Այսօր՝ 06 հունիսի 2020թ., 00:00

Ադրբեջանին մինչև ատամները զինելուն զուգահեռ՝ Մոսկվան սպառազինում է Թուրքիային


Երեկվա ընթացքում երկու անգամ՝ խորհրդարանում ունեցած ելույթի և երեկոյան Անկարայի «Էսենբողա» օդանավակայանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի հետ արդեն կնքվել են ռուսաստանյան արտադրության S-400 տիպի հակաօդային համակարգերի ձեռք բերման պայմանագրերը: Ռուսական մամուլն, իհարկե, շտապել է տեղեկացնել, որ փաստաթուղթն առայժմ չի ստորագրվել, և գործարքի հավանական ժամկետ է նշել 2017-ի ավարտը,գրում է 1in.am-ը։

Կիրակի օրը Միացյալ Նահանգների Զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի ղեկավար, գեներալ Ջոզեֆ Դանֆորդը Կոլորադո նահանգի Ասպեն քաղաքում կազմակերպված համաժողովի ընթացքում հայտարարել էր. «Եթե Թուրքիան ի վերջո որոշի Ռուսաստանից ձեռք բերել S-400 համակարգերը, ապա դա Միացյալ Նահանգներում չի կարող մտահոգության տեղիք չտալ»:

Երեկ Թուրքիայի նախագահը հակադարձել է նաև այս հայտարարությանը: «Ինչո՞ւ են Ամերիկայում մտահոգվել S-400 տիպի հակաօդային համակարգերի ձեռք բերման հեռանկարից: Չէ՞ որ ցանկացած պետություն պետք է հստակ քայլեր ձեռնարկի սեփական անվտանգությունն ապահովելու նպատակով»,- լրագրողների հետ զրույցում նշել է Էրդողանը։

Ըստ ամենայնի, չնայած սկզբունքային պայմանավորվածություններին՝ ռուս-թուրքական պայմանագիրը դեռ ստորագրված չէ, և Էրդողանը, սովորության համաձայն, շանտաժ է անում արևմտյան գործընկերներին ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ ճգնաժամային հարաբերությունների ֆոնին: Սակայն Թուրքիայի նախագահի այժմյան ուղերձն ավելի խորքային իմաստ ունի և Վաշինգտոնին ու Բրյուսելին հասկացնում է, որ ի դեմս ռուս-թուրքական ռազմավարական դաշինքի՝ Թուրքիան ունի զարգացման այլընտրանք:

Փաստն այն է, որ Ռուսաստանը, Ադրբեջանից հետո, պատրաստվում է սպառազինել Հայաստանի հանդեպ թշնամական տրամադրված մեր մյուս հարևանին՝ Թուրքիային։ Մեր վայ-հայրենասերները, հավանաբար, հիմա էլ կպնդեն, թե լավ է, որ Ռուսաստանն է Թուրքիային S-400 վաճառում. եթե մեր դաշնակիցը դա չաներ՝ Թուրքիան այն կգներ դավադիր Արևմուտքից: Վազգեն Սարգսյանը նմանների հանար է ասել՝ էս խելքին ենք, որ էս խելքին ենք:

Կենդանակերպի երեք նշան, ովքեր ամենաշատն են պաշտպանված կորոնավիրուսից Տիգրան Ավինյանը ձեռագիր նամակ է գրել փոքրիկ աղջկան 5 նշան, որոնք վկայում են, որ դուք արդեն կրել եք COVID-19-ը․ ՍՏՈՒԳԵՔ Մեկ շաբաթ է՝ կարանտինում 9 ամսական երեխաս ոչինչ չի ուտում. 168.am (Ֆոտո) 18 օր կարանտինում գտնվող մեր հայրենակիցը պատմում է Իսպանիայից Վլադիմիր Պուտինը սերտ շփում է ունեցել կորոնավիրուսով վարակակրի հետ Արսեն Թորոսյանը հրաշալի լուր հայտնեց Կորոնավիրուսը հաղթահարած Օլգա Կուրիլենկոն պատասխանել է հիվանդության մասին հարցերին Կորոնավիրուսը չի փոխանցվում օդով. ԱՀԿ «Մնաս բարով, տատ ջան․ Կներես, որ սպասնեցի քեզ»․ Հուզիչ պատմություն Նախարարությունը՝ փողոց դուրս գալու նոր կանոններ է սահմանել Տանը ո՞ր մակերեսների վրա են կուտակվում ավելի մեծ քանակությամբ վիրուսներ 7 և բակտերիաներ Վարչապետը դիմեց ժողովրդին․ Նոր հայտարարություն Արսեն Թորոսյանը հայտարարությամբ հանդես եկավ «Ասացին գրառումս խուճապածին է, պետք է ջնջեմ»․ Արտավազդ Սահակյան Էդուարդ Շարմազանովն ինքնամեկուսացվել է Վարակը չի ապրի. COVID-19-ը կարող է նվազել մարտի վերջից ԱՀԿ գլխավոր տնօրենը առողջ կենսակերպի խորհուրդներ է հրապարակել տանը մնացողների համար Ցավոք սրտի, այդպես էլ չկարողացա շնորհակալություն հայտնել․ Հուզիչ պատմություն` բուժաշխատողի ու մեր բոլորի մասին Եվս մի երիտասարդ աղջիկ հրաժարվում է վերցնել Փաշինյանի տված բուկլետն ու Շուշանի նվիրած ծաղիկը․ (Video) Իմ մահվան համար աղոթող բոլոր կանանց Երևանում շտապօգնության աշխատակիցներն իրանական համարանիշներով բեռնատարից իջեցնում են վարորդին և դիմակ հագցնելով՝ հավանաբար տեղափոխում հիվանդանոց. shamshyan.com Ի՞նչ պատահեց Մերկել-Փաշինյան հանդիպման ժամանակ, երբ հանկարծ խափանվեցին «թարգմանիչ» սարքերը. (Տեսանյութ) Քիմ Քարդաշյանը խոսել է նոր հանրահավաքի մասին Երևանում փորձել են 7-ամյա աղջկա առեւանգել. կասկածյալի ինքնությունը հայտնի է․ (տեսանյութ) ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ կյանքով է ապրում Դոն Պիպոն Մանվել Գրիգորյանի «գահընկեց» լինելուց հետո Արցախի «էլիտար» զորամասը․ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Կնոջ նամակի իրական պատմությունը Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը ԱՅՍ ԹՌԻՉՔԻ ՀԱՄԱՐ ՀՀ 5 ՈՒՂԵՒՈՐ Է ԵՂԵԼ, ՈՐՈՆՑ ԵՒՍ ՉԵՆ ԹՈՂԵԼ. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Яндекс.Метрика
website by Sargssyan