Այսօր՝ 05 հունիսի 2020թ., 00:00

Ադրբեջանում անասելի խուճապ է․ Ինչ է սպասվում մոտ օրերին․․․


Խըզիում ադրբեջնական զինապահեստում հրդեհ է բռնկվել: Հաջորդել են պայթյուններ: Տարհանվել է մերձակա վեց գյուղերի բնակչությունը: Մարդկանց համար վրանային ճամբարներ ստեղծել է ԱԻ նախարարությունը: Աղետի վայրում աշխատում են հրշեջ-փրկարարներ, բժիշկներ: Երթեւեկությունը դեպի Ռուսաստանի սահման դադարեցված է, փակ է Բաքու-Ղուբա ավտոճանապարհի հիսուն կիլոմետրանոց հատվածը: Սոցիալական ցանցերում տեղեկություն է հայտնվել, որ բնակչության տարհանում է սկսվել, երբ բնակավայրերում արկեր են պայթել: Ադրբեջանի առողջապահության նախարարությունը հայտնել է ընդամենը վեց վիրավորի մասին: Այդ տեղեկատվությանը շատ դժվար է հավատ ընծայել` դատելով միայն այն փաստից, որ վեց գյուղերի բնակիչներ տարհանվել են, ինչը խոսում է աղետի իրական ծավալների մասին:

Դեպքը տեղի է ունեցել առավոտյան` ժամը 9-ի սահմաններում: Մինչդեռ տեղեկատվությունը տարածվել է ուշացումով: Իսկ ավելի ուշ հայտնի է դարձել, որ Իլհամ Ալիեւի կարգադրությամբ ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որի կազմում ընդգրկվել են ՊՆ, ԱԻն, ճանապարհային ոստիկանության, դատախազության, առողջապահության նախարարության եւ գործադիր իշխանության տեղական մարմինների ներկայացուցիչներ: Դատախազությունը, ՊՆ-ն եւ ԱԻՆ-ը հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որտեղ ասված է, որ զորամասերից մեկի զինապահեստում չպարզաբանված հանգամանքներում հրդեհ է բռնկվել, որի հետեւանքով «պայթել են ուտիլիզացիայի համար առանձնացված զինամթերքներ»:

Վերջին ձեւակերպումն ակնհայտորեն արված է տպավորություն մեղմելու համար: Պարզ է, որ բռնկված հրդեհը չէր կարող հասնել միայն «ուտիլիզացիայի համար առանձնացված» զինամթերքների պահեստին, իսկ մյուսները թողնել անվտանգ: Իրականում, ամենայն հավանականությամբ, հրդեհը եւ պայթյունները խուճապ են առաջացրել ոչ միայն տվյալ զորամասում եւ հարակից բնակավայրերում, այլեւ Ադրբեջանում առհասարակ:

Զինդատախազությունը հարուցել է քրեական գործ, զորամասի հրամանատարությունը եւ կոնկրետ պատասխանատու անձինք, հավանաբար, արդեն իսկ ձերբակալված են:
Այդ պայթյուններն ի դերեւ են հանում Ադրբեջանում «ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխան զինված ուժեր ունենալու» մասին ալիեւյան քարոզչությունը, մերկացնում դաժան իրականությունը:

Դա է պատճառը, որ աղետի վայր լրագրողների մուտքն արգելված է, մաս-մեդիան տարածում է բացառապես պաշտոնական տեղեկատվություն: Բացառություն են սոցիալական ցանցերը, որտեղ օգտատերերը նաեւ տեսանյութեր են հրապարակում: Դրանք սիրողական տեսագրություններ են, բայց նույնիսկ այդ մակարդակով էլ որոշակի տպավորություն են փոխանցում. Բաքվից 60 կիլոմետր հեռավարության մի զինվորական ավան ամբողջովին մատնվել է հրդեհի:

Պատահարի մասին, կարելի է համոզված լինել, սպառիչ տեղեկատվություն չի տրվի: Ալիեւյան քարոզչությունն ամեն ինչ կանի, որպեսզի նվազեցնի կատարվածը: Իրականում, սակայն, զինապահեստների կորուստը, դրա պատճառով Ադրբեջանի կրած նյութական եւ մանավանդ բարոյական ահռելի վնասների թեման դառնալու են ներիշխանական սուր քննարկումների առարկա: Հնարավոր է, որ լինեն նաեւ մի շարք պաշտոնանկություններ: Խուճապը հաղթահարելուց հետո գալու է պատասխանատվության կանչելու հերթը․ գրում է hraparak.am-ը

Կենդանակերպի երեք նշան, ովքեր ամենաշատն են պաշտպանված կորոնավիրուսից Տիգրան Ավինյանը ձեռագիր նամակ է գրել փոքրիկ աղջկան 5 նշան, որոնք վկայում են, որ դուք արդեն կրել եք COVID-19-ը․ ՍՏՈՒԳԵՔ Մեկ շաբաթ է՝ կարանտինում 9 ամսական երեխաս ոչինչ չի ուտում. 168.am (Ֆոտո) 18 օր կարանտինում գտնվող մեր հայրենակիցը պատմում է Իսպանիայից Վլադիմիր Պուտինը սերտ շփում է ունեցել կորոնավիրուսով վարակակրի հետ Արսեն Թորոսյանը հրաշալի լուր հայտնեց Կորոնավիրուսը հաղթահարած Օլգա Կուրիլենկոն պատասխանել է հիվանդության մասին հարցերին Կորոնավիրուսը չի փոխանցվում օդով. ԱՀԿ «Մնաս բարով, տատ ջան․ Կներես, որ սպասնեցի քեզ»․ Հուզիչ պատմություն Նախարարությունը՝ փողոց դուրս գալու նոր կանոններ է սահմանել Տանը ո՞ր մակերեսների վրա են կուտակվում ավելի մեծ քանակությամբ վիրուսներ 7 և բակտերիաներ Վարչապետը դիմեց ժողովրդին․ Նոր հայտարարություն Արսեն Թորոսյանը հայտարարությամբ հանդես եկավ «Ասացին գրառումս խուճապածին է, պետք է ջնջեմ»․ Արտավազդ Սահակյան Էդուարդ Շարմազանովն ինքնամեկուսացվել է Վարակը չի ապրի. COVID-19-ը կարող է նվազել մարտի վերջից ԱՀԿ գլխավոր տնօրենը առողջ կենսակերպի խորհուրդներ է հրապարակել տանը մնացողների համար Ցավոք սրտի, այդպես էլ չկարողացա շնորհակալություն հայտնել․ Հուզիչ պատմություն` բուժաշխատողի ու մեր բոլորի մասին Եվս մի երիտասարդ աղջիկ հրաժարվում է վերցնել Փաշինյանի տված բուկլետն ու Շուշանի նվիրած ծաղիկը․ (Video) Իմ մահվան համար աղոթող բոլոր կանանց Երևանում շտապօգնության աշխատակիցներն իրանական համարանիշներով բեռնատարից իջեցնում են վարորդին և դիմակ հագցնելով՝ հավանաբար տեղափոխում հիվանդանոց. shamshyan.com Ի՞նչ պատահեց Մերկել-Փաշինյան հանդիպման ժամանակ, երբ հանկարծ խափանվեցին «թարգմանիչ» սարքերը. (Տեսանյութ) Քիմ Քարդաշյանը խոսել է նոր հանրահավաքի մասին Երևանում փորձել են 7-ամյա աղջկա առեւանգել. կասկածյալի ինքնությունը հայտնի է․ (տեսանյութ) ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ կյանքով է ապրում Դոն Պիպոն Մանվել Գրիգորյանի «գահընկեց» լինելուց հետո Արցախի «էլիտար» զորամասը․ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Կնոջ նամակի իրական պատմությունը Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը ԱՅՍ ԹՌԻՉՔԻ ՀԱՄԱՐ ՀՀ 5 ՈՒՂԵՒՈՐ Է ԵՂԵԼ, ՈՐՈՆՑ ԵՒՍ ՉԵՆ ԹՈՂԵԼ. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Яндекс.Метрика
website by Sargssyan