Այսօր՝ 16 հուլիսի 2018թ., 00:00

Աննախադեպ իրավիճակ Մարտի 1-ի քննության գործում


1in.am-ը գրում է՝

Մարտի 1-ի թեմայով Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը վկայեց, որ Քոչարյանն իսկապես անհանգստացած է խնդրով:

 

Գործնականում պաշտոնաթողությունից հետո նա երբեք չի ունեցել հերթապահ կամ պատահական հարցազրույցներ, և դրանք հնչել են այն ժամանակահատվածներում, երբ Ռոբերտ Քոչարյանը զգացել է դիրքային կամ այլ կորստի վտանգ: Կամ էլ եղել է իր մասին հիշեցնելու անհրաժեշտություն:

Այս դեպքում, իհարկե, հիշեցնելու կարիք չկար, հենց Մարտի 1-ի քննչական խումբն էր հիշել Քոչարյանին, և դրանից էլ նրա մեջ արթնացել էր վտանգի զգացումը՝ արտահայտվելով հարցազրույցով:

Բանն այն է, որ երկրորդ նախագահի հարցազրույցի տողատակերում բավականին թափանցիկ կերպով նշմարվում էր այն, որ եթե խոսքը հանցագործության մասին է, ապա Մարտի 1-ին տեղի ունեցածն իրականում, այսպես ասած, կոլեկտիվ հանցագործություն է, և դրա, այսպես ասած, պատասխանատուների շրջանակը բավականին լայն է և ներառում է իշխանական ամբողջ բուրգը:

Այլ կերպ ասած՝ Ռոբերտ Քոչարյանն ակնարկում էր, որ թույլ չի տա պատասխանատվությունը բարդել միայն իր վրա, և եթե բանը հասնի դրան, ապա խոշոր հաշվով ինքը պատրաստ է տալ շատ կոնկրետ անուններ:

Ըստ էության դրանով է նաև պայմանավորվում այն, որ նա մանրամասներ է ներկայացնում ՊՆ ղեկավար կազմի, երկրապահների, Մանվել Գրիգորյանի մասին:

Ընդ որում, շատ հետաքրքիր էր այն, որ Քոչարյանը հայտարարում է, թե բանակը որևէ զենք չի կիրառել, և որևէ ընդհարում չի եղել բանակի հետ: Այդ դեպքում հարց է ծագում՝ իսկ ո՞վ է զենք կիրառել:

Ոստիկանությո՞ւնը, ներքին զորքե՞րը, թե՞ օլիգարխիան, այն օլիգարխիան, որի անունների ցանկը հրապարակել էր ՀԱԿ-ը մարտիմեկյան հայտնի ցուցակի տեսքով: Քոչարյանը բոլորին հիշեցնում է, որ եղել են մեկ նավի վրա, ու եթե ինքը սուզվի, ապա իր հետ կքաշի մյուսներին:

Մյուս կողմից, իհարկե, սա կարող է դիտվել «քննության հետ գործակցելու պատրաստակամության» դրսևորում, ինչը կասկածների կամ մեղադրանքների հաստատման դեպքում կդառնա արդեն «մեղմացուցիչ հանգամանք»:

Մյուս կողմից՝ կարող է ստեղծվել հետաքրքիր մի իրավիճակ, երբ հարցաքննության կանչվեն նաև այլ պաշտոնյաներ:

Իսկ այդպիսիք անկասկած կլինեն, և կարծես թե արդեն հայտնի է, որ Մարտի 1-ի գործով կանչվելու է նաև Յուրի Խաչատուրովը, որին ծանուցագիր է ուղարկվել, և նա ասել է, որ հուլիսի վերջին կներկայանա:

Անտրամաբանական կլինի, եթե ամեն ինչ սահմանափակվի Քոչարյանով կամ Խաչատուրովով, եթե, իհարկե, նրանք ամբողջ մեղքը չվերցնեն իրենց վրա:

Բայց կարծես թե հենց հակառակն է, և առնվազն երկրորդ նախագահը ակնարկում է, որ թույլ չի տա ամբողջը իր վրա բարդել: Իսկ դա նշանակում է, որ անխուսափելի են լինելու նորանոր կանչվողները, և այդ իմաստով կարող է ստեղծվել մի աննախադեպ իրավիճակ:

