Այսօր՝ 06 հունիսի 2020թ., 00:00

Նոր իրավիճակ ընդդիմության դաշտում


 

Իհարկե, չարժե ընկնել իրադարձությունների զարգացումից առաջ, առավել ևս, որ դեռ չի էլ մեկնարկել Նիկոլ Փաշինյան-Կարեն Կարապետյան բանակցությունը, այսպես ասած, իշխանության փոխանցման ճանապարհային քարտեզի շուրջ, այդուհանդերձ թերևս ժամանակն է արձանագրել հեղափոխության առաջին փուլի, այսպես ասած, քաղաքական արդյունքները՝ հատկապես, որ օրակարգում է արտահերթ ընտրության հարցը:

Իհարկե, ինքնին դեռ հարց է ոչ միայն դրա շուրջ համաձայնությունը, այլ նաև դրա պայմանները, անցկացման, կազմակերպման, վերահսկման մեխանիզմները և այլն, բայց առաջնորդվենք ճանապարհային քարտեզի ներկայացված ձևով ընդունման կանխավարկածով և դիտարկենք, թե, օրինակ, ինչպիսի հարաբերակցությամբ է մոտենում նախընտրական իրավիճակին քաղաքական դաշտը:

Այդ առումով հատկանշական է, որ «Իմ քայլը» շարժման հաղթանակի վերահասությանը զուգահեռ, երբ արդեն ակնառու էր դառնում, որ առնվազն Սերժ Սարգսյանի հրաժարականը դառնում է անխուսափելի, շարժման հանդեպ տարբեր ձևաչափի լոյալության հայտեր սկսեցին ներկայացնել քաղաքական դաշտի ամենատարբեր ուժեր, որոնք հավակնում են լինել հիմնական կազմի կամ խաղացողների շրջանակի մաս:

Այսինքն՝ այդ ուժերն արդեն պատրաստվում են ներգրավվել նախընտրական գործընթացին: Սակայն այստեղ իրավիճակը իհարկե բավականին կոնկրետ է՝ այն իմաստով, որ ընդդիմադիր դաշտում ներկայումս երևի թե Նիկոլ Փաշինյանին որոշակի մրցակցություն կարող է ցուցաբերել միայն Գագիկ Ծառուկյանը՝ իր դաշինքով կամ կուսակցությամբ:

Միևնույն ժամանակ, հետաքրքիր է այն, որ նրանց ընտրազանգվածները լինելու են տարբեր, առնվազն հիմնական շերտի մասով: Ավելին, այդ իմաստով Ծառուկյանը ծածկում է թերևս ավելի շատ մյուս ընդդիմադիր ուժերի ընտրազանգվածը, քան Նիկոլ Փաշինյանի կամ «Քաղաքացիական պայմանագրի»:

Այդ իմաստով արտահերթ ընտրությունը քաղաքական վերակտիվացման շանս դիտարկող ուժերին երևի թե այլ բան չի մնա, քան ընտրել որևէ մեկին միանալու տարբերակը՝ կամ Ծառուկյանին, կամ Փաշինյանին:

Թեև նրանցից շատերը գուցե նախընտրեն միանալ ՀՀԿ-ին, եթե, իհարկե, ՀՀԿ-ն մասնակցի արտահերթ ընտրության, որովհետև ազատ և լիովին վերահսկելի օրինական ընտրության դեպքում դժվար է պատկերացնել, թե ինչ գործոնի հաշվին է ՀՀԿ-ն մտնելու խորհրդարան:

Ի դեպ, հետաքրքիր է նաև, թե ինչ կլինի «Ելք»-ի ճակատագիրը: Այն ներկայումս գործնականում Նիկոլի ձեռքում է, և Փաշինյանն է թելադրելու, այսպես ասած, հետագա զարգացումները դաշինքում:

«Քաղաքացիական պայմանագիրը», այսպես ասած, միայնակ, իր ուժերով գնացել է փողոց և հասել հաջողության, և ըստ այդմ՝ միանգամայն բնական է, որ արտահերթ ընտրության դեպքում արդեն, երբ, այսպես ասած, հեղափոխական գործընթացը տեղափոխվի ընտրական հուն, քաղաքական այդ ուժը ցուցաբերի արդեն այդտեղ էլ ըստ էության վաստակած առանձնության իրավունք:

Համենայնդեպս, ներկայիս ոգևորության ալիքի վրա «Քաղաքացիական պայմանագիրն» ու Փաշինյանը ունեն այդպիսի հավակնության հիմնավոր իրավունք: Իհարկե, այստեղ հարց է՝ «Ելք»-ով գնալը՝ ՔՊ գերակայությամբ, ավելի կմեծացնի՞ շանսը, թե՞ ոչ, ընդամենը կնշանակի եղած շանսից բաժին հանել մյուս երկու գործընկերներին, որոնք թերահավատ էին հրապարակային գործընթացի հաջողության հարցում:

