Այսօր՝ 05 հունիսի 2020թ., 00:00

Փարիզը պատրաստ է. ինչ են խոսել Արցախի մասին Թրամփն ու Մակրոնը


Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Աուրելիա Բուշեն ասել է, ըստ ադրբեջանական մամուլի, որ Ֆրանսիան միշտ պատրաստ է կազմակերպել Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպում: Նա հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ մակրոնը կողմ է Ղարաբաղի խնդրի խաղաղ կարգավորմանը եւ Ֆրանսիան վճռական դիրքորոշում ունի Ղարաբաղի հարցում:

Ֆրանսիայի պատրաստակամության վերաբերյալ դեսպանը հավանաբար հայտարարել է ադրբեջանցի լրագրողների հարցերին ի պատասխան, թեեւ գուցե պետք չէ բացառել, որ Մինսկի խմբի համանախագահներ ԱՄՆ ու Ռուսաստանն այսպես ասած Սարգսյան-Ալիեւ մի հանդիպում են «պարտք» Ֆրանսիային:

Բանն այն է, որ ապրիլի պատերազմից հետո տեղի է ունեցել Սարգսյան-Ալիեւ երկու հանդիպում: Առաջինը մայիսին՝ ԱՄՆ հովանու ներքո, Վիեննայում, իսկ երկրորդը մեկ ամիս անց՝ հունիսին Սանկտ-Պետերբուրգում, բնականաբար ՌԴ հովանու ներքո:
Դրանից հետո հայտարարվեց հնարավոր երրորդ հանդիպման մասին: Համենայն դեպս Ֆրանսիան հայտնեց իր պատրաստակամությունն այն կազմակերպելու հարցում:

Ընդ որում հետաքրքիր է, որ այդ մասին նախորդ տարի հունիսին Սանկտ-Պետերբուրգի հանդիպումից անմջապես հետո Երեւանում հայտարարել էր Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը՝ Ժան Ֆրանսուա Շարպանտիեն:

Ավելին, Շարպանտիեն արեց ավելի կարեւոր մի հայտարարություն: Նա նշեց, որ, չնայած Սանկտ-Պետերբուրգում Պուտինի հովանու ներքո անցած հանդիպման ամփոփոիչ հայտարարության մեջ որեւէ խոսք չկար հրադադարի պահպանման հետաքննության միջազգային մեխանիզմի ներդրման մասին, այդուհանդերձ իրենց համար դա է առաջնահերթությունը:

Սակայն Ֆրանսիայի հովանու ներքո երրորդ հանդիպում այդպես էլ տեղի չունեցավ, իսկ հարաբերական անդորրը սահմանին սկսեց աստիճանաբար գնալ դեպի լարվածություն: Այժմ արդեն Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանն է հայտարարում Սարգսյան-Ալիեւ հանդիպում կազմակերպելու Փարիզի պատրաստակամության մասին: Փարիզում արդեն նոր նախագահ է՝ որն արդեն հասցրել է մեծ քաղաքականություն մտնել բավական հնչեղ և ակտիվ հայտով՝ Էմանուել Մակրոն:

Երբ Բաքվում Ֆրանսիայի դեսպանը հայտարարում է, որ Փարիզը վճռական է Ղարաբաղի հարցում, ի՞նչ է նկատի առնվում դրա տակ: Արդյո՞ք այն, ինչ մեկ տարի առաջ Սանկ-Պետերբուրգից անմիջապես հետո հարկ համարեց ընդգծել Երեւանում Ֆրանսիայի դեսպանը՝ որ հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմի ներդրումն է իրենց համար առաջնահերթությունը:

Ինչու՞ նախորդ տարի այդպես էլ տեղի չունեցավ Ֆրանսիայի հովանու ներքո Սարգսյան-Ալիեւ երրորդ հանդիպումը: Բանն այն է, որ հիմք կա ենթադրելու, որ երրորդ հանդիպումը օրակարգում կրկին շեշտադրելու էր հենց հրադադարի պահպանման միջազգային մեխանիզմի առաջնայնությունը եւ ըստ երեւույթին Ադրբեջանի նախագահ Ալիեւը, որը բացահայտ հանդես է գալիս այդ մեխանիզմի դեմ, նախընտրեց Սանկտ-Պետերբուրգից հետո այլեւս չգնալ հանդիպման, քանի հաջողվել էր ՌԴ հյուսիսային մայրաքաղաքում որոշակիորեն լռության մատնել մեխանիզմի ներդրման հարցը:

Մանրամասները՝ այստեղ

Կենդանակերպի երեք նշան, ովքեր ամենաշատն են պաշտպանված կորոնավիրուսից Տիգրան Ավինյանը ձեռագիր նամակ է գրել փոքրիկ աղջկան 5 նշան, որոնք վկայում են, որ դուք արդեն կրել եք COVID-19-ը․ ՍՏՈՒԳԵՔ Մեկ շաբաթ է՝ կարանտինում 9 ամսական երեխաս ոչինչ չի ուտում. 168.am (Ֆոտո) 18 օր կարանտինում գտնվող մեր հայրենակիցը պատմում է Իսպանիայից Վլադիմիր Պուտինը սերտ շփում է ունեցել կորոնավիրուսով վարակակրի հետ Արսեն Թորոսյանը հրաշալի լուր հայտնեց Կորոնավիրուսը հաղթահարած Օլգա Կուրիլենկոն պատասխանել է հիվանդության մասին հարցերին Կորոնավիրուսը չի փոխանցվում օդով. ԱՀԿ «Մնաս բարով, տատ ջան․ Կներես, որ սպասնեցի քեզ»․ Հուզիչ պատմություն Նախարարությունը՝ փողոց դուրս գալու նոր կանոններ է սահմանել Տանը ո՞ր մակերեսների վրա են կուտակվում ավելի մեծ քանակությամբ վիրուսներ 7 և բակտերիաներ Վարչապետը դիմեց ժողովրդին․ Նոր հայտարարություն Արսեն Թորոսյանը հայտարարությամբ հանդես եկավ «Ասացին գրառումս խուճապածին է, պետք է ջնջեմ»․ Արտավազդ Սահակյան Էդուարդ Շարմազանովն ինքնամեկուսացվել է Վարակը չի ապրի. COVID-19-ը կարող է նվազել մարտի վերջից ԱՀԿ գլխավոր տնօրենը առողջ կենսակերպի խորհուրդներ է հրապարակել տանը մնացողների համար Ցավոք սրտի, այդպես էլ չկարողացա շնորհակալություն հայտնել․ Հուզիչ պատմություն` բուժաշխատողի ու մեր բոլորի մասին Եվս մի երիտասարդ աղջիկ հրաժարվում է վերցնել Փաշինյանի տված բուկլետն ու Շուշանի նվիրած ծաղիկը․ (Video) Իմ մահվան համար աղոթող բոլոր կանանց Երևանում շտապօգնության աշխատակիցներն իրանական համարանիշներով բեռնատարից իջեցնում են վարորդին և դիմակ հագցնելով՝ հավանաբար տեղափոխում հիվանդանոց. shamshyan.com Ի՞նչ պատահեց Մերկել-Փաշինյան հանդիպման ժամանակ, երբ հանկարծ խափանվեցին «թարգմանիչ» սարքերը. (Տեսանյութ) Քիմ Քարդաշյանը խոսել է նոր հանրահավաքի մասին Երևանում փորձել են 7-ամյա աղջկա առեւանգել. կասկածյալի ինքնությունը հայտնի է․ (տեսանյութ) ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ կյանքով է ապրում Դոն Պիպոն Մանվել Գրիգորյանի «գահընկեց» լինելուց հետո Արցախի «էլիտար» զորամասը․ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Կնոջ նամակի իրական պատմությունը Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը ԱՅՍ ԹՌԻՉՔԻ ՀԱՄԱՐ ՀՀ 5 ՈՒՂԵՒՈՐ Է ԵՂԵԼ, ՈՐՈՆՑ ԵՒՍ ՉԵՆ ԹՈՂԵԼ. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Яндекс.Метрика
website by Sargssyan