպիտալացվել է Նիկոլ Փաշինյանի «պատասխանը»՝ Լևոն Քոչարյանին Փաշինյանը նույնիսկ ծաղկեպսակ չէր ուղարկել Սերժ Սարգսյանի խոսքը՝ Կուտոյանի հոգեհանգստին․ (տեսանյութ) Տարոն Մարգարյանը՝ Գեորգի Կուտոյանի մասին․ (տեսանյութ) Հրայր Թովմասյանը՝ Կուտոյանի հոգեհանգստին․ (տեսանյութ) Գեորգի Կուտոյանի հոգեհանգստի արարողությունը․ (տեսանյութ) Ով և ինչ պատճառով էր Կուտոյանին կանչել Լոնդոնից Գեորգի Կուտոյանի հարևանը նոր մանրամասներ է պատմել Երբ ծանոթ ձեռագրի կասկածները հանգիստ չեն տալիս․ Գոհար Աբաջյան Դեպքից առաջ Կուտոյանն ասել է, որ ցանկանում է երեք օր հանգստանալ. մնալով մենակ՝ ալկոհոլ է օգտագործել և․․․ «Մորքուրիս ամուսնուն էլ որ վերացրեցին, էլի նույն բաներն ասացին»․ Սոնա Շահգելդյան

Яндекс.Метрика
website by Sargssyan