Այսօր՝ 06 հունիսի 2020թ., 00:00

Նիկոլ Փաշինյանն ասաց` որ դեպքում կհրաժարվի վարչապետի պաշտոնից


 

«Իմ քայլը» շարժման առաջնորդ և ՀՀ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը խոսել է արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին։

Թե ինչպիսին կլինի ապագա կառավարության կազմը, առայժմ հստակ չէ։

«Այս պահին որևէ բան չեմ կարող ասել։ Կան կառավարության կազմի մի քանի տարբերակներ։ Պարզ կլինի քաղաքական իրավիճակից։Մենք կարձանագրենք քաղաքային իրավիճակը և դրա վրա հենվելով` կփորձենք համաձայնության գալ»,- նշեց Փաշինյանը։

 

Նրա խոսքով` կառավարությունն ի վերջո անցողիկ է, իսկ հեղափոխությունն ու դրա արդյունքները պատմական նշանակություն ունեն, որոնք պետք է իրենց ներկայությունն ապահովեն երկար տարիներ։

 

«Սա սիրո և համերաշխության հեղափոխություն է։ Նաև մշակութային քաղաքականությունը պետք է հետապնդի այդ քաղաքականությունը, որ առաջիկա հարյուրամյակներում սիրո և համերաշխության ոգին լինի Հայաստանում։

Ի վերջո, ժամանակավոր կառավարությունը կարող է որոշակի հիմքեր դնել, որոնք կարող են մնայուն լինել»,- ասել է Փաշինյանը։

ԱԺ-ն արձակելու ու նոր ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ է, որ խորհրդարանը 2 անգամ տապալի վարչապետի ընտրությունները։

 

«Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները:

Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով»,- ասված է մայր օրենքի համապատասխան հոդվածում։

 

Այս դեպքում ԱԺ-ն արձակելու համար անհրաժեշտ կլինի ևս 2 շաբաթ`ապրիլի 30-ից հետո։ Նոր ԱԺ ընտրելու հաջորդ տարբերակը կառավարության ծրագիրը մերժելն է։ Այս դեպքում խորհրդարանը պետք է ընտրի վարչապետին, սպասի նրա կառավարության ձևավորմանն ու ծրագրի ներկայացմանը և չհաստատի այն։

Այսինքն` ամենաուշը ապրիլի 30-ից հետո ԱԺ-ն պետք է վարչապետ ընտրի առաջադրված թեկնածուին։ Նոր վարչապետը տասնհինգօրյա ժամկետում կազմավորում է նոր կառավարություն։

 

Դրանից հետո առավելագույնը 20 օրում վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում կառավարության ծրագիրը:Սահմանադրության 151 հոդվածով` եթե Ազգային ժողովը հավանություն չի տալիս Կառավարության ծրագրին, Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով:

Այս դեպքում Ազգային ժողովն արձակելը կտևի ապրիլի 30-ից հետո առավելագույնը 35 օր։

 Իրադարձությունների զարգացման մի քանի սցենար կա, և արտահերթ ընտրությունները կախված են իրավիճակից, այսօր մշակույթի գործիչների հետ հանդիպումից հետո լրագրողերին ասաց «Ելք» խմբակցության» ղեկավար Նիկոլ Փաշինյանը։

«Վարչապետ ընտրվելու պարագայում, եթե տեսնեմ, որ կան ժողովրդավարական, լեգիտիմ, թափանցիկ ընտրություններ անցկացնելու լիարժեք պայմաններ, այո՛, ես կհրաժարվեմ վարչապետի պաշտոնից»,- նշեց նա։ / Sputnik.Armenia /

Загрузка...
Կենդանակերպի երեք նշան, ովքեր ամենաշատն են պաշտպանված կորոնավիրուսից Տիգրան Ավինյանը ձեռագիր նամակ է գրել փոքրիկ աղջկան 5 նշան, որոնք վկայում են, որ դուք արդեն կրել եք COVID-19-ը․ ՍՏՈՒԳԵՔ Մեկ շաբաթ է՝ կարանտինում 9 ամսական երեխաս ոչինչ չի ուտում. 168.am (Ֆոտո) 18 օր կարանտինում գտնվող մեր հայրենակիցը պատմում է Իսպանիայից Վլադիմիր Պուտինը սերտ շփում է ունեցել կորոնավիրուսով վարակակրի հետ Արսեն Թորոսյանը հրաշալի լուր հայտնեց Կորոնավիրուսը հաղթահարած Օլգա Կուրիլենկոն պատասխանել է հիվանդության մասին հարցերին Կորոնավիրուսը չի փոխանցվում օդով. ԱՀԿ «Մնաս բարով, տատ ջան․ Կներես, որ սպասնեցի քեզ»․ Հուզիչ պատմություն Նախարարությունը՝ փողոց դուրս գալու նոր կանոններ է սահմանել Տանը ո՞ր մակերեսների վրա են կուտակվում ավելի մեծ քանակությամբ վիրուսներ 7 և բակտերիաներ Վարչապետը դիմեց ժողովրդին․ Նոր հայտարարություն Արսեն Թորոսյանը հայտարարությամբ հանդես եկավ «Ասացին գրառումս խուճապածին է, պետք է ջնջեմ»․ Արտավազդ Սահակյան Էդուարդ Շարմազանովն ինքնամեկուսացվել է Վարակը չի ապրի. COVID-19-ը կարող է նվազել մարտի վերջից ԱՀԿ գլխավոր տնօրենը առողջ կենսակերպի խորհուրդներ է հրապարակել տանը մնացողների համար Ցավոք սրտի, այդպես էլ չկարողացա շնորհակալություն հայտնել․ Հուզիչ պատմություն` բուժաշխատողի ու մեր բոլորի մասին Եվս մի երիտասարդ աղջիկ հրաժարվում է վերցնել Փաշինյանի տված բուկլետն ու Շուշանի նվիրած ծաղիկը․ (Video) Իմ մահվան համար աղոթող բոլոր կանանց Երևանում շտապօգնության աշխատակիցներն իրանական համարանիշներով բեռնատարից իջեցնում են վարորդին և դիմակ հագցնելով՝ հավանաբար տեղափոխում հիվանդանոց. shamshyan.com Ի՞նչ պատահեց Մերկել-Փաշինյան հանդիպման ժամանակ, երբ հանկարծ խափանվեցին «թարգմանիչ» սարքերը. (Տեսանյութ) Քիմ Քարդաշյանը խոսել է նոր հանրահավաքի մասին Երևանում փորձել են 7-ամյա աղջկա առեւանգել. կասկածյալի ինքնությունը հայտնի է․ (տեսանյութ) ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ կյանքով է ապրում Դոն Պիպոն Մանվել Գրիգորյանի «գահընկեց» լինելուց հետո Արցախի «էլիտար» զորամասը․ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Կնոջ նամակի իրական պատմությունը Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը ԱՅՍ ԹՌԻՉՔԻ ՀԱՄԱՐ ՀՀ 5 ՈՒՂԵՒՈՐ Է ԵՂԵԼ, ՈՐՈՆՑ ԵՒՍ ՉԵՆ ԹՈՂԵԼ. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Яндекс.Метрика
website by Sargssyan