Եթե մինչ այժմ Մարտի 1-ի գործով բոլորը ձգտում էին լռության և հնարավորինս քիչ խոսելուն՝ խոսքը այդ ժամանակաշրջանի քաղաքական ղեկավարության մասին է, ապա այժմ կարող է նրանց միջև «մրցակցություն» առաջանալ՝ խոսել հնարավորինս շատ և հնարավորինս շատ անուններ տալ՝ իրենցից պատասխանատվությունը հնարավորինս հեռացնելու կամ հնարավորինս «մեղմացուցիչ հանգամանք» ապահովելու համար:

Загрузка...
loading...
BBC-ն անդրադարձել է Սարգսյան եղբայրներին ու Ռոբերտ Քոչարյանին․ տեսանյութ Հեատքրքրի դրվագ` ԱԱ-2018-ի եզրափակչի ժամանակ. (Photo) Տեմպով Նիկոլի փչացման պրոցես է գնում Սպասվում են եղանակի կտրուկ փոփոխություններ Արմեն Սարգսյանը Մոսկվա այցից առաջ զրկեց Ալիևին Նիկոլ Փաշինյանի կոշտ պատասխանը Վլադիմիր Պուտինին Դուք սա չեք տեսել. ինչպես են հանդիպել Փաշինյանն ու Թրամփը. տեսանյութ Մանկատանը ապրող փոքրիկի բանաստեղծությունը՝ նվիրված մորը Ռոբերտ Աբաջյանը երևի չի էլ հասկացել՝ ինչ է կատարվում․ Կարպիս Փաշոյան «Լուսե տղա»-ի՝ Կարեն Մարգարյանի լուսանկարները Խուզարկել են Արթուր Աղաբեկյանի հայրական տունը. գեներալ Մանվելի «հետքերն» են փնտրել «Էս գիշերվա խավարի մեջ իմ համար լույս մարեց». մահացել է ակտիվիստ Կարեն Մարգարյանը Փոխվարչապետը 27 վայրկյանում 4 անգամ հասցրեց կրկնել նույն բառը․ (տեսանյութ) «Կյանքի խոսք» եկեղեցու հետևորդ կառավարության անդամը «քոռ» է անվանել Լևոն Տեր-Պետրոսյանին Սեյրան Օհանյանի «արքայական ամրոցը» Վահագնի թաղամասում. (տեսանյութ) Հայ հայտնիներ, ովքեր մինչև աքաղաղի կանչը ուրացան Ռիտա Սարգսյանին Նիկոլ Փաշինյանի կոշտ պատասխանն Ադրբեջանին. վարչապետի ցնցող ելույթը Մելանյան ստիպել է Թրամփին խանդել․.. Մանվելը թուրք է, անունն էլ Մահմե՞դ. 16 տարի տարածված թռուցիկի պատմությունը ԱԱԾ-ի հերոսացումը շատ վտանգավոր է․ Փաշինյանն անհապաղ պետք է 3 կարևոր օրենք ընդունի Ինչպես են «Զվարթնոց» օդանավակայանից բերման ենթարկում Սաշիկ Սարգսյանի որդուն Ինչու է դերասանուհին զրկվել Ստանիսլավսկու թատրոն վերադառնալու հնարավորությունից Էմիլ Գшլստյանի «Իջևանա նախշուն բաջի» երգի տեսանյութը մեծ սկանդալ է առաջացրել «Փարիզյան սուրճ»-ի հիմնադիրը՝ նախկին ամուսնու և Սերժի Վաչոյի հանցագործությունների մասին Let’s do պաչիկ. Նիկոլ Փաշինյանը՝ Ֆրանսիայի նախագահի հետ հանդիպմանը Արտակարգ դեպք Արարատի մարզում. երիտասարդ զույգը իրենց հարսանիքից վերադառնալով՝ տները հայտնաբերել են թալանված․ (տեսանյութ) Արտակ Զեյնալյանը հաղորդագրություն է տարածել Հալաբյան փողոցում մեքենաներ են այրվում. (տեսանյութ) «Ես «Կյանքի խոսք» եկեղեցու հետևորդ եմ, իմ հավատքը դա է». ՀՀ վարչապետի աշխատակազմի գործերի կառավարիչ Վարչապետի նստավայրի մոտ քաղաքացին ինքնահրկիզման փորձ է արել

Яндекс.Метрика
website by Sargssyan