Մեկ այլ հարց է այն, թե ինչպիսին կլինի շարժման մյուս սեգմենտների վերաբերմունքը այդ ամենին և մասնակցության տարբերակը: Որովհետև բացի ՔՊ-ից, որն իհարկե առաջնորդում էր, շարժմանը դերակատար էր նաև «Մերժիր Սերժին» քաղաքացիական նախաձեռնությունը, որի անդամները, այսպես ասած, բազմակուսակցական կազմ էին, տարբեր քաղաքական ուժերի և հայացքների տեր երիտասարդներ: Ինչպիսի դիրքավորում կունենան նրանք արտահերթ ընտրության դեպքում:

Առայժմ, իհարկե, այդ դիտարկումները հիպոթետիկ են, քանի որ բուն շարժման խնդիրն առայժմ դեռևս մնում է ձեռք բերած հաջողության դե յուրե և դե ֆակտո արձանագրումը, այսինքն՝ արտահերթ ընտրության հեռանկարի անշրջելիությունը և, իհարկե, ընտրության դեպքում լիակատար հանրային վերահսկելիությունն ապահովելը. գրում է 1in.am-ը:

Загрузка...
Կենդանակերպի երեք նշան, ովքեր ամենաշատն են պաշտպանված կորոնավիրուսից Տիգրան Ավինյանը ձեռագիր նամակ է գրել փոքրիկ աղջկան 5 նշան, որոնք վկայում են, որ դուք արդեն կրել եք COVID-19-ը․ ՍՏՈՒԳԵՔ Մեկ շաբաթ է՝ կարանտինում 9 ամսական երեխաս ոչինչ չի ուտում. 168.am (Ֆոտո) 18 օր կարանտինում գտնվող մեր հայրենակիցը պատմում է Իսպանիայից Վլադիմիր Պուտինը սերտ շփում է ունեցել կորոնավիրուսով վարակակրի հետ Արսեն Թորոսյանը հրաշալի լուր հայտնեց Կորոնավիրուսը հաղթահարած Օլգա Կուրիլենկոն պատասխանել է հիվանդության մասին հարցերին Կորոնավիրուսը չի փոխանցվում օդով. ԱՀԿ «Մնաս բարով, տատ ջան․ Կներես, որ սպասնեցի քեզ»․ Հուզիչ պատմություն Նախարարությունը՝ փողոց դուրս գալու նոր կանոններ է սահմանել Տանը ո՞ր մակերեսների վրա են կուտակվում ավելի մեծ քանակությամբ վիրուսներ 7 և բակտերիաներ Վարչապետը դիմեց ժողովրդին․ Նոր հայտարարություն Արսեն Թորոսյանը հայտարարությամբ հանդես եկավ «Ասացին գրառումս խուճապածին է, պետք է ջնջեմ»․ Արտավազդ Սահակյան Էդուարդ Շարմազանովն ինքնամեկուսացվել է Վարակը չի ապրի. COVID-19-ը կարող է նվազել մարտի վերջից ԱՀԿ գլխավոր տնօրենը առողջ կենսակերպի խորհուրդներ է հրապարակել տանը մնացողների համար Ցավոք սրտի, այդպես էլ չկարողացա շնորհակալություն հայտնել․ Հուզիչ պատմություն` բուժաշխատողի ու մեր բոլորի մասին Եվս մի երիտասարդ աղջիկ հրաժարվում է վերցնել Փաշինյանի տված բուկլետն ու Շուշանի նվիրած ծաղիկը․ (Video) Իմ մահվան համար աղոթող բոլոր կանանց Երևանում շտապօգնության աշխատակիցներն իրանական համարանիշներով բեռնատարից իջեցնում են վարորդին և դիմակ հագցնելով՝ հավանաբար տեղափոխում հիվանդանոց. shamshyan.com Ի՞նչ պատահեց Մերկել-Փաշինյան հանդիպման ժամանակ, երբ հանկարծ խափանվեցին «թարգմանիչ» սարքերը. (Տեսանյութ) Քիմ Քարդաշյանը խոսել է նոր հանրահավաքի մասին Երևանում փորձել են 7-ամյա աղջկա առեւանգել. կասկածյալի ինքնությունը հայտնի է․ (տեսանյութ) ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ կյանքով է ապրում Դոն Պիպոն Մանվել Գրիգորյանի «գահընկեց» լինելուց հետո Արցախի «էլիտար» զորամասը․ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Կնոջ նամակի իրական պատմությունը Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը ԱՅՍ ԹՌԻՉՔԻ ՀԱՄԱՐ ՀՀ 5 ՈՒՂԵՒՈՐ Է ԵՂԵԼ, ՈՐՈՆՑ ԵՒՍ ՉԵՆ ԹՈՂԵԼ. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Яндекс.Метрика
website by Sargssyan