Այսօր՝ 06 հունիսի 2020թ., 00:00

Թուրք հատուկջոկատայինները քաղաքացիական հագուստով մտնում ու հայերեն են խոսում քրդերի տներում ՝ ծպտյալ հայերին բացահայտելու համար


Այժմյան Թուրքիայի տարածքում գտնվող Դիարբեքիրի նահանգի Հազզո շրջանի քրդաբնակ գյուղերից մեկում 76-ամյա Սանիյե Էքթին ենթարկվել է թուրք հատուկջոկատայինների ճնշմանը, որոնք կասկածել են նրան հայկական ծագում ունենալու համար, գրում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօսը»:

Քուրդ տարեց կինը, ով երիտասարդ տարիներին քրդական շարժման ակտիվ անդամ է եղել և մի քանի անգամ ազատազրկման ենթարկվել, ապրում է Հազզոյի գյուղերից մեկում, որն այժմ էլ գտնվում է թուրքական ԶՈւ-ի հատուկջոկատայինների վերահսկողության տակ: Քրդաբնակ այս գյուղում, որտեղ բնակիչների մի մասն աջակցում է «Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն» խմբավորման զինյալներին, պարբերաբար ռազմական գործողություններ են իրականացվում: Սանիյե Էքթիի տունն էլ պարբերաբար հայտնվում է թուրքական ԶՈւ-ի թիրախի տակ:

«Ակօսի» հետ կապ հաստատած նրա թոռնիկը՝ Ջեյլան Աքչան պատմել է, որ իր տատը քուրդ մահմեդական է, կապված է իր կրոնին և տանը միշտ Ղուրան է կարդում: Նրա տանը կա նաև Աստվածաշունչ, որը նա պարբերաբար թերթում է:

Հետաքրքրական է, որ քուրդ տատիկը, որին հատուկջոկատայիններն Աստվածաշունչը տեսնելուց հետո հարցրել են «Հա՞յ ես», շատ է վիրավորվել նման հարցից:

«Եթե հայ ես՝ թաքնվելու կարիք չկա, կարող ես մեզ ասել», - պնդել են թուրք հատուկջոկատայինները: Իրեն հայ լինելու համար կասկածելը որպես վիրավորանք ընկալած քուրդ մահմեդական տատիկը պատմել է եղածը թոռներին:

Հայկական պարբերականի հետ զրուցած նրա թոռնիկը նաև պնդել է, որ իր տատիկի տուն քաղաքացիական հագուստով զինվորականներ են մտել ու հայերեն խոսել՝ փորձելով բացահայտել նրա հայ լինել կամ չլինելը:

Կնոջ թոռներին հատկապես անհանգստացրել է այն, որ տատիկի հայ լինելու մասին բամբասանքները կարող են տարածվել գյուղում, ինչի հետևանքով նա կարող է հարձակումների ենթարկվել քուրդ համագյուղացիների կողմից.գրում է tert.am-ը:

Կենդանակերպի երեք նշան, ովքեր ամենաշատն են պաշտպանված կորոնավիրուսից Տիգրան Ավինյանը ձեռագիր նամակ է գրել փոքրիկ աղջկան 5 նշան, որոնք վկայում են, որ դուք արդեն կրել եք COVID-19-ը․ ՍՏՈՒԳԵՔ Մեկ շաբաթ է՝ կարանտինում 9 ամսական երեխաս ոչինչ չի ուտում. 168.am (Ֆոտո) 18 օր կարանտինում գտնվող մեր հայրենակիցը պատմում է Իսպանիայից Վլադիմիր Պուտինը սերտ շփում է ունեցել կորոնավիրուսով վարակակրի հետ Արսեն Թորոսյանը հրաշալի լուր հայտնեց Կորոնավիրուսը հաղթահարած Օլգա Կուրիլենկոն պատասխանել է հիվանդության մասին հարցերին Կորոնավիրուսը չի փոխանցվում օդով. ԱՀԿ «Մնաս բարով, տատ ջան․ Կներես, որ սպասնեցի քեզ»․ Հուզիչ պատմություն Նախարարությունը՝ փողոց դուրս գալու նոր կանոններ է սահմանել Տանը ո՞ր մակերեսների վրա են կուտակվում ավելի մեծ քանակությամբ վիրուսներ 7 և բակտերիաներ Վարչապետը դիմեց ժողովրդին․ Նոր հայտարարություն Արսեն Թորոսյանը հայտարարությամբ հանդես եկավ «Ասացին գրառումս խուճապածին է, պետք է ջնջեմ»․ Արտավազդ Սահակյան Էդուարդ Շարմազանովն ինքնամեկուսացվել է Վարակը չի ապրի. COVID-19-ը կարող է նվազել մարտի վերջից ԱՀԿ գլխավոր տնօրենը առողջ կենսակերպի խորհուրդներ է հրապարակել տանը մնացողների համար Ցավոք սրտի, այդպես էլ չկարողացա շնորհակալություն հայտնել․ Հուզիչ պատմություն` բուժաշխատողի ու մեր բոլորի մասին Եվս մի երիտասարդ աղջիկ հրաժարվում է վերցնել Փաշինյանի տված բուկլետն ու Շուշանի նվիրած ծաղիկը․ (Video) Իմ մահվան համար աղոթող բոլոր կանանց Երևանում շտապօգնության աշխատակիցներն իրանական համարանիշներով բեռնատարից իջեցնում են վարորդին և դիմակ հագցնելով՝ հավանաբար տեղափոխում հիվանդանոց. shamshyan.com Ի՞նչ պատահեց Մերկել-Փաշինյան հանդիպման ժամանակ, երբ հանկարծ խափանվեցին «թարգմանիչ» սարքերը. (Տեսանյութ) Քիմ Քարդաշյանը խոսել է նոր հանրահավաքի մասին Երևանում փորձել են 7-ամյա աղջկա առեւանգել. կասկածյալի ինքնությունը հայտնի է․ (տեսանյութ) ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ կյանքով է ապրում Դոն Պիպոն Մանվել Գրիգորյանի «գահընկեց» լինելուց հետո Արցախի «էլիտար» զորամասը․ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Կնոջ նամակի իրական պատմությունը Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը ԱՅՍ ԹՌԻՉՔԻ ՀԱՄԱՐ ՀՀ 5 ՈՒՂԵՒՈՐ Է ԵՂԵԼ, ՈՐՈՆՑ ԵՒՍ ՉԵՆ ԹՈՂԵԼ. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Яндекс.Метрика
website by Sargssyan