Այսօր՝ 16 հուլիսի 2018թ., 00:00

Մանվելը թուրք է, անունն էլ Մահմե՞դ. 16 տարի տարածված թռուցիկի պատմությունը


ArmLife.am-ը գրում է

Ինչպես արդեն տեղեկացրել էինք՝ ArmLife.am-ը բացում է էջ, որտեղ ներկայացնելու ենք Մանվել Գրիգորյանի կողմից Էջմիածնում հաստատված ավազակապետական ռեժիմի մասին պատմող պատմություններ:

 

Մեր այս նախաձեռնությանը արդեն կան արձագանքողներ: ArmLife.am-ին դիմած նամակագիր տղամարդը պատմում է, որ 2002թ. ինքը աշխատել է Ազգային անվտանգության ծառայությունում, այժմ նա հանգամանքների բերումով անցել է այլ աշխատանքի:

Ներկայացնում ենք նրա պատմությունը առանց կրճատումների.
Մի օր երեկոյան ահազանգ ստացանք, որ Էջմիածնում մեծ քանակությամբ թռուցիկներ են տարածվել, որոնք իբրև թե հակապետական բնույթ ունեն, և վտանգում են մեր ազգային անվտանգությունը:

Մեր տրամադրության տակ առկա էին այդ թռուցիկների մի քանի օրինակներ: Դրա բովանդակությունը անգիր չեմ հիշում, բայց դա կոչ էր էջմիածնեցիներին` օր առաջ քաղաքը ազատել Մանվել Գրիգորյանի բռնապետությունից:

Կոչի մեջ ասվում էր, որ Մանվելը ազգությամբ հայ չէ, այլ թուրք, և նրա իսկական անունն էլ Մահմեդ է: Ասվում էր նաև, որ քրիստոնեական սրբատեղի Էջմիածինը պետք է ազատել թուրք Մահմեդից, քանի որ այդ մարդը էջմիածինցիների հետ վարվում է այնպես, ինչպես կվարվեր թուրքը գերի հայերի հետ:

Մենք օպերատիվ տեղեկություններ ստացանք, որ թռուցիկների տպագրման և տարածման գործը կազմակերպել է այդ ժամանակ ԱԺ պատգամավոր հանդիսացող Հակոբ Հակոբյանը:

Նա հրավիրվեց Ազգային անվտանգության ծառայություն բացատրություններ տալու համար: Ի զարմանս մեզ բոլորիս, կես ժամ անց Հակոբյանը ներկայացավ ԱԱԾ և մեր զարմանքը ավելի մեծ եղավ, երբ տեսանք, որ Հակոբյանը հագել էր բանտային զոլավոր շալվար և շապիկ:

Երբ նրան հարցրեցինք, թե ինչ իմաստ ունի իր այս հագուստը, Հակոբյանը պատասխանեց, որ դրանով ինքը ուզում է ցույց տալ, որ էջմիածինցիներն են հայտնվել կալանավորի կարգավիճակում:

Մեր զրույցի ընթացքում Հակոբյանը պատմեց, թե ինչպիսի ծանր վիճակում են հայտնվել էջմիածինցիները, որ Մանվել Գրիգորյանը բացարձակ ապօրինություններ է գործում, որոնց պետական մարմինները` ոստիիկանությունը, ԱԱԾ-ն դատախազությունը չեն արձագանքում, չեն պաշտպանում մարդկանց դիմումներին, և ինքը որպես պատգամավոր որոշել է ժողովրդի աջակցությամբ լուծել քաղաքում օրինականության հաստատման հարցը:

Մենք, իհարկե, տեղյակ էինք Մանվել Գրիգորյանի կողմից իրականացվող ապօրինությունների մասին, քանի որ մենք էլ էինք ստանում դիմումներ քաղաքացիներից, և անգամ պետական հաստատություններից, սակայն դրանց ընթացք տալու համար անհրաժեշտ էր երկրի բարձրագույն իշխանության համաձայնությունը, որը սակայն հովանավորում էր Մանվել Գրիգորյանին:

Մենք զգուշացրեցինք Հակոբ Հակոբյանին այլևս չզբաղվել նման գործունեությամբ, սակայն նա հայտարարեց, որ իր գործողություններում որևէ ապօրինի բան չկա, և ինքը շարունակելու է պայքարը, մինչև Էջմիածինն ու էջմիածինցիներին չազատի Մանվել Գրիգորյանի գերությունից:

