Այսօր՝ 05 հունիսի 2020թ., 00:00

Պուտինի այլընտրանքային առաջարկն՝ Ալիևին. ինչպե՞ս կարձագանքի Բաքուն


Lurer.com-ը գրում է․ Մինչ Հայաստանում շատերը տարված են ներքին խնդիրներով, իսկ քննարկման հիմնական թեման էլ կառավարության 2017-2022 թվականների ծրագիրն է, բավական հետաքրքրական զարգըացումներ են տեղի ունենում ռուս-ադրբեջանական հարաբերություններում:

Ինչպես հայտնի է, արդեն մի քանի օր է՝ Բաքվում է գտնվում Ալեքսանդր Պրոխանովը, ով, արդարև, համարվում է ժամանակակից Ռուսաստանի գաղափարական քարոզիչներից մեկը, կրեմլյան քարոզչամեքենայի հիմնական հարվածային ուժերից: Պրոխանովն Արդբեջանում ակտիվորեն հանդիպումներ է ունենում երկրի բարձրագույն իշխանական շրջանակների հետ, տեսակցում Միլի մեջլիսի պատգամավորների ու նույնիսկ Ղարաբաղից արտագաղթածների հետ՝ այդ ընթացքում հանդես գալով ակնհայտ ադրբեջանամետ հայտարարություններով (նմանատիպ հանդիպումներից մեկի ժամանակ նույնիսկ խոսել էր Շուշիից, հիշել խորհրդային շրջանի չինովնիկներին և այլն):

Մի խոսքով՝ տպավորություն է՝ ասես ռուսները Ադրբեջանի հետ սերտ առնչություններ ունեցող Պրոխանովի միջոցով փորձում են ինչ-որ բան հասկացնել Ալիևին:
Սրան զուգահեռ էլ պարզվում է՝ Ադրբեջանում մեծ աղմուկ է բարձրացրել «Ռիա Դերբենտ» կայքում Ադրբեջանի ապագային վերաբերող յուրատեսակ վերլուծականն, ուր հոդվածագիրը բավական մռայլ գույներով է նկարագրում Ադրբեջանի ապագան այն պարագայում,եթե Ալիևը հանկարծ որոշի Արցախի ու Հայաստանի դեմ մարտական գործողությունների գնալ. հոդվածի հեղինակը, վերլուծելով իրավիճակն ու որոշ գործոններ, հոդվածում հանգում է այն եզրակացության, որ Ադրբեջանին կործանվելուց կարող է փրկել միմիայն Ռուսաստանը:

Հարց կարող է առաջանալ՝ ո՞րն է այս ինքնատիպ ներկայացման ողջ իմաստն ու նպատակը, կամ ի՞նչ է փորձում Պուտինը հասկացնել Ալիևին: Նախ՝ անկասկած է, որ Պրոխանովի՝ Բաքու կատարած այցի ու համապատասխան ռուսաստանյան կայքում Ադրբեջանի մասին հրապարակման միջև գոյություն ունի հստակ կապ: Ավելին՝ սրանք միևնույն «օպերացիայի» տարբեր բաղադրիչներն են, որ կոչված են մի կողմից սիրաշահելու Ալիևին, շոյելու նրան, մյուս կողմից՝ ենթարկելու սարսափելի շանտաժի՝ Աբշերոնյան թերակղզու ճակատագիրը դնելով խիստ հարցականի տակ՝ կետ առ կետ նշելով այն բոլոր գործոնները, որոնք կարող են նպաստել Ադրբեջանի փաստացի վերացմանը:

Ռուսաստանի ուղերձը Բաքվին՝ մեկն է. ռուսները փորձում են Ադրբեջանի քաղաքական ղեկավարությանն ամեն կերպ համոզել, որ այդ երկրի ճակատագիրը կախված է բացառապես Կրեմլի քմահաճույքից, ու եթե Ալիևը գնա ինքնակամ քայլերի՝ առանց այդ քայլերը նախապես համաձայնեցնելու Մոսկվայի հետ ու դրանով իսկ փաստի առաջ կանգնեցնելով ՌԴ-ին, ապա վերջինս, օգտագործելով համապատասխան գործիքակազմերը, փաստացի կկործանի Ադրբեջանը:

