Այսօր՝ 06 հունիսի 2020թ., 00:00

Լևոն Ջավախյան. «Հայերս ոչ միայն խաբված, այլև՝ արջի ականջում քնած ժողովուրդ ենք»


Արձակագիր Լևոն Ջավախյանը, ով վերջերս է իմացել, որ մեզ մոտ «ավանդույթը» պահպանելով՝ շարունակում են ռուսերեն լեզվով թարգմանել կրթական հաստատությունն ավարտող քաղաքացու ատեստատները, երևույթը բնորոշում է որպես պետական դավադրություն հայոց պետականության նկատմամբ:

«Ֆրիտյոֆ Նանսենը մեր ժողովրդին անվանում էր խաբված ժողովուրդ: Իմ խորին համոզմամբ, խաբողներ չկան, կան խաբվողներ, իսկ մենք էդ խաբվողների շարքում ենք, խաբվել ենք ու դեռ խաբվում ենք: Բայց ոչ միայն խաբված ժողովուրդ ենք, այլև արջի ականջում քնած ժողովուրդ: Իսկ թե ինչու, ասեմ:

Ես լուսավորության համակարգում աշխատել եմ: Երբ երկրի վիճակը վատացավ, հայտնվեցի Վերնիսաժում: Երբ անկախություն ունեցանք, լեզվի մասին օրենք ընդունվեց, լեզվի տեսչություն ստեղծվեց և սահմանադրական կարգավիճակ ստացավ լեզուն, պիտի որ ատեստատի էդ մոմենտը հանած լինեին: Բայց պարզվում է՝ չեն հանել: Դրա համար եմ ասում՝ արջի ականջում քնած ժողովուրդ ենք: Թվում էր, որ որպես ազատ, անկախ Հայաստան մենք մեր լեզվին տեր պիտի դառնայինք, բայց...

Բայց պարզվում է ավելի քան 20 տարի է ազատ անկախ Հայաստան ենք, բայց թե հանրակրթական, թե բարձրագույն հաստատությունների կողմից տրվող ատեստատները հայերեն և ռուսերեն են գրվում: Ինձ համար սա պարզապես աբսուրդ է»,– ասաց Ջավախյանը:

Մեր այն դիտարկմանը, թե որպես պատճառաբանություն նախարարության կողմից ասվել էր, թե դա արվում է նրա համար, որպեսզի ՌԴ արտագնա աշխատանքի մեկնող մեր քաղաքացիները ստիպված չլինեն այն թարգմանել և հավելյալ ծախսեր անել, Ջավախյանը պատասխանեց, որ մենք անընդհատ գնում ենք և դեռ խրախուսում գնալը՝ ճանապարհ հարթելով Ռուսաստան գնալու և այնտեղ աշխատելու համար: Ըստ նրա՝ աշխատանք փնտրողն այստեղ էլ կգտնի:

«Ո՞ւր են գնում, սա մեր հայրենիքն է: Ըտենց հայրենիք չի ստեղծվի: Ըտենց մտածողները տուրք են տալիս ոչ թե երկրի զարգացմանը, այլ՝ հայրենափախությանը: Իսկ ես ասել եմ ու էլի կասեմ, որ գնացողները ոչ այլ ինչ են, քան՝ տնփեսա: Հայի ամենավատ բնավորություններից մեկը գնալն է՝ որդի հաց, ընդի կաց: Բայց ո՞ւմ ենք թողնում հայրենիքը:

Ճապոնացի հանճարեղ գրող Կոբո Աբեի «Ավազուտների տիրուհին» վեպը պատմում է ամուսինների մասին, ովքեր տուն են սարքում ավազուտների մեջ: Տունը սարքում են, ավազը գալիս սորում, քանդում է, նորից են սարքում, որովհետև իրենց հայրենիքն է:
Մեր պրոբլեմների պրոբլեմը ոչ այնքան պետական այրերի մեջ է, այլ՝ յուրաքանչյուրի: Միջնադարյան իմաստությունը ասում է՝ տանիլ զքեզ, այսինքն՝ յուրաքանչյուր մարդ մի տիեզերք է, մի աշխարհ, ուր ոչ միայն մեր ձեռքբերումներն են, այլև՝ պրոբլեմները: Յուրաքանչյուր մարդ պիտի սուզվի իր մեջ ու այնտեղ գտնի իր պրոբլեմները: Եթե յուրաքանչյուրը կարողանա գտնի խնդիրը, հարցերի լուծումը, այն ժամանակ էս օրին չենք լինի:

Երկրի, լեզվի և մյուս պրոբլեմները գտնվում են յուրաքանչյուրիս մեջ»,– նշեց նա:
Գրողը մեզ հետ զրույցում շեշտեց, որ ռուսներն իր համար ոչ թշնամի են, ոչ էլ բարեկամ, և ինքը բոլոր ազգերի հետ մարդկային հարաբերություններ պահպանելու կողմնակից է: Ասում է, որ փոքրուց մեզ սովորեցրել են, թե ռուսը մեր բարեկամն է, բայց ըստ Ջավախյանի՝ ռուսը միայն իր շահի հետ է բարեկամ: Իր համար ադրբեջանցին էլ է նույնը, հայն էլ, թուրքն էլ: Ջավախյանը նաև մի քանի պատմական դեպքեր հիշեցրեց՝ ցույց տալու, թե մեր այդ բարեկամ ռուսը տարիների ընթացքում ինչ վերաբերմունք է ունեցել հայ ժողովրդի նկատմամբ:

«1895 թ., երբ սուլթան Համիդը կոտորում էր հայերին, Ռուսաստանի Նիկոլայ երկրորդ ցարը իր դեսպանի միջոցով ասում էր՝ կոտորե՛ք Ձերդ մեծություն, կոտորե՛ք: 1897 թ. հունվարին ցարը փակեց բոլոր հայկական դպրոցները, բացի Գևորգյան ճեմարանից: Կովկասյան փոխարքա Գալիցինը իր ժամանակին խոսում էր, թե ես կհանգստանամ այն ժամանակ, երբ Թիֆլիսի թանգարանում ցուցադրեն հայի խրտվիլակը ի հաստատումն այն բանի, որ ինչ–որ ժամանակ Կովկասում ապրել է էդպիսի ժողովուրդ: Ալեքսեյ Լոբանով–Ռոստովսկին ասել էր՝ մեզ Հայաստանը պետք չէ, այն մեզ պետք է առանց հայերի:

Ահա այսպես... Ես չեմ ասում, որ հայերի նկատմամբ ռուսները թշնամի են, բայց իրենց շահը պահանջում է Հայաստանի նկատմամբ մի քիչ ավելի նրբանկատ լինել: Իսկ մեր պահվածքը ո՞նց ա: Էն կույս աղջկա նման գոնե մի քիչ կուռաժիտ չենք գալիս, սեթևեթում չենք, դեռ էն գլխից գիրկն ենք թռչում, թե՝ քոնն ենք, առանց քեզ մենք կյանք չունենք:

Ռուսաստանը որ դեռ չկար, Հայաստանը մի քանի անգամ արդեն անկախություն էր կորցրել ու կրկին վերականգնել: Ժողովուրդը առանց ռուսների ապրել ա, չէ՞: Էլի կարանք առանց ռուսների ապրենք: Հասկանում եմ, որ բարդ իրավիճակում ենք ապրում, որ Ղարաբաղի խնդիր կա, բայց այդքանով հանդերձ պետք չէ մեր սրբության սրբոցի նկատմամբ այդպես անտարբեր լինել, ինչպիսին լեզուն է: Այն, որ լեզվի տեսչությունն ուզում են վերացնել, էլի նույն անտարբեր վերաբերմունքի արտահայտությունն է հայ լեզվի նկատմամբ: Կարևորն էն չի՝ նրանք աշխատում են, թե չէ, չնայած իմ համոզմամբ վատ են աշխատում: Բայց եթե վատ են աշխատում, թող փոխեն, ընդհակառակը՝ ընդլայնեն, ոչ թե վերացնեն»,– եզրափակեց գրողը:

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ–ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
«Փաստ» օրաթերթ

Կենդանակերպի երեք նշան, ովքեր ամենաշատն են պաշտպանված կորոնավիրուսից Տիգրան Ավինյանը ձեռագիր նամակ է գրել փոքրիկ աղջկան 5 նշան, որոնք վկայում են, որ դուք արդեն կրել եք COVID-19-ը․ ՍՏՈՒԳԵՔ Մեկ շաբաթ է՝ կարանտինում 9 ամսական երեխաս ոչինչ չի ուտում. 168.am (Ֆոտո) 18 օր կարանտինում գտնվող մեր հայրենակիցը պատմում է Իսպանիայից Վլադիմիր Պուտինը սերտ շփում է ունեցել կորոնավիրուսով վարակակրի հետ Արսեն Թորոսյանը հրաշալի լուր հայտնեց Կորոնավիրուսը հաղթահարած Օլգա Կուրիլենկոն պատասխանել է հիվանդության մասին հարցերին Կորոնավիրուսը չի փոխանցվում օդով. ԱՀԿ «Մնաս բարով, տատ ջան․ Կներես, որ սպասնեցի քեզ»․ Հուզիչ պատմություն Նախարարությունը՝ փողոց դուրս գալու նոր կանոններ է սահմանել Տանը ո՞ր մակերեսների վրա են կուտակվում ավելի մեծ քանակությամբ վիրուսներ 7 և բակտերիաներ Վարչապետը դիմեց ժողովրդին․ Նոր հայտարարություն Արսեն Թորոսյանը հայտարարությամբ հանդես եկավ «Ասացին գրառումս խուճապածին է, պետք է ջնջեմ»․ Արտավազդ Սահակյան Էդուարդ Շարմազանովն ինքնամեկուսացվել է Վարակը չի ապրի. COVID-19-ը կարող է նվազել մարտի վերջից ԱՀԿ գլխավոր տնօրենը առողջ կենսակերպի խորհուրդներ է հրապարակել տանը մնացողների համար Ցավոք սրտի, այդպես էլ չկարողացա շնորհակալություն հայտնել․ Հուզիչ պատմություն` բուժաշխատողի ու մեր բոլորի մասին Եվս մի երիտասարդ աղջիկ հրաժարվում է վերցնել Փաշինյանի տված բուկլետն ու Շուշանի նվիրած ծաղիկը․ (Video) Իմ մահվան համար աղոթող բոլոր կանանց Երևանում շտապօգնության աշխատակիցներն իրանական համարանիշներով բեռնատարից իջեցնում են վարորդին և դիմակ հագցնելով՝ հավանաբար տեղափոխում հիվանդանոց. shamshyan.com Ի՞նչ պատահեց Մերկել-Փաշինյան հանդիպման ժամանակ, երբ հանկարծ խափանվեցին «թարգմանիչ» սարքերը. (Տեսանյութ) Քիմ Քարդաշյանը խոսել է նոր հանրահավաքի մասին Երևանում փորձել են 7-ամյա աղջկա առեւանգել. կասկածյալի ինքնությունը հայտնի է․ (տեսանյութ) ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ կյանքով է ապրում Դոն Պիպոն Մանվել Գրիգորյանի «գահընկեց» լինելուց հետո Արցախի «էլիտար» զորամասը․ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Կնոջ նամակի իրական պատմությունը Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը ԱՅՍ ԹՌԻՉՔԻ ՀԱՄԱՐ ՀՀ 5 ՈՒՂԵՒՈՐ Է ԵՂԵԼ, ՈՐՈՆՑ ԵՒՍ ՉԵՆ ԹՈՂԵԼ. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Яндекс.Метрика
website by Sargssyan