Ես տարիներ շարունակ հետևել եմ նրա հեռուստաելույթներին, հարցազրույցներին և իմ մեջ մտածել եմ, որ նա հավատարիմ է մնացել իր խոստմանը, և նույն հետևողականությամբ պայքարում է Էջմիածինը Մանվել Գրիգորյանից ազատագրելու:

Հակոբյանը վերրջապես հասավ իր նպատակի իրագործմանը և հիմա Էջմիածինն իրոք ազատ քաղաք է:

Սա բոլորի հաղթանակն է, բայց հատկապես նրանցը, ովքեր բաց ու առանց աչք թարթելու են պայքարել այս օրվան հասնելու համար:

Загрузка...
loading...
BBC-ն անդրադարձել է Սարգսյան եղբայրներին ու Ռոբերտ Քոչարյանին․ տեսանյութ Հեատքրքրի դրվագ` ԱԱ-2018-ի եզրափակչի ժամանակ. (Photo) Տեմպով Նիկոլի փչացման պրոցես է գնում Սպասվում են եղանակի կտրուկ փոփոխություններ Արմեն Սարգսյանը Մոսկվա այցից առաջ զրկեց Ալիևին Նիկոլ Փաշինյանի կոշտ պատասխանը Վլադիմիր Պուտինին Դուք սա չեք տեսել. ինչպես են հանդիպել Փաշինյանն ու Թրամփը. տեսանյութ Մանկատանը ապրող փոքրիկի բանաստեղծությունը՝ նվիրված մորը Ռոբերտ Աբաջյանը երևի չի էլ հասկացել՝ ինչ է կատարվում․ Կարպիս Փաշոյան «Լուսե տղա»-ի՝ Կարեն Մարգարյանի լուսանկարները Խուզարկել են Արթուր Աղաբեկյանի հայրական տունը. գեներալ Մանվելի «հետքերն» են փնտրել «Էս գիշերվա խավարի մեջ իմ համար լույս մարեց». մահացել է ակտիվիստ Կարեն Մարգարյանը Փոխվարչապետը 27 վայրկյանում 4 անգամ հասցրեց կրկնել նույն բառը․ (տեսանյութ) «Կյանքի խոսք» եկեղեցու հետևորդ կառավարության անդամը «քոռ» է անվանել Լևոն Տեր-Պետրոսյանին Սեյրան Օհանյանի «արքայական ամրոցը» Վահագնի թաղամասում. (տեսանյութ) Հայ հայտնիներ, ովքեր մինչև աքաղաղի կանչը ուրացան Ռիտա Սարգսյանին Նիկոլ Փաշինյանի կոշտ պատասխանն Ադրբեջանին. վարչապետի ցնցող ելույթը Մելանյան ստիպել է Թրամփին խանդել․.. Մանվելը թուրք է, անունն էլ Մահմե՞դ. 16 տարի տարածված թռուցիկի պատմությունը ԱԱԾ-ի հերոսացումը շատ վտանգավոր է․ Փաշինյանն անհապաղ պետք է 3 կարևոր օրենք ընդունի Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանից բերման ենթարկում Սաշիկ Սարգսյանի որդուն Ինչու է դերասանուհին զրկվել Ստանիսլավսկու թատրոն վերադառնալու հնարավորությունից Էմիլ Գшլստյանի «Իջևանա նախշուն բաջի» երգի տեսանյութը մեծ սկանդալ է առաջացրել «Փարիզյան սուրճ»-ի հիմնադիրը՝ նախկին ամուսնու և Սերժի Վաչոյի հանցագործությունների մասին Let’s do պաչիկ. Նիկոլ Փաշինյանը՝ Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպմանը Արտակարգ դեպք Արարատի մարզում. երիտասարդ զույգը իրենց հարսանիքից վերադառնալով՝ տները հայտնաբերել են թալանված․ (տեսանյութ) Արտակ Զեյնալյանը հաղորդագրություն է տարածել Հալաբյան փողոցում մեքենաներ են այրվում. (տեսանյութ) «Ես «Կյանքի խոսք» եկեղեցու հետևորդ եմ, իմ հավատքը դա է». ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Վարչապետի նստավայրի մոտ քաղաքացին ինքնահրկիզման փորձ է արել

Яндекс.Метрика
website by Sargssyan