Այսօր՝ 05 ապրիլի 2020թ., 00:00

«Ադրբեջանական դրոշը բարձրացվելու է Շուշայում». Ալիևը հոխորտացել է


 

«Հայ-ադրբեջանական հակամարտության հետ կապված մեր սկզբունքային դիրքորոշումը մնում է անփոփոխ»:Այդ մասին հինգշաբթի՝ համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի ծննդյան 95-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությանը իր ելույթում հայտարարել է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Հայ-ադրբեջանական հակամարտությունը պետք է իր լուծումը գտնի միայն միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների հիման վրա, Ադրբեջանի "տարածքային ամբողջականությունը" պետք է լիովին վերականգնվի, ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 4 բանաձևերը պետք է կատարվեն:

Այդ բանաձևերում պարզ ասվում է, որ օկուպացիոն ուժերը պետք է անվերապահորեն լքեն օկուպացված հողերը: Հակամարտության լուծման այլ ուղիներ չկան: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի հանդիսանում բանակցությունների թեմա, երբեք չի եղել ու չի լինի:

Ադրբեջանական ժողովուրդը և Ադրբեջանի պետությունը երբեք թույլ չեն տա, որպեսզի "ադրբեջանական հողում" ստեղծվի երկրորդ հայկական պետություն: Եթե որևէ մեկը մտածում է այլ կերպ, ես համարում եմ, որ նա իզուր է ապրում պատրանքներով:

Մենք կառուցել ենք ուժեղ բանակ: Բանակի հզորությունը որոշող առաջատար վարկանիշային գործակալությունները ադրբեջանական բանակը դիտարկում են 50 ուժեղ բանակների թվում: Մենք գիտենք դա և մեր ռազմական հզորությունը օրեցօր աճում է:

Երկու տարի առաջ ադրբեջանական բանակը "օկուպանտներից ազատագրել է" Աղդերեյի, Ֆիզուլիի, Ջեբրաիլի շրջանների տարածքների մի մասը և այդ հողերում, մեր հարազատ հողերում այսօր ծածանվում է Ադրբեջանի դրոշը:

Загрузка...

Վստահ եմ, որ կգա օրը և ադրբեջանական դրոշը կբարձրացվի՝ այսօր դեռ "օկուպացման տակ" գտնվող բոլոր տարածքներում, այդ թվում նաև Շուշայում և Ստեփանակերտը»,- ասել է Ալիևը:

Իսկ այսօր ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը թվիթերյան իր էջում արձագանքել է Հեյդար Ալիեւի 95-ամյակի արարողության ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հնչեցրած հայտարարություններին:

«Խորհրդանշական է, որ հայտարարությունն արվել է մի մարդու նվիրված միջոցառմանը , որը նույն կերպ էր մտածում, բայց պարտություն կրեց: Նույն ճակատագիրն է սպասվում նաև նրա որդուն:

Հայրը բավականաչափ խելամտություն է ունեցել դադար առնելու, հրադադար խնդրելու համար: Ադրբեջանի ժողովուրդը կարող է հույս ունենալ, որ խելամտությունը ժառանգականորեն է փոխանցվում»: Zham.am

Загрузка...
Տիգրան Ավինյանը ձեռագիր նամակ է գրել փոքրիկ աղջկան 5 նշան, որոնք վկայում են, որ դուք արդեն կրել եք COVID-19-ը․ ՍՏՈՒԳԵՔ Մեկ շաբաթ է՝ կարանտինում 9 ամսական երեխաս ոչինչ չի ուտում. 168.am (Ֆոտո) 18 օր կարանտինում գտնվող մեր հայրենակիցը պատմում է Իսպանիայից Վլադիմիր Պուտինը սերտ շփում է ունեցել կորոնավիրուսով վարակակրի հետ Արսեն Թորոսյանը հրաշալի լուր հայտնեց Կորոնավիրուսը հաղթահարած Օլգա Կուրիլենկոն պատասխանել է հիվանդության մասին հարցերին Կորոնավիրուսը չի փոխանցվում օդով. ԱՀԿ «Մնաս բարով, տատ ջան․ Կներես, որ սպասնեցի քեզ»․ Հուզիչ պատմություն Նախարարությունը՝ փողոց դուրս գալու նոր կանոններ է սահմանել Տանը ո՞ր մակերեսների վրա են կուտակվում ավելի մեծ քանակությամբ վիրուսներ 7 և բակտերիաներ Վարչապետը դիմեց ժողովրդին․ Նոր հայտարարություն Արսեն Թորոսյանը հայտարարությամբ հանդես եկավ «Ասացին գրառումս խուճապածին է, պետք է ջնջեմ»․ Արտավազդ Սահակյան Էդուարդ Շարմազանովն ինքնամեկուսացվել է Վարակը չի ապրի. COVID-19-ը կարող է նվազել մարտի վերջից ԱՀԿ գլխավոր տնօրենը առողջ կենսակերպի խորհուրդներ է հրապարակել տանը մնացողների համար Ցավոք սրտի, այդպես էլ չկարողացա շնորհակալություն հայտնել․ Հուզիչ պատմություն` բուժաշխատողի ու մեր բոլորի մասին Եվս մի երիտասարդ աղջիկ հրաժարվում է վերցնել Փաշինյանի տված բուկլետն ու Շուշանի նվիրած ծաղիկը․ (Video) Իմ մահվան համար աղոթող բոլոր կանանց Երևանում շտապօգնության աշխատակիցներն իրանական համարանիշներով բեռնատարից իջեցնում են վարորդին և դիմակ հագցնելով՝ հավանաբար տեղափոխում հիվանդանոց. shamshyan.com Ի՞նչ պատահեց Մերկել-Փաշինյան հանդիպման ժամանակ, երբ հանկարծ խափանվեցին «թարգմանիչ» սարքերը. (Տեսանյութ) Քիմ Քարդաշյանը խոսել է նոր հանրահավաքի մասին Երևանում փորձել են 7-ամյա աղջկա առեւանգել. կասկածյալի ինքնությունը հայտնի է․ (տեսանյութ) ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ կյանքով է ապրում Դոն Պիպոն Մանվել Գրիգորյանի «գահընկեց» լինելուց հետո Արցախի «էլիտար» զորամասը․ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Կնոջ նամակի իրական պատմությունը Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը ԱՅՍ ԹՌԻՉՔԻ ՀԱՄԱՐ ՀՀ 5 ՈՒՂԵՒՈՐ Է ԵՂԵԼ, ՈՐՈՆՑ ԵՒՍ ՉԵՆ ԹՈՂԵԼ. (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Ինչ է պատմում Արթուր ուսոցչուհին

Яндекс.Метрика
website by Sargssyan