Մանրամասները սկզբնաղբյուր կայքում

Կենդանակերպի երեք նշան, ովքեր ամենաշատն են պաշտպանված կորոնավիրուսից Տիգրան Ավինյանը ձեռագիր նամակ է գրել փոքրիկ աղջկան 5 նշան, որոնք վկայում են, որ դուք արդեն կրել եք COVID-19-ը․ ՍՏՈՒԳԵՔ Մեկ շաբաթ է՝ կարանտինում 9 ամսական երեխաս ոչինչ չի ուտում. 168.am (Ֆոտո) 18 օր կարանտինում գտնվող մեր հայրենակիցը պատմում է Իսպանիայից Վլադիմիր Պուտինը սերտ շփում է ունեցել կորոնավիրուսով վարակակրի հետ Արսեն Թորոսյանը հրաշալի լուր հայտնեց Կորոնավիրուսը հաղթահարած Օլգա Կուրիլենկոն պատասխանել է հիվանդության մասին հարցերին Կորոնավիրուսը չի փոխանցվում օդով. ԱՀԿ «Մնաս բարով, տատ ջան․ Կներես, որ սպասնեցի քեզ»․ Հուզիչ պատմություն Նախարարությունը՝ փողոց դուրս գալու նոր կանոններ է սահմանել Տանը ո՞ր մակերեսների վրա են կուտակվում ավելի մեծ քանակությամբ վիրուսներ 7 և բակտերիաներ Վարչապետը դիմեց ժողովրդին․ Նոր հայտարարություն Արսեն Թորոսյանը հայտարարությամբ հանդես եկավ «Ասացին գրառումս խուճապածին է, պետք է ջնջեմ»․ Արտավազդ Սահակյան Էդուարդ Շարմազանովն ինքնամեկուսացվել է Վարակը չի ապրի. COVID-19-ը կարող է նվազել մարտի վերջից ԱՀԿ գլխավոր տնօրենը առողջ կենսակերպի խորհուրդներ է հրապարակել տանը մնացողների համար Ցավոք սրտի, այդպես էլ չկարողացա շնորհակալություն հայտնել․ Հուզիչ պատմություն` բուժաշխատողի ու մեր բոլորի մասին Եվս մի երիտասարդ աղջիկ հրաժարվում է վերցնել Փաշինյանի տված բուկլետն ու Շուշանի նվիրած ծաղիկը․ (Video) Իմ մահվան համար աղոթող բոլոր կանանց Երևանում շտապօգնության աշխատակիցներն իրանական համարանիշներով բեռնատարից իջեցնում են վարորդին և դիմակ հագցնելով՝ հավանաբար տեղափոխում հիվանդանոց. shamshyan.com Ի՞նչ պատահեց Մերկել-Փաշինյան հանդիպման ժամանակ, երբ հանկարծ խափանվեցին «թարգմանիչ» սարքերը. (Տեսանյութ) Քիմ Քարդաշյանը խոսել է նոր հանրահավաքի մասին Երևանում փորձել են 7-ամյա աղջկա առեւանգել. կասկածյալի ինքնությունը հայտնի է․ (տեսանյութ) ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ կյանքով է ապրում Դոն Պիպոն Մանվել Գրիգորյանի «գահընկեց» լինելուց հետո Արցախի «էլիտար» զորամասը․ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄ Կնոջ նամակի իրական պատմությունը Արցախի «էլիտար» զորամասը, բարձրաստիճան պաշտոնյաների որդիներն ու «ինքնասպանության» դեպքերը ԱՅՍ ԹՌԻՉՔԻ ՀԱՄԱՐ ՀՀ 5 ՈՒՂԵՒՈՐ Է ԵՂԵԼ, ՈՐՈՆՑ ԵՒՍ ՉԵՆ ԹՈՂԵԼ. (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Яндекс.Метрика
website by Sargssyan